Jump to content

մեծ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«մեծ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
Վիկտորիա ջրվեժը

Դասական ուղղագրութեամբ՝ մեծ

վանկեր՝ մեծ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *meg՛a-՝ *meg՛(h)- «մեծ» արմատից. հմմտ. հին հնդկերեն mahā-, ալբաներեն madh, լատիներեն magnus, գոթերեն mikils, թոխարերեն Ա mak, Բ makā «մեծ»։

Գոյական

  1. ծավալով՝ չափսերով սովորականից՝ միջինից կամ հարկ եղածից ավելին, խոշոր ◆ Մեծ քար՝ կոշիկ՝ զգեստ։
  2. ընդարձակ, ընդարձակատարած, լայնատարած ◆ Մեծ հարթավայր։
  3. քանակով՝ թվով շատ, բազմաթիվ, բազմաքանակ ◆ Մեծ բազմություն։
  4. ուժգնությամբ՝ հաճախականությամբ՝ զորությամբ նշանակալից, զորավոր, ուժեղ ◆ Մեծ հարված՝ ուժ։
  5. զգալի, նշանակալից, նշանավոր ◆ Մեծ հաջողություն՝ դժվարություն՝ բավականություն։
  6. կարևոր, իր նշանակությամբ՝ դերով շատ խոշոր ◆ Այո, մեծ, պատմականորեն պատասխանատու խնդիրներ էին ընկած սովետական մեղադրողի ուսին։ (Ա. Պոլտորակ)
  7. թանկ, թանկագին ◆ Մեծ գանձ՝ փող։
  8. մարդու հատկությունը ցույց տվող գոյականների հետ սաստկացուցիչ իմաստ ունի՝ չափազանց, շատ նշանակությամբ
  9. անվանի, տաղանդավոր, շատ, շնորհալի, որևէ տեսակետից մեծատաղանդ
  10. մեծահասակ, հասակավոր ◆ Մեծերի մոտ նա կարողանում էր իրեն պահել հարկ եղած չափավորության սահմաններում։
  11. արժեքավոր, նշանակալից, մեծարժեք ◆ Ով որ մեծ որսով կգա Սուրբ-Սարգիս, նա էլ կլինի ժառանգի Ավագիս։ (Վ.Միրաքյան)
  12. շատ նշանավոր՝ անմոռաց (թողած տպավորությամբ, կարևորությամբ, ուրախալիությամբ և այլն) ◆ Ինձ համար մեծ օր էր, երբ այդ նորությունը հասավ։
  13. մարմնեղ, խոշորամարմին, խոշորակազմ ◆ Լամբերը սեղմեց մեր ձեռքը մեծ և ժպտուն։ (Տենցինգ)
  14. սաստիկ, ուժգին, խոր ◆ Մեծ վիշտ՝ ուրախություն՝ տառապանք։
  15. բարձր դիրք՝ պաշտոն ունեցող, մեծավոր ◆ Արաբների մեծն առաջ եկավ և խնդրեց բանակցությունների համար իրեն թույլ տալ հրամանատարի մոտ գնալ։
  16. ավագ (համեմատական կերպով՝ ըստ դիրքի կամ տարիքի) ◆ Մռայլ թամադեն բեղերն ոլորեց, նրա հետ վերցրին լիք բաժակները բոլոր մեծերը՝ գյուղի տերերը։ Հովհաննես Թումանյան

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. խոշոր, հսկա, հսկայական, ահագին, աժդահա, ահռելի, վիթխարի, ստվար, մեծղի, մեծկակ, մեծկեկ, հաղթ, (գվռ․) բետ, կոլլո, կոմբ, ջոջ, ջոջիկ, ջոջկեկ, մեծողի, ղոլոլա, տզման, տռտռա, զմփո, զռփ, զռփո
  2. ընդարձակ, ընդարձակածավալ, ընդարձակատարած, լայնատարած, լայնածավալ, մեծատարած, մեծածավալ
  3. բազմաթիվ, բազմաքանակ, մեծաքանակ, մեծաթիվ, բյուր, բյուրաքանակ, բյուրաթիվ
  4. բարձր, վեհ, վսեմ,
  5. տե՛ս ուժեղ
  6. տե՛ս նշանավոր
  7. տե՛ս նշանակալից
  8. տե՛ս թանկ
  9. տե՛ս հասակավոր
  10. տե՛ս մարմնեղ
  11. տե՛ս սաստիկ, խոր
  12. տե՛ս մեծավոր
  13. տե՛ս ավագ
  14. տե՛ս պետ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. Մեծ Արջ կամ Մեծ Սայլ - (աստղգ․) երկնակամարի հյուսիսային կիսագնդի համաստեղծություններից մեկը
  2. մեծ բերան - նույնն է՝ մեծաբերան
  3. Մեծ եռյակ - ֆաշիստական գերմանիայի դեմ 1941-1945թթ. պատերազմում դաշնակցած երեք գլխավոր տերությունները ՍՍՀՄ-ը, ԱՄՆ-ը և Անգլիան
  4. մեծ էշը ախոռում թողնել՝ մոռանալ՝ պահել - ամենակարևոր բանը անուշադրության մատնել
  5. մեծ թիքեն ականջը թողնել - կտոր-կտոր անել, ջարդուփշուր անել այնպես, որ ականջից մեծ կտոր չլինի
  6. մեծ-մեժ խոսել - մեծախոսել
  7. մեծ կտորը ականջը թողնել - կտոր-կտոր անել, ջարդուփշուր անել այնպես, որ ականջից մեծ կտոր չլինի
  8. մեծ կտորը ականջը մնալ - սաստիկ ջարդ ուտել, ջարդուփշուր լինել
  9. մեծ հասարակություն
    1. բազմաքանակ հասարակություն
    2. հասարակության բարձր խավերը, արիստոկրատական խավը
  10. մեծ մահ - ժանտախտ
  11. մեծ մատ - բութ մատ
  12. մեծ մասամբ
    1. մեծավ մասամբ (հնց․), մեծ մասով, գլխավորապես, հիմնականում
    2. ավելի հաճախ, առավելապես
  13. Մեծ Շուն (աստղգ․) - հարավային երկնակամարի համաստեղություններից մեկը
  14. Մեծ պաս (եկեղ․) - յոթ շաբաթյա պասը բուն բարեկենդանից մինչև զատիկ
  15. մեծ ուղեղ - նույնն է՝ գլխուղեղ

Աղբյուրներ

[խմբագրել]