Էլ-ուսուցում
E-learning-ը կամ Է-ուսուցումը ընդգրկում է էլեկտրոնիկայով աջակցվող ուսման և դասավանդման բոլոր ձևերը։ Ինֆորմացիան և կապի համակարգերը, անկախ նրանից ցանցային ուսուցում է, թե ոչ, ծառայում են որպես հատուկ միջոցներ իրականացնելու ուսուցման գործընթացը[1]։
Շուկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաշխարհային e-learning ինդուստրիան ամենահամեստ հաշվարկներով գնահատվում է ավելի քան $48 բիլիոն դոլար[2]։ Համացանցի և մուլտիմեդիա տեխնոլոգիաների զարգացումը է-ուսուցման հիմնական հնարավորություն ընձեռնողներն են էլեկտրոնային ուսուցման հինգ առանցքային սեկտորների՝ խորհրդատվություն, բովանդակություն, տեխնոլոգիաներ, ծառայություններ և աջակցություն, համար [3]:
Բարձրագույն կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդեն 2006 թ Միացյալ Նահանգների բարձրագույն ուսումնական հաստատություններում 3.5 միլիոն ուսանող մասնակցում էր on-line ուսուցմանը[4]։ Այսպիսով կարելի է ասել, որ e-learning-ը արագորեն զարգանում է և դառնում գերակշռող ձև բարձրագույն կրթության ոլորտում, գոնե Միացյալ Նահանգներում։
Համաձայն Sloan հիմնադրամի զեկույցների[5][6], նրանց թիվը տարեկան աճում էր մոտ 12–14 տոկոսով։
K–12 ուսում
[խմբագրել | խմբագրել կոդը]E-learning-ը օգտագործվում է նաև Միացյալ Նահանգների պետական K–12 դպրոցներում։ Մի քանի նահանգներում կիբեր և վիրտուալ դպրոց սկզբունքները E-learning-ի համար կիրառվում են համատարած։
Կորպորատիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]E-Learning-ից այժմ օգտվում են տարբեր ձեռնարկություններ, իրենց աշխատակիցներին և հաճախորդներին տեղեկացնելու և ուսուցանելու համար։ Էլեկտրոնային ուսուցումը հատկապես արդյունավետ է ձեռնարկությունների մեծ շղթա ունեցող ընկերությունների համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960ականների սկզբում Ստենֆորդի համալսարանի հոգեբանության պրոֆեսորներ Պատրիկ Սապիսը և Ռիչարդ Ատկինսոնը Իստ Պալո Ալտո, Կալիֆորնիա տարրական դպրոցում փորձեցին կոմպյուտերների օգնությամբ երեխաներին մաթեմատիկա և ընթերցանություն ուսուցանել։ Ստենֆորդի Կրթական ծրագիր օժտված պատանիների համար սկիզբ է առել այդ վաղ փորձերից։
E-Learning 2.0
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ էլ-ուսուցման համակարգերը հիմնված կոմպյուտերային ուսուցողական ծրագրերի վրա ավտոլիտար էին, ի տարբերություն ավելի ուշ մշակված միասնական կոմպյուտերային ուսուցման, որը խրախուսում է գիտելիքի համատեղ զարգացումը։ Ավանդական Էլ-ուսուցում 2.0 համակարգերը հիմնված են հրահանգների վրա։ Ի հակադրություն նոր էլ-ուսուցման համակարգերը կարևորում են սոցիալական ուսուցումը, սոցիալական մանկավարժությունը և օգտագործում են սոցիալական ծրագրային փաթեթները, ինչպիսիք են՝ բլոգերը, վիքիները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tavangarian D., Leypold M., Nölting K., Röser M.,(2004). Is e-learning the Solution for Individual Learning? Journal of e-learning, 2004.
- ↑ EC (2000). Communication from the Commission: E-Learning – Designing "Tejas at Niit" tomorrow’s education. Brussels: European Commission
- ↑ Nagy, A. (2005). The Impact of E-Learning, in: Bruck, P.A.; Buchholz, A.; Karssen, Z.; Zerfass, A. (Eds). E-Content: Technologies and Perspectives for the European Market. Berlin: Springer-Verlag, pp. 79–96
- ↑ "Sloan Consortium"
- ↑ Allen, I. E. and Seaman, J. (2008) Staying the Course: Online Education in the United States, 2008 Needham MA: Sloan Consortium
- ↑ Allen, I.E. and Seaman, J. (2003) Sizing the Opportunity: The Quality and Extent of Online Education in the United States, 2002 and 2003 Wellesley, MA: The Sloan Consortium