Jump to content

Կամբոջայի ցեղասպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամբոջայի ցեղասպանություն
Տեսակզանգվածային սպանություն և autogenocide?
Գործունեության տարածք Կամբոջա
 Cambodian genocide Վիքիպահեստում


Կամբոջայի ցեղասպանություն (Khmer: របបប្រល័យពូជសាសន៍នៅកម្ពុជា) կամբոջացիների համակարգված հետապնդում և ոչնչացում Կարմիր քմերների կողմից՝ Կամպուչայի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Պոլ Պոտի օրոք։ Պոտի` Կամբոջան արմատապես ինքնաբավ ագրարային սոցիալիստական հասարակություն դարձնելու փորձերը հանգեցրին 1,5-2 միլիոն մարդու մահի 1974-1974 թվականներին, որն այդ ժամանակ կազմում էր երկրի բնակչության 15%-ը։

Պոլ Պոտը և Կարմիր քմերները երկար ժամանակ ունեցել են Չինական կոմունիստական կուսակցության և դրա նախագահ Մաո Ցզե Դունի աջակցությունը, որի շնորհիվ էլ երկրի արտաքին օգնության 90%-ը ստացել է Չինաստանից, այդ թվում նաև 1 միլիարդ ԱՄՆ դոլար անտոկոս տնտեսական և ռազմական օգնություն միայն 1975 թվականին։

Իշխանության գալով 1975 թ․ ապրիլին Կարմիր քմերները ցանկանում էր երկիրը դարձնել ագրարային, սոցիալիստական հանրապետություն հիմքում օգտագործելով ուլտրա-մաոիզմի քաղաքականությունը և մշակութային հեղափոխության ազդեցությունը։ 1975 թ․ հունիսին Պոլ Պոտը և Կարմիր քմերների այլ պաշտոնյաններ Պեկինում հանդիպեցին Մաոի հետ և ստացան նրա թույլտվությունը մինչդեռ ՉԿԿ բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպիսիք են քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Չժան Չունկիաոն, ավելի ուշ այցելեցին Կամբոջա՝ օգնություն առաջարկելու համար։ Իր նպատակները իրականացնելու համար Կարմիր քմերները դատարկեց քաղաքները և ստիպեց Կամբոջացիներին տեղափոխվել գյուղական համայնքներում գտնվող աշխատանքային ճամբարներ, որտեղ մոլեգնում էին մասսայական մահապատիժները, պարտադրված աշխատանքը, ֆիզիկական չարաշահումը, թերսնվածությունը և հիվանդությունները[1][2]։ 1976-ին Կարմիր քմերները երկիրը վերանվանեց Ժողովրդավարական Կամպուչա։

Կոտորածները ավարտվեցին 1978 թ․ վիետնամական զորքերի ներխուժումով և Կարմիր քմերներ ռեժիմի տապալմամբ[3]։ Կարմիր քմերների օրոք մինչև 1979 թ․ հունվար մահացել է 1,5-2 միլիոն մարդ, այդ թվում նաև Կամբոջայում ապրող 200,000-300,000 չինացիներ, 90,000-500,000 Չամեր (մեծամասամբ մուսուլման)[4] և 20,000 վիետնամցիներ[5]։ Կարմիր քմերները ուներ 196 բանտեր, որտեղից բանտարկյալներին տեղափոխում էին սպանության դաշտեր, մահապատժի ենթարկում (հաճախ քլագներով՝ փամփուշտները փրկելու համար)[6] և թաղում զանգվածային գերեզմաններում։ Երեխաների առևանգումն ու վերադաստիրակումը լայն տարածում գտավ, որով շատերին համոզեցին կամ ստիպեցին դաժանություններ գործել.[7]: 2009 թվականի դրությամբ Կամբոջայի փաստաթղթային կենտրոնը քարտեզագրել է 23,745 զանգվածային գերեզմաններ, որոնք պարունակում են մոտավորապես 1,3 միլիոն մահապատժի կասկածյալ զոհեր։ Ենթադրվում է, որ ուղղակի մահապատիժը կազմում է ցեղասպանության զոհերի մինչև 60%-ը[8], իսկ մյուս զոհերը ենթարկվել են սովի, հյուծվածության կամ մահացել են որևէ հիվանդությունից։

Ցեղասպանությունը հանգեցրեց փախստականների երկրորդ արտահոսքի, որոնցից շատերը փախան հարևան Թաիլանդ, իսկ ավելի քչերը՝ Վիետնամ[9]։ 2001 թվականին Կամբոջայի կառավարությունը ստեղծեց Կարմիր քմերների տրիբունալը՝ Կամբոջայի ցեղասպանության համար պատասխանատու ղեկավարության անդամներին դատելու համար։ Դատավարությունները սկսվել են 2009 թվականին[10], իսկ 2014 թվականին Նուոն Չեան և Խիու Սամֆանը ցմահ ազատազրկման են դատապարտվել ցեղասպանության ժամանակ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար։

Ըստ Պոլ Պոտի գաղափարի «պայծառ ապագայի» համար պետք է ընդամենը մեկ միլիոն «նվիրված մարդիկ» մնացածը պետք է ոչնչացվեն։ Հենց այս գաղափարախոսության հետևանքով է, որ ավելի քան վեց միլիոն մարդ ենթարկվել է դաժան տանջանքների և ֆիզիկական ոչնչացման։ Տասնյակ հազարավոր մարդիկ ուղարկվում են Թոուլ Սլենգ բանտ (այժմյան Ցեղասպանության թանգարան)։ Միայն տասներկու հոգու է հայտնի, թե ինչ է կատարվել այնտեղ, քանի որ նրանք այն մարդիկ էին ովքեր անցել էին այդ կոտորածների միջով և ողջ մնացել միայն երջանիկ զուգադիպությամբ (պարզապես ժամանակ չի եղել նրանց գնդակահարելու համար)։ Մինչ օրս բանտարկյալներից մեկը վկա է Պոլ Պոտի ռեժիմի դատավարությանը։ Այդ ժամանակահատվածին հատուկ են զանգվածային մահապատիժները։

Վերապրածները ասում էին՝

- Բրիտանացի իմպերիալիստները իրավունք չունեն խոսելու մարդու իրավունքների մասին։ Ամբողջ աշխարհին լավ հայտնի է նրանց բարբարոսական բնույթը։ Բրիտանական առաջնորդները թաղված են շքեղության մեջ, իսկ պրոլետարիատը միայն իրավունք ունի գործազրկության, հիվանդության եւ մարմնավաճառության։

- Օգտագործելով բուլդոզերներ, նրանք մանրացնում էին մարդկանց, օգտագործում պայթուցիկներ,որպեսզի մի պայթյունով կարողանային շատերին սպանել։

- Նրանք թաղում էին մարդկանց կենդանի կամ այրում, ովքեր ընդդիմանում էին նրանց միսը աստիճանաբար կտրատում էին, դատապարտելով մարդկանց դանդաղ մահվան,

- Նրանք նետում էին երեխաներին օդ, ապա պարզում սվինները որպեսզի սվինների վրա ընկնեին

«1,160,307 մարդ, ապացույցներ են ներկայացրել Պոլ Պոտի հանցագործությունների մասին։ 1975 և 1978 թ. մահացությունների թիվը կազմել է 2,746,105 մարդ, այդ թվում, 1,927,061 գյուղացու, 25,168 վանականների, 48,359 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, 305,417 աշխատողներ, շուրջ 100 գրողներ եւ լրագրողներ, որոշ օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև տարեցներ եւ երեխաներ։ 568,663 մարդիկ անհետ կորած կամ մահացած՝ ջունգլիներում, շատերն էլ թաղված զանգվածային գերեզմաններում, այդ թվում՝ Kampong Chnang օդանավակայանի հարևանությամբ Siem տարածքը, և Dangrek-ը։ Այստեղ 3,374,768 մարդ սպանվել է սվինների հարվածներից, պայթյուններից, այրվելուց և այլ վայրագություններից։ Պոլ Պոտի վարչակարգի հետևանքն է եղել 141,848 հաշմանդամություն ունեցող անձինք, ավելի քան 200 հազար որբեր, շատ այրիներ, ովքեր չեն գտել իրենց ընտանիքներին։ Փրկվածները հաճախ զրկված էին լինում մարմնի բազմաթիվ մասերից և շատ դեպքերում ի վիճակի չէին լինում վերարտադրվել։ Մեծ թվով երիտասարդների կորցրեցրն իրենց երջանկությունը բռնի ամուսնությունների հետևանքով։

Պոլ Պոտի վարչանարգի հետևանքով ավերել է 634,522 շենքեր, այդ թվում, 5857 դպրոցներ և 796 հիվանդանոցներ, առաջին օգնության կենտրոններ և լաբորատորիաներ, 1,968 եկեղեցիներ և 108 մզկիթներ են ոչնչացվել կամ փոխակերպվել պահեստների և բանտի։ Պոլ Պոտը ոչնչացրել է անհամար գյուղատնտեսական գործիքներ և 1.507.416 առողջ անասունների։ Ըստ տարբեր գնահատականների սպանվել է 1-ից 3 միլիոն մարդ։ Ճշգրիտ թվեր նշելն անհնար է տեղեկատվության բացակայության պատճառով։

Կամբոջայի ցեղասպանության ժամանակ գյուղական և քաղաքային բնակչության շրջանում զոհերի թիվը

Կարմիր քմերներ ռեժիմը հաճախ ազատազրկել և սպանել է ցանկացած քաղաքացու, ում կասկածել է Կամբոջայի նախկին կառավարության, ինչպես նաև այլ երկրների կառավարությունների հետ կապեր ունենալու մեջ։ Նույն բախտն է վիճակվել նաև շատ մասնագետների, մտավորականների, Բուդդիստ վանականությանը և էթնիկ փոքրամասնություններին։ Անգամ այն մարդիկ ովքեր կարծրատիպերից ելնելով համարվում էին խելացի, օրինակ կրում էին ակնոցներ կամ տիրապետում էին մի քանի լեզուների, սպանվում էին, քանի որ կար վախ, որ նրանք կարող են ըմբոստանալ ռեժիմի դեմ[11]։ Դրա պատճառով շատ պատմաբաններ և լրագրողներ Պոլ Պոտին անվանել են «ցեղասպան բռնակալ»։ Բրիտանացի սոցիոլոգ Մարտին Շոնը Կամբոջայի ցեղասպանությունը անվանել է «Սառը պատերազմի դարաշրջանի ամենամաքուր ցեղասպանությունը»[12]։ Կամբոջայի հասարակությունը ռասսայապես, սոցիալապես և քաղաքական դաշտում մաքրազերծելու փորձերը հանգեցրին Կամբոջայի նախկին ռազմական և քաղաքական ղեկավարության, ինչպես նաև բիզնես առաջնորդների, լրագրողների, ուսանողների, բժիշկների և իրավաբանների զտումների[13]։ Ելնելով այն հանգամանքից, որ զանգվածային սպանության հեղինակներն ու զոհերը մեծ մասամբ նույն էթնիկ խմբի անդամներ էին, ինքնացեղասպանություն եզրույթը ստեղծվեց ցեղասպանության եզակի բնավորությունը նկարագրելու համար[14][15][16]։ Ըստ Սամուել Տոտենի Կարմիր քմերների օրոք քաղաքային քմեր բնակչության 25%-ը կամ 500,000 մարդ, իսկ գյուղական քմեր բնակչության 16%-ը, 825,000 մարդ սպանվել է[17],

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Etcheson, 2005, էջ 119
  2. Heuveline, 1998, էջեր 49–65
  3. Mayersan, 2013, էջ 182
  4. «Genocide in Cambodia». Holocaust Museum Houston.
  5. Zhang, Zhifeng (2014 թ․ ապրիլի 25). «华侨忆红色高棉屠杀:有文化的华人必死». Renmin Wang (չինարեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. Landsiedel, Peter, "The Killing Fields: Genocide in Cambodia", ‘'P&E World Tour'’, 27 March 2017. Retrieved 17 March 2019
  7. Southerland, D (2006 թ․ հուլիսի 20). «Cambodia Diary 6: Child Soldiers – Driven by Fear and Hate». Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  8. Seybolt, Aronson, էջ 238
  9. State of the World's Refugees, 2000 United Nations High Commissioner for Refugees, p. 92. Retrieved 21 January 2019
  10. Mendes, 2011, էջ 13
  11. «Khmer Rouge». History.com. 2018 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  12. Theory of the Global State: Globality as Unfinished Revolution by Martin Shaw, Cambridge University Press, 2000, pp 141, 978-0-521-59730-2
  13. Alvarez, 2001, էջ 12
  14. MSN Encarta - Dictionary - autogenocide definition Արխիվացված 2009-08-28 Wayback Machine. 2009-10-31.
  15. «The Cambodian 'auto-genocide' – musings on a concept that needn't exist | Heinrich Böll Stiftung | Phnom Penh Office - Cambodia». Heinrich-Böll-Stiftung (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 10-ին.
  16. Vittal, Nalini (2001). «Tribulation before Trial in Cambodia: Confronting Autogenocide». Economic and Political Weekly. 36 (3): 199–203. ISSN 0012-9976. JSTOR 4410192.
  17. White, Matthew. «20th Century death tolls larger than one million but fewer than 5 million people-Cambodia». necrometrics.