Jump to content

Էռնստ Ռուսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնստ Ռուսկա
գերմ.՝ Ernst August Friedrich Ruska
Ծնվել էդեկտեմբերի 25, 1906(1906-12-25)[1][2][3][…]
Հայդելբերգ, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էմայիսի 27, 1988(1988-05-27)[1][2][5][…] (81 տարեկան)
Արևմտյան Բեռլին, Գերմանիա[4]
ԳերեզմանWaldfriedhof Zehlendorf
Քաղաքացիություն Գերմանիա,  Նացիստական Գերմանիա,  Վայմարյան Հանրապետություն և  Գերմանական կայսրություն
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և գյուտարար
Հաստատություն(ներ)Բեռլինի ազատ համալսարան, Բեռլինի տեխնիկական համալսարան և Մաքս Պլանկի գիտական ընկերություն
Գործունեության ոլորտelectron optics?
ԱնդամակցությունԼեոպոլդինա[6]
Ալմա մատերԲեռլինի տեխնիկական համալսարան, Մյունխենի տեխնիկական համալսարան և Kurfürst-Friedrich-Gymnasium (Heidelberg)?
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[7]
Գիտական ղեկավարMax Knoll?
Պարգևներ
ՀայրJulius Ruska?
 Ernst Ruska Վիքիպահեստում

Էռնստ Ավգուստ Ֆրիդրիխ Ռուսկա (գերմ.՝ Ernst August Friedrich Ruska, դեկտեմբերի 25, 1906(1906-12-25)[1][2][3][…], Հայդելբերգ, Գերմանական կայսրություն[4] - մայիսի 27, 1988(1988-05-27)[1][2][5][…], Արևմտյան Բեռլին, Գերմանիա[4]), գերմանացի ֆիզիկոս, էլեկտրոնային մանրադիտակի ստեղծողը, աշխատել է Բեռլինի ազատ համալսարանում։ 1986 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը կիսվել է Էռնստ Ռուսկայի («էլեկտրոնային մանրադիտակի վրա աշխատանքի համար») և Հենրիխ Ռորերի և Գերդ Բինինգի («Սկանավորող թունելային մանրադիտակի հայտնաբերման համար») միջև։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցական տարկներին Էռնստը ստացել է ֆիզիկայի հիմնավոր գիտելիքներ, իր ֆիզիկայի ուսուցիչ Կառլ Ռեյնինգի շնորհիվ։ Նույն դպրոցում Ռուսկայից երկու տարի անց սովորել է մեկ այլ հայտնի ֆիզիկոս Վալտեր Էլզասերը։

Առաջին էլեկտրոնային մանրադիտակի նախատիպը, որը բաղկացած էր երկու հաջորդական տեղադրված մագնիսական ոսպնյակներից, ներկայացվել է Ռուսկայի և Մ. Նոլլի կողմից 1931 թվականի մարտի 9-ին։ 400-անգամյա խոշորացում ունեցող այդ գործիքը զգալիորեն զիջում էր այժմյան օպտիկական մանրադիտակներին, սակայն այն ցույց տվեց մագնիսական ոսպնյակի փոխարեն սոլենոիդի օգտագործման սկզբունքային հնարավորությունը։ 1933 թվականին Ռուսկան կառուցեց էլեկտրոնային մանրադիտակի տարբերակ, որի թողտվությունը թույլ էր տալիս դիտարկել մարմիններ, որոնց չափերը կազմում էին 500 անգստրեմ, որը գերազանցում էր օպտիկական մանրադիտակների հնարավորությունները։

Դոկտորական աշխատության պաշտպանելուց հետո, 1933 թվականին Ռուսկան սկսում է աշխատել հեռուստատեսային ընկերությունում Բեռլինում և զբաղվում է հեռուստատեսային խողովակների արտադրության տեխնոլոգիայի բարելավմամբ։ 1937 թվականին նա աշխատելով Siemens ընկերությունում մասնակցում է աշխարհում առաջին կոմերցիոն էլեկտրոնային մանրադիտակի նախագծմանը։ Այդ գործիքը, ունենալով 100 անգստրեմ թողտվություն առաջին անգամ շուկա է հանվել 1939 թվականին։

1955 թվականին Siemens-ում աշխատանքը թողնելուց հետո Ռուսկան դարձավ Ֆրից Հաբերի ինստիտուտին պատկանող Էլեկտրոնային միկրոսկոպիայի ինստիտուտի տնօրեն, և աշխատել է այս պաշտոնում մինչև 1974 թվականը։ Միաժամանակ նա աշխատում է Բեռլինի տեխնիկական համալսարանու որպես պրոֆեսոր 1957-ից 1974 թվականը։

1960 թվականին նրան շնորհվեց Լասկերի մրցանակ[14]։

1986 թվականին նա դարձավ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, կիսելով այն Հենրիխ Ռորերի և Գերդ Բինինգի հետ։

Էռնստ Ռուսկան մահացել է Արևմտյան Բեռլինում 1988 թվականին։

Նրա կնոջ պատվին է անվանվել Մաքս Վոլֆի կողմից հայտնաբերված (1178) Իրմելա աստերոիդը[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118750437 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  6. https://www.leopoldina.org/fileadmin/redaktion/Mitglieder/CV_Ruska_Ernst_D.pdf
  7. CONOR.Sl
  8. 1960 WinnersLasker Foundation.
  9. The Nobel Prize in Physics 1986Nobel Foundation.
  10. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  11. Robert Koch AwardRobert Koch Foundation.
  12. Robert-Koch-Medaille in GoldRobert Koch Foundation.
  13. https://www.iop.org/about/awards/silver-subject-medals/dennis-gabor-medal-and-prize-recipients
  14. Browne, Malcolm W. (1988 թ․ մայիսի 31). «Ernst Ruska, a German Nobel Prize Winner, Dies at 81». NY Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  15. Schmadel, Lutz D. (2007). «(1178) Irmela». Dictionary of Minor Planet Names – (1178) Irmela. Springer Berlin Heidelberg. էջ 99. doi:10.1007/978-3-540-29925-7_1179. ISBN 978-3-540-00238-3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնստ Ռուսկա» հոդվածին։