Jump to content

Մեծ պայթյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ըստ Մեծ պայթյունի մոդելի, տիեզերքը սկսել է ընդլայնվել չափազանց խիտ և տաք վիճակից, և շարունակում է ընդլայնվել առ այսօր։ Մի սովոր համանմանության նկարագրությամբ՝ տիեզերքը ընդարձակվում է՝ իր հետ կրելով գալակտիկաը, ինչպես չամիչները՝ բարձրացող հացի բոքոնում։ Վերևի պատկերավոր սխեման նկարագրում է արվեստագետի ընկալումը հարթության մեջ աշխարհի ընդարձակման վերաբերյալ։

Մեծ պայթյուն, տիեզերքի սկզբնական պայմանների և հետագա զարգացման տիեզերագիտական մոդել, որը հիմնավորվում է ընթացիկ գիտական փաստերի և դիտարկումների ամենահամապարփակ և ճշգրիտ բացատրություներով[1][2]։ Ըստ տիեզերագետների՝ Մեծ պայթյուն եզրն ընդհանրապես անդրադառնում է այն գաղափարին, որ աշխարհը ընդարձակվել է նախնական խիտ և տաք սկզբնական պայմաններից՝ անցյալի որոշ սահմանափակ ժամանակում (ներկայիս հաշվարկներով՝ մոտավորապես 13.7 միլիարդ տարի առաջ[3]), և մինչ օրս էլ շարունակում է ընդլայնվել։

Մեծ պայթյունի տեսությունը զարգացել է աստիճանաբար։ Առաջին անգամ այդ միտքն արտահայտել է բելգիացի հոգևորական և ֆիզիկոս Ջորջ Լեմետրը 1927 թ.։ Տեսական հիմք հանդիսացող հավասարումները ձևակերպել է Ալեքսանդր Ֆրիդմանը 1922 թ.։ Մեծ պայթյունի մոդելը հիմնվում է Ալբերտ Այնշտայնի ընդհանուր հարաբերականության (1916 թ.) վրա՝ ընդունելով, որ տիեզերքը համասեռ է և իզոտրոպ։ 1929 թվականին Էդվին Հաբլը հայտնաբերեց, որ հեռու գալակտիկաների հեռավորությունը համեմատական է իրենց կարմիր շեղմանը։ Ինչպես Լեմետրը առաջարկել էր 1927-ին, այս դիտարկումը օգտագործվեց մատնանշելու, որ բոլոր գալակտիկաներն ու աստղաբույլերը հեռանում են մեզանից, և որքան հեռու է գալակտիկան, այնքան մեծ է հեռանալու արագությունը[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Feuerbacher, B.; Scranton, R. (2006 հունվարի 25). «Evidence for the Big Bang (անգլերեն)». TalkOrigins. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 16–ին-ին.
  2. Wright, E.L. (2009 մայիսի 9). «What is the evidence for the Big Bang? (անգլերեն)». Frequently Asked Questions in Cosmology. UCLA, Division of Astronomy and Astrophysics. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 16–ին-ին.
  3. Komatsu, E. (2009). «Five-Year Wilkinson Microwave Anisotropy Probe Observations: Cosmological Interpretation (անգլերեն)». Astrophysical Journal Supplement. 180: 330. Bibcode:2009ApJS..180..330K. doi:10.1088/0067-0049/180/2/330.
  4. Hubble, E. (1929). «A Relation Between Distance and Radial Velocity Among Extra-Galactic Nebulae (անգլերեն)». Proceedings of the National Academy of Sciences. 15 (3): 168–73. doi:10.1073/pnas.15.3.168. PMC 522427. PMID 16577160.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ պայթյուն» հոդվածին։