Կլաս (խաղ)
Կլաս, հնից եկած մանկական խաղ, որը տարածում ունի ամբողջ աշխարհում, ներառյալ Հայաստանը։ Այն խաղում են, որպես կանոն, ասֆալտին կավիճով գծված քառակուսիների վրա, որոնք նշվում են թվերով։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացողները՝ մի ոտքի վրա ցատկելով, առանց ցատկերի քանակի սահմանափակումների, ոտքով քառակուսիից մյուս քառակուսի են հրում «քարը»՝ փորձելով չկպնել քարով գծին և ոտքով չկանգնել գծի վրա։ Շատ փոքր երեխաներին թույլատրվում է ցատկել երկու ոտքի վրա։ Գոյություն ունի այս խաղի տեսակ առանց «քարի», երբ քառակուսիները համարակալվում են պատահական ձևով և դրանց մեջ ցատկում են ըստ հաջորդականության՝ 1, 2, 3, ... Խաղի առանձնահատկությունն այս դեպքում կայանում է նրանում, որ պետք է ցատկել կողքից, հետընթացով, մեկ կամ երկու քառակուսի բաց թողնելով և արգելվում է ցատկոտել քառակուսիում ՝ հարմարվելով հաջորդ ցատկին։ Եթե խաղացողը հասնում է պայմանավորված մակարդակի առանց գծի վրա կանգնելու կամ հավասարակշռությունը կորցնելու, ապա նա՝ մեջքով կանգնելով, նետում է քարը և նշում որպես «տուն» այն քառակուսին, որտեղ ընկնում է քարը։ Այնուհետև նա կարող է այդ քառակուսում կանգնել երկու ոտքով, մինչդեռ մնացած բոլոր խաղացողները պետք է ցատկեն դրա վրայից։ Խաղն ավարտվում է այն ժամանակ, երբ բոլոր քառակուսիները նշվում են, և հաղթող է ճանաչվում այն խաղացողը, ով «տնավորվում է» առավելագույն քառակուսիների մեջ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլաս խաղի հայրենիքը համարվում է նախապատմական Հնդկաստանը 1100-350 մ.թ.ա.[2]: Այն նաև նշված է Բուդդայի կողմից արգելված խաղերի ցուցակում։ Հայտնի է, որ կլաս են խաղացել հռոմեացի երեխաները[3]։ Խաղի առաջին գրանցված հիշատակումները անգլալեզու աշխարհում թվագրվում են տասնյոթերորդ դարի վերջով, սովորաբար «սկոտչ-հոփ» կամ «սկոտչ-հոփեր (ներ)» ("scotch-hop", "scotch-hopper(s)") անվամբ[4]։ «Խաղերի գիրք» ձեռագիրը, որը կազմվել է 1635-ից 1672 թվականներին Ֆրենսիս Ուիլըբի (Francis Willughby)՝ անգլիացի բնագետ և ճանապարհորդի կողմից, հիշատակում է «Կլասը» (Scotch Hopper): «Խաղը խաղում են սալիկի կամ կապարի մի փոքրիկ կտորով, գծած հատակի վրա կամ քառակուսիների բաժանված ցանկացած վայրում»[5]։ 1677 թվականի «Խեղճ Ռոբին» ալմանախում խաղը կոչվում է «Կլաս խաղացողներ» (Scotch-hoppers): Գրառման մեջ նշվում է. «Ժամանակն է, որ դպրոցականները պետք է խաղան կլաս»։ «Խեղճ Ռոբինի» 1707 հրատարակությունը պարունակում է հետևյալ արտահայտությունը. «Փաստաբաններն ու բժիշկները անելիք չունեն այս ամսվա ընթացքում, այնպես որ նրանք կարող են (եթե ցանկանան) կլաս խաղալ»[6]։ 1828 թվականի Նոա Ուեբսթերի (Noah Webster) «Անգլերեն լեզվի ամերիկյան բառարանը» նույնպես անվանեց այդ խաղը «Scotch-hopper»` խաղ, որում տղաները ցատկում են գետնին նկարած գծերի վրայով»[7]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կլաս խաղալու պատկեր ծաղկի տեսքով Ծարավ աղբյուր փողոցում, Երևանում
-
Բրազիլիայի փողոցներից մեկի սալահատակով շարված կլասը
-
խաղը ավանդական հաշվելուկով Մորքըմ (Morecambe) քաղաքում, Անգլիայում
-
Սալապատում կլաս խաղի տեսքով Բոստոնում, ԱՄՆ
-
Կլաս խաղացող աղջիկներ Հնդկաստանում
-
Կլաս խաղացող տղաներ Գանայում
-
Կլաս խաղը Կուբայում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Closed for Maintenance». Super Cool Toy Store. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
- ↑ Lal, B.B. «The Painted Grey Ware culture of the Iron age» (PDF). Silk Road. I: 412–431.
- ↑ «Hopscotch - Toys and Games». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Thomas Shadwell (1668). The Sullen Lovers. :'Play at Catt, Stoolball, Scotch-hopp and Trap-ball.' Cited in Oxford English Dictionary, Third edition, June 2011; online version March 2012
- ↑ The manuscript was published in 2003: see Cram, D., Forgeng, J. L., and Johnston, D., The Book of Games of Francis Willughby (1635-1672). A Seventeenth-century Treatise on Sports, Games, and Pastimes. (Aldershot, 2003).
- ↑ The journal of the British Archaeological Association, Volume 26.
- ↑ Oxford English Dictionary, Third edition, June 2011; online version March 2012.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- How to play Hopscotch – Ինչպես կլաս խաղալ ՅուԹյուբում
- Կլաս խաղը Պուերտո Ռիկոյում ՅուԹյուբում
- «Հարլեմ (Նյու Յորք) կլաս» տեսահոլովակը Արխիվացված 2020-08-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաս (խաղ)» հոդվածին։ |
|