Ալեսսանդրո Կալիոստրո
Ալեսսանդրո Կալիոստրո իտալ.՝ Alessandro Cagliostro | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1743[1][2] |
Ծննդավայր | Պալերմո, Իտալիայի թագավորություն[2] |
Մահացել է | օգոստոսի 26, 1795[1][3][4][…] (52 տարեկան) |
Մահվան վայր | Սան Լեո, Իտալիա[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | բժիշկ |
Ամուսին | Seraphina Cagliostro? |
Alessandro Cagliostro Վիքիպահեստում |
Ալեսսանդրո Կալիոստրո (լատին․՝ Alessandro Cagliostro), իրական անունը՝ Ջուզեպպե Բալզամո (Giuseppe Balsamo, հունիսի 2, 1743[1][2], Պալերմո, Իտալիայի թագավորություն[2] - օգոստոսի 26, 1795[1][3][4][…], Սան Լեո, Իտալիա[5]), հայտնի միստիկ և արկածախնդիր, որն իրեն անվանում էր տարբեր անուններով։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալիոստրոն ենթադրաբար ծնվել է 1743 թվականի հունիսի 2-ին, (ըստ այլ աղբյուրների` հունիսի 8-ին), կտորեղեն վաճառողների ընտանիքում։ Ծնողները Պիետրո Բալզամոն և Ֆելիչյե Բրակոնյերն էին։ Ինչպես մի երեխա, որ ապագայում ալքիմիկոս էր դառնալու, նա անհանգիստ էր և հակված էր արկածների։ Փոքր տարիքում նա ավելի շատ հետաքրքրվում էր հնարքներով և ֆոկուսներով, քան գիտությամբ։ Սանկտ Ռոկկա եկեղեցուն կից դպրոցից նա արտաքսվել է սրբապղծության (երկրորդ տարբերակով՝ գողության) համար։ Վերադաստիարակվելու համար մայրը նրան ուղարկեց բենեդիկտների վանք Կալտաջիրոնե քաղաքում։ Վարդապետներից մեկը, ով դեղագործ էր և լավ տեղյակ էր քիմիայից և բժշկությունից, նկատելով Կալիոստրոյի սերն ու հետաքրքրությունը քիմիական հետազոտությունների հանդեպ, վերցրեց նրան իր մոտ աշակերտելու։ Բայց վերապատրաստումը երկար չտևեց, Բալզամոն մեղադրվեց խարդախության մեջ ու արտաքսվեց վանքից։ Սակայն նա պնդում էր, որ երկար ժամանակ սովորել է վանքի գրադարանում, կարդացել հնագույն գրքեր քիմիայի, աստղագիտության և դեղաբույսեր մասին։ Վերադառնալով Պալերմո՝ Ջուզեպպեն զբաղվում է «հրաշք» դեղերի արտադրությամբ ու քարտեզների կեղծմամբ։ Նա կեղծում էր անտիկ քարտեզները՝ դրանց վրա իբր թե գանձերի տեղեր նշելով։ Մի քանի այդպիսի պատմություններից հետո նա ստիպված էր լքել իրենց տունը և գնալ Մեսինա։ Ըստ մի վարկածի հենց այստեղ Ջուզեպպե Բալզամոն դարձավ կոմս Կալիոստրո։ Իր մորաքրոջ՝ Վինչենցա Կալիոստրոյի մահից հետո վերցրեց նրա անունն ու ինքն իրեն կոմսի տիտղոս շնորհեց[6]։ Մեսինայում Կալիոստրոն հանդիպել է Ալքիմիկ Ալտոտասին, որի հետ այնուհետև մեկնել է Եգիպտոս և Մալթա։ Իտալիա վերադառնալուց հետո նա ապրել է Նեապոլում և Հռոմում, որտեղ էլ ամուսնացել է գեղեցիկ Լորենցա Ֆելիչիանայի հետ։ Ավելի ուշ կատարված ինկվիզիցիոն հետաքննության տվյալներով Լորենցան բարեկազմ, սպիտակ մաշկով, սև մազերով, կլոր դեմքով, պայծառ աչքերով շատ գեղեցիկ կին էր։ Կալիոստրոն ստիպված էր փախչել Հռոմից իր կնոջ հետ այն բանից հետո, երբ հայտնաբերվեց իր ընկերոջ հետ փաստաթղթերի կեղծման պատմությունը։ Բերգամոյում մի կարճ կանգառից հետո նրանք հայտնվում են ոստիկանությունում։ Բերգամոյից ամուսիններն արտաքսվեցին և նրանք ոտքով գնացին Բարսելոն։ Նրանց գործերը շատ ծանր էին և նա ստիպված ճանապարհին գումարով վաճառում էր իր կնոջը։ Բարսելոնայից նրանք տեղափոխվեցին Մադրիդ, իսկ այնուհետև Լիսաբոն, որտեղ նա հանդիպում է մի անգլուհու, որը գաղափար է տալիս նրան տեղափոխվել Անգլիա։ Փարիզում, որտեղ նա տեղափոխվել էր Լոնդոնից, Կալիոստրոն բախվում է մրցակցի՝ Դը կոմս Սեն Ժերմենին։ Կալիոստրոն սովորում է նրանից մի քանի հնարքներ, որոնցից մեկը, նա ասում է իր ծառաներին ասել, որ իրենք ծառայում են իրենց տիրոջը երեք հարյուր տարի և այդ ընթացքում, նա չէր փոխվել։ Ըստ այլոց, նրա ծառան ասում էր, որ ինքը մտել է ծառայության Կալիոստրոյի մոտ այն ժամանակ, երբ սպանվել է Հուլիոս Կեսարը։ Պահպանվել է Կալիոստրոյի նոտաների պատճենը, որը Վատիկանում է։ Դա մի նկարագրություն է «վերածնում» գործընթացի, կամ վերադարձի երիտասարդության։
«... ընդունելով երկու հատիկները այս դեղամիջոցի, մարդը կորցնում է գիտակցությունը և երեք օր համր է դառնում, որի ընթացքում հաճախ ցնցումների մեջ ընկնում և հետո մարմինը քրտնում է։ Այս իրավիճակից զարթնելուց հետո նա չի զգում ոչ մի ցավ, երեսունվեցերրորդ օրը, ուտում է երրորդ՝ վերջին դեղահատիկը, ապա ընկնում է խոր և հանգիստ քնի մեջ։ Այդ ժամանակ նրա մաշկը սկսում է ճաքճքել դուրս գալ, մազերը և ատամները թափվում են։ Դրանք աճում են կրկին մի քանի ժամվա ընթացքում։ Իսկ առավոտյան քառասուներորդ օրը հիվանդը թողնում է սենյակը, դառնալով նոր մարդ ... »:
Ջուզեպպեն գնաց սովորելու ծածուկ գիտությունները մեծ եկեղեցիներում դեպի Արևելք։ Բայց, իհարկե, դա կլիներ շատ անխելամիտ, եթե չօգտագործեր գիտելիքները առևտրային շահերի համար, քանի որ Բալզամոն «սովորել» էր գաղտնիքը փիլիսոփայական քարի և անմահության դեղատոմսի և այդ գիտելիքները չօգտագործելը անխելքություն կլիներ։
Անգլիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիայում նրա գործերը լավ չէին ընթանում։ Կուտակելով պարտքեր, չկարողանալով վճարել, նա հայտնվում է պարտապանների բանտը։ Լորենցիան վճարելով գումար ազատում է ամուսնուն։ Դրանից հետո, զույգը միանգամից մեկնում է Ֆրանսիա, որտեղից էլ տեղափոխվում են Իտալիա։ Իտալիայում էլ զբաղվելով փողեր շորթելով, կրկին փախնում Անգլիա։ 1777 թվականին ժամանել է Լոնդոն, որպես մեծ «աճպարար», աստղագետ և բուժող կոմս Ալեսսանդրո Կալիոստրոն։ Այդ իր երկրորդ այցի ժամանակ նա սկսում է ներկայանալ ոչ միայն ալքիմիկոս այլև մեծ մարդ։ Լուրերը նրա կարողությունների մասին, հրաշքով արագորեն տարածվեցին քաղաքում։ Նրանք ասում էին, որ Կալիոստրոն կարող է կանչել մահացածների հոգին։ Կապարից ստանալ ոսկի, կարդալ մտքեր։ Մինչ այդ նա հայտնի չէր, ոչ մեկին Անգլիայում։ Ոչ ոք չգիտեր, որտեղից է նա եկել, ինչ արել է մինչ այժմ։ Կալիոստրոն սկսեց տարածել լուրեր, թե նա ինչպես է մտել Եգիպտոսի բուրգերի մեջ հանդիպել հազարամյա անմահ իմաստունների, գիտի ալքիմիայի աստծո հանդիսավոր գաղտնիքները և գաղտնի գիտելիքները Հերմեսի ու համայնքում պտտվեց զարմանալի ու անհավատալի խոսակցություններ։ Անգլիացի մասոնները նույնիսկ պնդում էին, որ նրանց մոտ է եկել «Մեծ Ղպտի»՝ հին եգիպտական սահմանադրության գիտակը։
Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1780 թվականին Կալիոստրոն ժամանել է Սանկտ Պետերբուրգ, սակայն այստեղ պետք է սահմանափակվեր անհատույց (հիմնականում) բժշկի դերով և դարձավ Ելագինի և արքայազն Պոտեմկինի մտերիմ ընկերը։ Կալիոստրոն իր մագնիսական սեանսները անցկացնում էր հիմնականում երեխաների հետ, որովհետև նրանք շուտ էին հիպնոսի ենթարկվում։ Կայսրուհի Եկատերինան բարեհաճ էր և՛ նրա, և՛ նրա տիկնոջ նկատմամբ։ Եկատերինան անձամբ չէր օգտվում նրանց ծառայություններից, բայց խորհուրդ էր տալիս իր շրջապատին, բարեկամություն անել նրանց հետ։ Սանկտ Պետերբուրգում Կալիոստրոն «քշեց սատանային» Վասիլի Ժելուգինի միջից, կյանքի կոչեց կոմս Ստրոգանովի նորածին որդուն, առաջարկեց Պոտեմկինին ավելացնել իր ոսկիները երեք անգամ, բայց մի պայմանով որ մեկ երրորդը կվերցնի իրեն։ Պոտեմկինը համաձայնեց բացառապես զվարճանալու համար, երկու շաբաթ անց ոսկին կշռեցին և իրոք ոսկին ավելացել էր երեք անգամ։ Բայց որոշ ժամանակ անց պարզվեց, որ ամենը խաբեություններ էին։ Բացահայտվեց, որ նորածնին փոխել էին ուրիշ երեխայով, նրանք ստիպված եղան նորից փախչել Ֆրանսիա։
Իտալիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալիոստրոն վերադարձավ Իտալիա 1789 թվականին և բնակություն հաստատեց Հռոմում։ Նրա բացակայության ընթացքում իրավիճակն արմատապես փոխվել էր։ 1739 թվականին հունավարի 14-ին Կլեմենտ 12 Հռոմի Պապի և 1751 թվականի մայիսի 18-ին Հռոմի Պապ Բենեդիկտ 14- ի արձակած հրովարտակով մասոնության մեջ ներգրավվածության համար մահապատիժ էր սահմանված։ Հռոմ տեղափոխվելուց շատ կարճ ժամանակ անց 1789թվականի սեպտեմբերին, Կալիոստրոն ձերբակալվեց մեղադրանքով մասոնության մեջ։ Սկսվեց երկար դատավարությունը։ Նրան մեղադրում էին սև մագիայի և խարդախության մեջ։ Կալիոստրոն դատապարտվեց խարույկի վրա այրելու պատժին, սակայն այդ պատիժը Հռոմի Պապը փոխեց ցմահ բանտարկությամբ։ Ապրիլի 7-ին 1791 թվականին տեղի ունեցավ Կալիոստրոյի Աստծո առջև մեղայական գալը, նա ծնկաչոք մոմը ձեռքին աղերսում էր Աստծուց թողնել իր մեղքերը, իսկ այդ ժամանակ դահիճը այրում էր նրա գրքերը։ Որից հետո նրան տարան Սան-լեո ամրոց, որտեղ նրան տեղավորեցին մի փակ խուց, որի դուռը իրենից ներկայացնում էր մի կլոր ծակ՝ առաստաղում, որպեսզի նա չփախչի։ Ալեսսանդրո Կալիոստրոն, որը հայտնի էր, որպես Ջուզեպպե Բալզամո ավանտուրիստ, ալքիմիկոս, հոգիներ կանչող, մահացավ 1795 թվականին օգոստոսի 26-ին, որոշ մարդիկ ասում են էպիլեպսիայից, իսկ մյուսների վկայությամբ, նրան թույնել են բանտապահները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Bischoff G., Foessel G., Baechler C. Nouveau dictionnaire de biographie alsacienne (ֆր.) / Fédération des sociétés d'histoire et d'archéologie d'Alsace — 1982. — 4434 p.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118518305 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ А. Н. Толстой «Граф Калиостро» (1921)(ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гейкинг К.-Г. фон. Воспоминания сенатора барона Карла Гейкинга / Пер. с нем., публ. и предисл. А. А. Гирса // Русская старина, 1897. — Т. 91. — № 8. — С. 291—308; № 9. — С. 517—537; Т. 92. — № 10. — С. 121—138; № 11. — С. 405—424; № 12. — С. 591—614. Արխիվացված 2013-12-27 Wayback Machine
- Зотов В. Калиостро, его жизнь и пребывание в России // Русская старина, 1875. — Т. 12. — № 1. — С. 50-83. Արխիվացված 2013-12-27 Wayback Machine
- Тайна противно-нелепого общества, открытая не причастным оному. Брошюра 1759 г. / Сообщ. М. В. Юзефовичем, послелов. В. А. Бильбасова // Русский архив, 1890. — Т. 65. — № 3. — С. 762—774. Արխիվացված 2016-03-09 Wayback Machine