Rolex SA (ժամացույցներ)
Rolex SA | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ապրանքային նշան |
Հիմնադրված է | 1905[1] |
Հիմնադիր | Հանս Վիլսդորֆ |
Վայր | Ժնև, Շվեյցարիա |
Երկիր | Շվեյցարիա |
Արդյունաբերություն | horology? և Precision engineering and optical industry?[2] |
Աշխատողների թիվ | 9000 մարդ (2024)[3] |
Սեփականատեր | Fondation Hans Wilsdorf? |
Կայք | rolex.com(անգլ.) |
Rolex Վիքիպահեստում |
Rolex SA, շվեյցարական ժամացույցների ընկերություն, որն արտադրում է ձեռքի ժամացույցներ և աքսեսուարներ։ Ընկերությունը և իր դուստր ընկերություն Montres Tudor SA-ն մշակել են, արտադրել, տարածել և սպասարկել Rolex և Tudor ապրանքանիշերի անվան տակ վաճառվող ժամացույցներ։ Հիմնադրվել է Հանս Վիլսդորֆի և Ալֆրեդ Դեվիսի կողմից 1905 թվականին Անգլիայի Լոնդոն քաղաքում՝ Wilsdorf and Devis անվանումով։ Rolex ընկերությունը 1919 թվականին իր գործունեությունը տեղափոխել է Շվեյցարիայի Ժնև քաղաք։ 2016 թվականին աշխարհի ամենախոշոր ապրանքանիշերի ցանկում «Forbes» ամսագիրը Rolex-ին տվել է 64-րդ տեղը[4]։ Rolex-ը ժամացույցների խոշոր ապրանքանիշ է, որն օրական արտադրում է շուրջ 2000 ժամացույց։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալֆրեդ Դեվիսը և Հանս Վիլսդորֆը հիմնել են Wilsdorf and Devis ընկերությունը, որը վերջնական ստացել է Rolex SA անվանումը 1905 թվականին՝ Անգլիայի Լոնդոն քաղաքում[5]։ Այդ ժամանակ Վիլսդորֆի և Դեվիսի հիմնական առևտրային գործունեությունը եղել է շվեյցարական Hermann Aegler ընկերության ներմուծումը Անգլիա և արտադրել բարձրակարգ ժամացույցի օրինակներ Դեննիսոնի և ուրիշների կողմից։ Այս ձեռքի ժամացույցները վաճառվել էին ոսկերիչներին, ովքեր հետագայում գրել են իրենց անունը ժամացույցի դաշտին։ Wilsdorf and Devis ապրանքանիշի ժամացույցները նշված են եղել որպես «W & D»` ժամացույցի հետևի փականի ներսում։ 1908 թվականին[6] Վիլսդորֆը գրանցել է «Rolex» ապրանքանիշն ու բացել գրասենյակ Շվեյցարիայի Լա-Շո-դե-Ֆոն քաղաքում[5]։ Ընկերության անվանումը՝ Rolex, գրանցվել է 1915 թվականի նոյեմբերի 15-ին։ Մի պատմություն, որը երբեք չի հաստատվել Վիլսդորֆի կողմից, պատմում է այն մասին,որ այդ անունը ծագել է ֆրանսերեն horlogerie բառից, որը նշանակում է «նուրբ ժամացույցի մեխանիզմ»[7] կամ էլ «ժամացույցի կատարելություն»։ Վիլսդորֆն ասել է, որ իր ապրանքանիշի անվանումը հեշտ է արտասանել ցանկացած լեզվով։ Այն հեշտությամբ արտասանվում է շատ լեզուներով և քանի որ բոլոր տառերն ունեն նույն չափը, կարելի է սիմետիկորեն գրել։ Այն նաև կարճ էր և կարող էր տեղավորվել ժամացույցի ճակատային մասում։
Ամենաթանկ «Rolex» ժամացույցը
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հոկտեմբերի 26-ին «Phillips de Pury» աճուրդի տունը մրցանակ է հանձնել աշխարհի ամենաթանկ ժամացույցը՝ «Rolex Daytona»-ն վաճառելու համար։ Ժամացույցը նախկինում պատկանում էր Պոլ Նյումենին։ Ժամացույցը վաճառվել է անծանոթ մարդու՝ 17 752 500 դոլլարով[8]։
Անջրանցիկ ժամացույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Rolex»-ը երկրորդ ընկերությունն էր, որ ստեղծել էր ձեռքի անջրանցիկ ժամացույց, որը կարող էր դիմակայել մինչև 330 ֆուտ ճնշման[9] : Ժամացույցները դիմացկուն են և փորձառու, դրանք պահում են իրենց գեղեցիկ ձևը նույնիսկ վերելքի ու վայրէջքի ժամանակ։ Դրա մասին է վկայում Ժակ Պիկարի ուղարկած հեռագիրը, որում նշված էր՝ «Ուրախ եմ հաստատել, որ նույնիսկ 11,000 մետր բարձրության վրա ձեր ժամացույցներն այնքան ճշգրիտ են, որքան որ երկրի մակերևույթին»։
Կեղծ «Rolex»
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեղծ որակով ժամացույցները խիստ տարբերվում են բնօրինակից, մինչդեռ լավ կեղծված օրինակի հայտնվելը անուշադրության դեպքում կարող է չտարբերվել իրականից[10]։
Քննադատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ հեղինակներ համարում են, որ «Rolex»-ը հանդիսանում է կեղծիքի հիմնական թեմաներից մեկը, սակայն այդ կեղծիքի մեծ մասը վերաբերում է այլ ընկերությունների գովազդային կրկնօրինակներին[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ 20th Century Press Archives — 1908.
- ↑ https://www.rolex.com/watchmaking/excellence-in-the-making/geography-of-excellence
- ↑ «The World's Most Valuable Brands». Forbes. 2016 թ․ մայիս. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
- ↑ 5,0 5,1 «Rolex story». Fondation de la Haute Horlogerie. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Giorgia Mondani; Guido Mondani (2015 թ․ հունվարի 1). Rolex Encyclopedia. Guido Mondani Editore e Ass. էջ 7. GGKEY:4RFR3GAHPWA.
- ↑ Stone, Gene (2006). The Watch. Harry A. Abrams. ISBN 0-8109-3093-5. OCLC 224765439.
- ↑ Paul Newman's 'Paul Newman' Rolex Daytona Sets World Record, Fetches $17.8 Million
- ↑ «How to Buy a Watch». gq.com. 2009 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Nicolas Sarkozy friend claims any 50yo without a Rolex is a 'failure' - Telegraph
- ↑ Спам 2004: подробный аналитический отчет* https://cyber-crimes.ru/statistic/?ID=Spam-2004_detail