Jump to content

Հռոմի թագավորության պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հռոմի թագավորության պատմություն, Հռոմեական կայսրություն, (լատին․՝ Regnum Romanum), Հին Հռոմի պատմության հնագույն ժամանակաշրջանն է, որտեղ գոյություն ուներ ընտրական միապետություն` հռոմեական կայսրերի գլխավորությամբ։ Ըստ ավանդական ժամանակագրության, այն թվագրվում է դեռևս մեր թվարկությունից առաջ 753 թվականից (Հռոմի ստեղծումը) մինչև վերջին կայսր Լուկիոս Տարքվինիոս Գոռոզի անկումը և Հռոմեական Հանրապետության ստեղծումը մեր թվարկությունից առաջ 509 թվականին։ Կայսերական ժամանակաշրջանի վերաբերյալ պատմական աղբյուրներն ստեղծվել են արդեն Հռոմի Հանրապետության դարաշրջանում և հիմնականում լեգենդար բնույթ ունեն։

Լեգենդներ Հռոմի հին պատմության մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ անտիկ հեղինակների փոխանցած տեղեկությունների, այն տեղը, որտեղ ստեղծվել է Հռոմը, շատ վաղուց է բնակեցված եղել և գրավիչ է դարձել օտարերկրացիների համար։ Իտալիայի առաջին գաղութարարները եղել են հին հույները, նրանց թվում հայտնի հերոս Հերակլեսը։ Տրոյայի անկունից հետո Լացիոյի ափերին մոտեցել են տրոյացի փախստականների նավերը` հերոս Էնեյի գլխավորությամբ։ Բոլոր տրոյացիները ուժասպառ եղան, և մի տրոյացի կին առաջարկեց դադարեցնել լողալը և վառել նավերը։ Նրա անունը Ռոմա էր. կան կարծիքներ, որ հենց նրա պատվին է քաղաքը անվանվել Հռոմ։ Տեղական կայսրերից մեկը, Լատինը, բարեկամաբար ընդունեց տրոյացիներին և նույնիսկ իր աղջկան` Լավինիային, ամուսնացրեց Էնեյի հետ։ Նրա պատվին Էնեյը հիմնեց Լավինիա քաղաքը։ Լատինայի մահից հետո Էնեյը կայսր դարձավ և՛ բնիկների, և՛ տեղափոխվածների համար։ Էնեյի տղան` Ասքանիս-Յուլը, առաջին անգամ ստիպված էր սանձել էտրուսկների ագրեսիան և պետության մայրաքաղաքը տեղափոխեց նոր քաղաք` Ալբա-Լոնգու, և շուտով սկսեց կառավարել Լատիանիայի բոլոր քաղաքներում ու դրանք միավորեց Լատինական միության մեջ։ Աքսանիա-Յուլի իշխող դինաստիան նրա հետնորդների անունով ստացավ Սիլվիա անվանումը։ Ալբա-Լոնգի Նումիտորը, որ թվով 14-րդ կայսրն էր, գահընկեց արվեց իր եղբոր` Ամուլիեյի կողմից, ով, իրեն ապահովելու համար, սպանեց Նումիտորի տղային և նրա աղջկան զոհի կարգավիճակով հանձնեց քրմերին, քանի որ նրանք պետք է 30 տարի ապրեին արտամուսնական կյանքով։ Բայց երիտասարդ աղջկան այցելեց Մարս աստվածը, որից հետո նա ծնեց երկորյակներ` Ռամուլին և Ռենին, որոնց Ամուլիյը հրամայել էր նետել Տիբր։ Երկվորյակները չէին խեղդվել և, ըստ լեգենդի, նրանց կերակրել էր մայր գայլը, իսկ դաստիարակել` հովիվ Ֆաստուլը։ Երբ եղբայրները մեծացան, նրանք, սպանելով Ամուլին, վերադարձրին Ալբա-Լոնգի թագը իրենց պապիկ Հումիտորին։ Նա նրանց ուղարկել էր հիմնելու նոր գաղութ Ալբա-Լոնգին։ Եղբայրների վիճում էին, թե որտեղ պետք է կառուցել քաղաքը։ Ռոմուլը սպանեց Ռեմին և դարձավ Հռոմի առաջին կայսրը։

Էնեյի փախուստը Տրոյայից. Ֆեդերիկո Բարոչիի կտավը, 1598

Քաղաքի առաջին բնակիչները հանցագործներն էին և ուրիշ քաղաքներից արտաքսվածները։ Նրանք հաճախակի էին կատարում հարձակումներ այլ երկրների վրա. խորամանկության շնորհիվ նրանք կարողացան կազմակերպել սաբինյանների առևանգումը, կարճ ժամանակյա թշնամանքից հետո նրանք կարողանում են միություն ապահովել սաբինյանների և նրանց կայսեր Տիտոմ Տատիևի հետ։ Քաղաքում սկսում է զարգանալ առևտուրը։ Սկսվում են պետական կառույցներ ձևավորվել, այնպիսիք, ինչպիսիք էին սենատը և լիկտորների ինստիտուտը։ Հռոմի ազդեցությունն այնքան էր աճել, որ նախկին գաղութը կարողացել էր գրավել և ոչնչացնել իր մետրոպոլիան, Ալբա-Լոնգիան. միևնույն ժամանակ Հռոմը ստիպված եր ձգձգված պատերազմներ մղել հարևան երկրների ազգերի` սաբինյանների, լատինացիների և էտրուսկների հետ։ Բոլոր կայսրերը Ռոմուլից հետո կրում էին էտրուսական անուններ, դա վկայությունն է այն մասին, որ Հռոմը ընկել էր էտրուսկների հզոր ազդեցության տակ։ Բոլոր կայսրերի իշխանությունը սահմանափակված էր։ Կայսրի պաշտոնը սկզբից չէր փոխանցվում ժառանգաբար. այդ ժամանակ, երբ արքայական գահը դատարկ էր, սենատները ընտրվել էին ժամանակավոր կայսր, որը ղեկավարում էր մեկ տարուց ոչ ավելին և այդ ժամանակահատվածում նա պետք է գտներ արքայի թեկնածուին և նրա թեկնածությունն առաջադրեին կուրիական խորհրդին։ Հետևաբար, իշխանությունը փոխանցվում է կամ քրոջը, կամ որդեգրված երեխաներին, որը նույնպես էտրուսական ավանդույթ է։ Վերջին կայսրերը իշխանության էին գալիս իրենց նախորդներին սպանելու և դավադրության շնորհիվ։ Հռոմի վերջին կայսրը Լուկիոս Տարքվինիոս Գոռոզն էր, ով հայտնի դարձավ իր տիրանական կանոններով և դրա պատճառով վտարվեց հռոմեացիների կողմից։ Լուկիոս Տարքվինիոս Գոռոզի վտարումից հետո Հռոմը հռչակվեց հանրապետություն։ Վերջին կայսրի ղեկավարությունը ավարտվեց մեր թվարկությունից առաջ 510 թվականին։

Հին Հռոմը մ.թ.ա. 7-6-րդ դարերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն հռոմեական հասարակության սոցիալական կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ժամանակներում Հռոմում դեռ պահպանվել էին ազգակցական հարաբերություններ։ Ազգակցական կապը, ինչպես Հունաստանում, այնպես էլ Հռոմում, հայրական կողմից էր։ Ժառանգները կրում էին նախնիներից եկող անունները։ Հին տոհմերից հայտնի էին Աուրելյո Վալերիո Կլավդիոս,Կորնելիոս, Ֆաբիոս, Հուլիոս, Էմիլիոս և այլ տոհմեր։ Ցեղի անդամները համատեղ էին օգտագործում իրենց հողերը։

Բնակչությունը կազմված էր 300 ցեղերից, 10 ցեղեր միավորվում էին կուրիաների մեջ, իսկ 10 կուրիաներ` տրիբաների։ Ամեն մի 3 տրիբա կազմում էր իր առանձին խմբավորումը։ Հռոմեացի կարող էր համարվել այն մարդը, ով պատկանում էր ցեղերից որևէ մեկին։ Սենատին ընտրում էին ցեղի բոլոր անդամները, սենատն էր պատասխանատու համայնքի բոլոր գործերի համար։ Դրա արդյունքում սկսեցին ավագանի ընտրել յուրաքանչյուր ցեղի միայն մեկ ընտանիքից, ինչի արդյուքնում առաջացան «ընտրյալ» ընտանիքներ ու ցեղեր։ Հակառակը, ավելի աղքատ ընտանիքներ ներկայացնում էին ստրկական խավը, ովքեր գտնվում էին կախվածության տարբեր մակարդակներում, որը հաճախ համընկնում էր հայրիշխանական ստրկության հետ։ Ցեղային կազմակերպման ոչնչացման գործընթացը բարդացվել էր նրանով, որ Հռոմի տիրապետության տակ հայտնվեցին նոր բնակիչներ, հիմնականում, լատինացիներ, և քաղաքում հայտնված օտարերակրացիներ։ Այս եկվորները, որոնց թիվն աճում էր, ստացան պլեբեյ, այսինքն, մեծամասնություն, անունը։

Կլիենտելայի ինստիտուտը, որը ծագել է նույն ժամանակահատվածում, նպատակ է ունեցել տեղի հայտնի ընտանիքների կողմից պաշտպանություն ապահովել աղքատացած ընտանիքների ներկայացուցիչների և օտարների համար, որոնք չէին մտնում հռոմեական ցեղախմբերի մեջ։ Հայտնի մարդիկ դառնում էին նրանց պատրոնները։ Պատրոնը կլիենտային ընդունում էր իր ցեղ, տալիս էր նրան իր անունը, հողամասից իր համար որոշ մաս էր առանձնացնում, պաշտպանում էր դատարանում. կլիենտան (հավատարիմ, լսող) ամեն ինչում ենթարկվում էր պատրոնին, պարտավոր էր նրա ցեղի հետ մասնակցել պատերազմի։ Կլիենտելայի ինստիտուտը տարածված էր մինչև Հռոմի Հանրապետության հռչակումը։

Հարևան ազգերի վրա հաջողված հարձակումներն ու մեծ ռազմական ավարը օգնում էին ռազմական արիստոկրատիայի ձևավորմանը, որն իր հերթին սենատն էր ընտրում։ Սենատի կողմից ընտրված կայսրը նման էր հունական բռնակալներին։ Դա կուրիաներից կազմված ժողովրդական ժողով էր, որում մասնակցության իրավունք ունեին միայն տղամարդ զինվորականները, որը ստացավ կուրիաների խորհուրդ անվանումը։ Այնտեղ քննարկում էին, հետո ընդունվում կամ մերժվում էին նոր օրենքները, նաև ընտրում էին նոր բարձրաստիճան պաշտոնյաներին, բացառությամբ` կայսեր։ Սենատն ամենաբարձր դատական մարմինն մահապատժի ընդունման որոշման հարցում, դրա գործունեության մեջ մտնում էր նաև պատերազմի հայտարարումը։ Հռոմի կայսրերը համատեղում էին զինվորականի և գլխավոր դատավորի գործերը։ Հանդիսանում էին ցեղախմբերի կողմից ընտրված առաջնորդներ, նրանք նման չէին հին հեռավոր արևելյան բռնակալներին, հետևաբար, կայսր տիտղոսը կարող է պայմանական լինել։

Հռոմի բնակչության աճը հանգեցնում է նրան, որ տրիբաները դադարում են նոր անդամներ ընդունել. նոր եկվորները պլեյբներ էին դառնում, ովքեր հռոմեացիներից ստանում էին հողաբաժին, բայց նրանք իրավունք չունեին մասնակցել երկրի քաղաքական կյանքին։ Պլեբեյներն ազատ էին, նրանք հասան մասնավոր սեփականության իրավունքին, սկսեցին զբաղվել առևտրով և արհեստով։ Հռոմեական ցեղերի հետ խառնվելու արդյունքում պլեյբեյները աստիճանաբար սկսեցին մաս կազմել տրիբաների` ունենալով սահմանափակ իրավունքներ։ Հռոմեական պատմության այս շրջանին է պատկանում նաև ստրկատիրության ծագումը, որն այդ ժամանակ դեռևս շատ զարգացած չէր։ Ստրուկները, որոնք տնային տնտեսության մեջ առավելություններ ունեին, սովորաբար ընտրվում էին ռազմագերիներից։ Այսպիսով, սկսվում էր հռոմեական հասարակության դասային բաժանումը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի հանրության մշակույթը այդ ժամանակաշրջանում դեռևս շատ պարզ էր, չնայած նրան, որ արդեն գոյություն ուներ գիրը։ Այբուբենը հռոմեացիները վերցրել էին հույներից, ովքեր ապրում էին Կումայում, Ապենինյան թերակղզու արևմտյան ափին։

Մեր ժամանակները հասած լատինական այբուբենի ամենահին վկայությունը, որ հնարավոր է եղել վերծանվել, համարվում է Պրենեստինյան ճարմանդը։ Այդ ժամանակներին են վերագրվում նաև գրականության առաջին հետքերը։ Ցավոք, մեզ չեն հասել ժողովրդական պոեզիայի առավել հնագույն հուշարձանները, որոնք գոյություն են ունեցել Հռոմում, ինչպես նաև մյուս ազգերում. սակայն ավելի ուշ աղբյուրներում կան դրանց պատառիկները, որոնց ակունքները գնում են մինչև հնագույն ժամանակները։

Ավանդույթներ և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ժամանակաշրջանում ընտանիքին դաստիարակության մեջ մեծ դեր էր վստահված։ Աճող սերունդը դաստիարակվել է նախնիների նկատմամբ լցված հարգանքով և ծնողական իշխանության ենթակայության ոգով։ Հռոմեացիների համար լավ քաղաքացի համարվել է լսող որդին և կարգապահ զինվորը։ Հնագույն կարգը ծնողական կամքին հակառակ գնացողի համար սահմանում էր խիստ պատժամիջոցներ։ Հռոմում տարրական դպրոցի գոյության մասին պատմագիր Տիտոս Լիվիոսը վկայում է մ.թ.ա. 5-րդ դարից։ Այդտեղ երեխաներին հիմնականում սովորեցնում էին անվճար։ Ուսուցումը միասնական էր։ Ընդունում էին 7 տարեկան երեխաների, և ուսումը շարունակում էին 4-5 տարի։ Տանը և դպրոցում երեխաները սովորում էին լատիներեն, հունարեն լեզուներով գրել, կարդալ և հաշվել։

Արվեստ և ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի արվեստը հնագույն գեղարվեստական մշակույթի զարգացման վերջին ավարտական փուլն էր։ Հռոմի համար արվեստը ավելի մեծ դեր ուներ, քան հույների համար, նրանց համար դա կյանքի կազմակերպման միջոցն էր, այդ պատճառով Հռոմում առաջին տեղն էին զբաղեցնում ճարտարապետությունը, ինժեներական որոնումները, դեմքի քանդակները, որոնք առանձնանում էին որոշակի անձանց հանդեպ հետաքրքրություններով, ինչպես նաև` պատմական ռելիեֆը, որը մանրամասնորեն պատմում է քաղաքացիների և տիրակալների գործունեության մասին։ Հին Հռոմեական ռեալիզմը գերական դիրք ուներ հորինվածքի հանդեպ, իսկ իմացականությունը գերակայում էր փիլիսոփայությանը։ Բացի այդ, Հռոմում կար հստակ տարանջատում պաշտոնական և մասնավոր արվեստի միջև։ Պաշտոնական արվեստը մեծ դեր էր կատարում հռոմեական քաղաքականության համար` գրավված տարածքներում պետական գաղափարախոսության տարածման մի ձև լինելով։ Ճարտարապետությունը մեծ նշանակություն ուներ, քանի որ այն իր մեջ համադրել է գաղափարախոսության տարածման և կենցաղի կազմակերպման գործառույթները։ Հռոմի շինարարական պրակտիկայում ձևավորվել էին կառուցողական, նախագծային և համադրման այնպիսի մեթոդներ, որոնք թույլ էին տալիս ամեն անգամ տվյալ շինության անմիջական նշանակությունից բխող լուծումներ գտնել։ Հռոմեացիները տարածեցին իրենց ոճը գրավված մարզերում, միևնույն ժամանակ հեշտությամբ յուրացնում էին էտրուսկների և հույների գեղարվեստական սկզբունքները։ Հնագույն ժամանակաշրջանում Հռոմի արվեստը զարգանում էր երկաթե դարի միջին իտալական հնէաբանական մշակույթի շրջանակներում։ Սեփական հինհռոմեական գեղարվեստական մշակույթի ձևավորման ժամանակ, մ. թ. ա. 8-4-րդ դարերում, հռոմեական մշակույթը հսկայական ազդեցություն էր կրում էտրուսկյան ճարտարապետությունից։ Հռոմեացիները էտրուսկներից վերցրել են շինարարական տեխնիկա և մի շարք կառույցներ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Momigliano A. The origins of Rome // The Cambridge Ancient History. Vol. 7, part. 2. The Rise of Rome to 220 B.C. — Cambridge University Press, 1990. ISBN 0-521-23446-8
  • Бадак А. Н., Войнич И. Е., Волчек Н. М. и др. «Древний Рим» — М.: АСТ; Мн.: Харвест, 2001.
  • под ред. Бокчанова А. Г. и Кузищина В. И. «История Древнего Рима» — М.: «Высшая школа», 1971.
  • Кофанов Л. Л. 2001: Характер царской власти в Риме VIII—VI вв. до н. э. Արխիվացված 2012-02-03 Wayback Machine // Антиковедение и медиевистика: сб. науч. тр. Вып. 3. / В. В. Дементьева (отв. ред.). Ярославль, 14-24.