Հնում եղել է կելտական բնակավայր։ Առաջին անգամ հիշատակվում է (լատին․՝ Geneva ձևով) մ․ թ․ ա 1֊ին դարում Հուլիոս Կեսարի կողմից։
Անվանման ֆրանսերեն գրությունն է Genève, գերմաներեն՝ Genf։ Ինչպես ֆրանսերեն, այնպես էլ գերմաներեն անվանումն առաջացել է կելտերեն gena «բերան, ելանցք» բառից․ այստեղ Ժնևի լճից արտահոսում է Ռոն գետը՝ կազմելով կարծես լճի «բերանը, ելանցքը»։ Արևմտահայերենում տարածված է անվանման Ժընև գրությամբ[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 288)։