Jump to content

Տեղեկատվական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեղեկատվական համակարգ տերմինը (IS) հաճախ օգտագործվում է նշելու մարդկանց, տվյալների, գործընթացների և տեխնոլոգիայի համատեղումը, հիմնականում բիզնես ոլորտի գործընթաները օպտիմիլացնելու համար։ Այս պարագայում, այն ոչ միայն օգտագործվում է նշելու համար Տեղեկատվական Տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են ընկերությունների կողմից, այլ նաև այն, թե մարդիկ ինչպես են օգտագործում այդ տեխնոլոգիաները՝ բարելավելու ընկերության բիզնեսի գործընթացները։

Ավելի նեղ իմաստով՝ տեղեկատվական համակարգ տերմինը (կամ՝ համակարգչա-հիմք տեղեկատվական համակարգը) այն հատուկ ծրագրերն են, որոնք օգտագործվում են համակարգչային համակարգում տեղեկությունների գրառումները պահպանելու համար և ավտոմատացնում է կազմակերպության տեղեկություններ մշակող որոշ գործողություններ։ Համակարգչա-հիմք տեղեկատվական համակարգերը տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտում են։ Բիզնես պրոցեսների մոդելավորման ուսմունքը նկարագրում է տեղեկատվական համակարգերով աջակցվող բիզնես պրոցեսները։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան տեղեկատվական համակարգերի զանազան տեսակներ, օրինակ՝ գործարքներ մշակող համակարգեր, որոշումների աջակցման համակարգեր, գիտելիքների ղեկավարման համակարգեր, տվյալների բազաների ղեկավարման համակարգեր և գրասենյակային տեղեկատվական համակարգեր։ Տեղեկատվական համակարգերի մեծ մասի համար կենսական դեր ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք սովորաբար նախատեսված են մարդկանց համար հնարավոր դարձնելու կատարել հանձնարարականներ, որոնց մարդու ուղեղն այնքան էլ հարմարված չէ, օրինակ՝ գործ ունենալ տեղեկությունների մեծ ծավալների հետ, կատարել բարդ հաշվարկներ և ղեկավարել բազմաթիվ միաժամանակյա պրոցեսներ։

Տեղեկատվական տեխնոլոգիաները չափազանց կարևոր և ենթարկվող ռեսուրս են՝ կատարողների առջև բացված։ Մեծ թվով ընկերություններ Գլխավոր Տեղեկատվական Պաշտոնյա (CIO) անունը կրող նոր աշխատատեղ են ստեղծել, որին տեղ է հատկացվում գործադիր խորհրդում Գլխավոր Գործադիր Պաշտոնյայի (CEO), Գլխավոր Ֆինանսական Պաշտոնյայի (CFO), Գլխավոր Աշխատանքի Պաշտոնյայի (COO) և Գլխավոր Տեխնիկական Պաշտոնյայի (CTO) կողքին։ Գլխավոր Տեխնիկական Պաշտոնյան (CTO) կարող է նաև Գլխավոր Տեղեկատվական Պաշտոնյայի (CIO) դերը կատարել, և հակառակը։ Գլխավոր Տեղեկատվական Անվտանգության Պաշտոնյան էլ (CISO), կենտրոնանալով կազմակերպության ներսում տեղեկատվական անվտանգության խնդրի վրա, սովորաբար հաշվետու է լինում Գլխավոր Տեղեկատվական Պաշտոնյային (CIO)։

Համակարգչային անվտանգության մեջ՝ տեղեկատվական համակարգը նկարագրվում է հետևյալ բաղադրիչներով.

  • Պահեստներ, որոնք մշտապես կամ ժամանակավորապես պահում են տեղեկությունները, ինչպես օրինակ՝ բուֆերները (buffers), ՌԱՄ-ը (Random Access Memory – Տարերային Հասանելիության Հիշողություն), կոշտ դիսկերը, քեշը (cash) և այլն։ Հաճախ այսպիսի պահեստներում պահվող տեղեկությունները ղեկավարվում են տվյալների բազաների ղեկավարման համակարգերով։
  • Ինտերֆեյսներ (interfaces - արտերեսներ), որոնք աջակցում են մարդկանց ու համակարգիչների շփմանը, օրինակ՝ բանալի բառերը (keywords), բարձրախոսները, սկաներները (scanners - պատկերաներմուծիչներ), տպիչները (printers) և այլն։
  • Ուղիները, որ միմյանց հետ են կապում այդ պահեստները, ինչպես օրինակ՝ ռաութերները (routers - ուղեգծիչ), մալուխները (cables), լարազերծ կապերը (wireless links) և այլն։

Տեղեկատվական համակարգի հասկացությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգը բազմատարր տարրերի ամբողջություն է։ Համակարգ կարող է լինել  ցանկացած օբյեկտ, որը միաժամանակ դիտարկվում է և որպես մեկ ամբողջություն, և որպես միավորված ՝ ի շահ դրված նպատակներին հասնելու։ Համակարգերը զգալիորեն տարբերվում են ինչպես կազմի, այնպես էլ հիմնական նպատակների համար։ Համակարգը բարդ օբյեկտ է, որը բաղկացած է փոխկապակցված մասերից (տարրերից) և գոյություն ունի որպես մեկ ամբողջություն։

Ենթահամակարգը որևէ հատկանիշով առանձնացված համակարգի մի մասն է ։ "Տեղեկատվական" բառի "համակարգ" հասկացությանը ավելացնելը արտացոլում է դրա ստեղծման և գործունեության նպատակը։

Տեղեկատվական համակարգերն ապահովում են ցանկացած ոլորտից խնդիրների լուծման գործընթացում անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը, պահպանումը, մշակումը, որոնումը, տրամադրումը։ Նրանք օգնում են վերլուծել խնդիրները և ստեղծել նոր ապրանքներ.

Տեղեկատվական համակարգ - տեղեկատվության պահպանման, մշակման և տրամադրման համար օգտագործվող միջոցների, մեթոդների և անձնակազմի փոխկապակցված ամբողջություն է՝ ի շահ առաջադրված նպատակին հասնելու։ Տեղեկատվական համակարգի ժամանակակից ըմբռնումը ենթադրում է անհատական համակարգչի (սերվերի, ծայրամասային սարքավորումների և այլն) տեղեկատվության վերամշակման հիմնական տեխնիկական միջոցների օգտագործում։

Մասնագիտացված ծրագրային միջոցներով համալրված համակարգիչները տեղեկատվական համակարգերի տեխնիկական բազա և գործիք են։ Տեղեկատվական համակարգն անիմաստ է առանց համակարգիչների և հեռահաղորդակցության հետ համագործակցող անձնակազմի։ Խոսելով տեղեկատվական համակարգի մասին ՝ պետք է դիտարկել հետևյալ հարցերը ՝ Տ. Հ. կառուցվածքը, Տ. Հ. դասակարգումը ։ Տ. Հ. կառուցվածքը սովորաբար դիտվում է որպես մի շարք տարբեր ենթահամակարգեր։ Բոլոր ենթահամակարգերը կարելի է դիտարկել ինչպես առանձին, այնպես էլ միմյանց հետ փոխկապակցված[1]։

Տեղեկատվական համակարգերը կարելի է դասակարգել տարբեր հատկանիշներով։

[խմբագրել | խմբագրել կոդը]

· ըստ ինտեգրման աստիճանի (տեղական, ինտեգրված);

· ըստ կառավարման ավտոմատացման մակարդակի (տվյալների մշակման համակարգեր, տեղեկատվական-խորհրդակցական համակարգեր, որոշումների կայացման համակարգեր, փորձագիտական համակարգեր);

· ըստ կառավարման մակարդակի (ձեռնարկության, կորպորացիայի, ոլորտի կառավարման տեղեկատվական համակարգերի);

· ըստ օբյեկտում կառավարման տեխնոլոգիական գործընթացների ընթացքի բնույթի (դիսկրետ արտադրության կառավարման ավտոմատացված համակարգ, շարունակական արտադրության կառավարման ավտոմատացված համակարգ);

· ըստ խնդրի կառուցվածի։

Տեղեկատվական ապահովում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական ապահովում տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի, փաստաթղթերի միասնականացված համակարգերի, կազմակերպությունում շրջանառվող տեղեկատվական հոսքերի սխեմաների ամբողջություն է, ինչպես նաև տվյալների բազաների կառուցման մեթոդաբանություն։

Փաստաթղթերի միասնական համակարգերը ստեղծվում են պետական, հանրապետական, ճյուղային և տարածաշրջանային մակարդակներում ։ Գլխավոր նպատակը հանրային արտադրության տարբեր ոլորտների ցուցանիշների համադրելիության ապահովումն է ։ Մշակվել են ստանդարտներ, որտեղ սահմանվում են պահանջներ․

· փաստաթղթերի միասնական համակարգերին;

· կառավարման տարբեր մակարդակների փաստաթղթերի միասնական ձևերին;

· ռեկվիզիտների և ցուցանիշների կազմին և կառուցվածքին;

· փաստաթղթերի միասնականացված ձևերի ներդրման, վարման և գրանցման կարգի։

  Այնուամենայնիվ, չնայած փաստաթղթերի միասնական համակարգի գոյությանը, կազմակերպությունների մեծ մասի հետազոտության ժամանակ մշտապես հայտնաբերվում է թերությունների մի ամբողջ համալիր․

·  չափազանց մեծ քանակությամբ փաստաթղթեր ձեռքի մշակման համար;

·  նույն ցուցանիշները հաճախ կրկնօրինակվում են տարբեր փաստաթղթերում;

·  մեծ թվով փաստաթղթերի հետ աշխատանքը մասնագետներին շեղում է անմիջական խնդիրների լուծումից;

·  կան ցուցանիշներ, որոնք ստեղծվում են, բայց չեն օգտագործվում, և այլն։

  Այդ պատճառով նշված թերությունների վերացումը տեղեկատվական ապահովման ստեղծման ժամանակ դրված խնդիրներից մեկն է[2]։

Տեղեկատվական հոսքերի սխեմաներն  արտացոլում են տեղեկատվության շարժի երթուղիները և դրա ծավալները, առաջնային տեղեկատվության առաջացման վայրերը և արդյունավետ տեղեկատվության օգտագործումը։ Նման սխեմաների կառուցվածքի վերլուծության հաշվին կարելի է միջոցներ մշակել կառավարման ամբողջ համակարգի կատարելագործման ուղղությամբ։ Տեղեկատվական հոսքերի սխեմաների կառուցումը թույլ է տալիս բացահայտել տեղեկատվության ծավալները և իրականացնել դրա մանրամասն վերլուծությունը։ Այն ապահովում է․

·  կրկնօրինակման և չօգտագործվող տեղեկատվության բացառում;

·  տեղեկատվության դասակարգումը և ռացիոնալ ներկայացումը։

Տվյալների բազայի կառուցման մեթոդաբանությունը հիմնված է դրանց նախագծման տեսական հիմքի վրա ։

Տեղեկատվական ապահովման ստեղծման համար անհրաժեշտ է

[խմբագրել | խմբագրել կոդը]

· հասկանալ ամբողջ համակարգի նպատակները, խնդիրները, գործառույթները;

· տեղեկատվական հոսքերի սխեմաների տեսքով վերլուծությունը՝ ներկայացված տեղեկատվության առաջացման պահից մինչև դրա օգտագործումը տեղեկատվության շարժի բացահայտումը;

· դասակարգման և կոդավորման համակարգի առկայությունը և օգտագործումը;

· տեղեկատվության փոխկապակցվածությունն արտացոլող հայեցակարգային տեղեկատվական-տրամաբանական մոդելների ստեղծման մեթոդաբանության տիրապետումը;

· մեքենայական կրիչների վրա տեղեկատվության զանգվածների ստեղծում, ինչը պահանջում է ժամանակակից տեխնիկական ապահովում։

Տեղեկատվական համակարգերի դասակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ. Հ. -ի դասակարգումը ըստ խնդիրների կառուցվածքների

[խմբագրել | խմբագրել կոդը]

  Տեղեկատվական համակարգերի ստեղծման կամ դասակարգման ժամանակ անխուսափելիորեն խնդիրներ են առաջանում ՝ կապված խնդիրների ձևական-մաթեմատիկական և ալգորիթմական նկարագրության հետ։ Ֆորմալացման աստիճանից մեծապես կախված է ամբողջ համակարգի աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև ավտոմատացման մակարդակը, որը որոշվում է մարդու մասնակցության աստիճանով ՝ ստացված տեղեկատվության հիման վրա որոշում կայացնելիս։ Որքան ճշգրիտ է խնդրի մաթեմատիկական նկարագրությունը, այնքան բարձր է տվյալների համակարգչային մշակման հնարավորությունները և այնքան քիչ է մարդու մասնակցության աստիճանը դրա լուծման գործընթացում։ Սա որոշում է աստիճանի ավտոմատացման խնդիրը.

  Կան երեք տեսակի խնդիրներ, որոնց համար ստեղծվում են տեղեկատվական համակարգեր ՝ կազմավորված (ֆորմալ), ոչ կազմավոված (ոչ ֆորմալ) և մասամբ կազմավորված ։

1. Կազմավորված(ֆորմալ) խնդիրն այն խնդիրն է, որտեղ հայտնի են նրա բոլոր տարրերը և նրանց միջև եղած փոխհարաբերությունները։

Համակարգված խնդիրը կարող է արտահայտել իր բովանդակությունը մաթեմատիկական մոդելի ձևով, որն ունի ճշգրիտ լուծման ալգորիթմ. Նման խնդիրները սովորաբար անհրաժեշտ է լինում լուծել մի քանի անգամ, և դրանք սովորական բնույթ են կրում։ Համակարգված խնդիրների լուծման համար տեղեկատվական համակարգի օգտագործման նպատակը դրանց լուծման ամբողջական ավտոմատացումն է, այսինքն ՝ մարդու դերը զրոյի հասցնելը։

2. Ոչ կազմավորված (ոչ ֆորմալ) խնդիրն այն խնդիրն է, որտեղ հնարավոր չէ առանձնացնել տարրերը և դրանց միջև կապեր հաստատել։ Ոչ կազմավոված խնդիրներ րի համար անհնարին է ստեղծել լուծում մաթեմատիկական նկարագրության և ալգորիթմի տեսքով։ Այստեղ տեղեկատվական համակարգի օգտագործման հնարավորությունները մեծ չեն ։ Նման դեպքերում որոշումը կայացվում է մարդու կողմից։

3. Մասամբ կազմավորված խնդիր կազմավորված է փոքր-ինչ ամբողջությամբ կառուցված կամ ամբողջովին չկառուցված խնդիրներից։ Խնդիրների մեծ մասի տարրերը և դրանց միջև կապերը անհայտ են։ Նման խնդիրները կոչվում են մասամբ համակարգված։ Այս պայմաններում կարելի է ստեղծել տեղեկատվական համակարգ։ Ստացված տեղեկատվությունը վերլուծվում է այն անձի կողմից, ով որոշիչ դեր է խաղալու։ Նման տեղեկատվական համակարգերը ավտոմատացված չեն, քանի որ դրանց գործունեությանը մասնակցում է մարդը[3]։

Տեղեկատվական համակարգերի տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական համակարգերը, որոնք օգտագործվում են մասնակի կառուցվածքային խնդիրների լուծման համար, բաժանվում են երկու տեսակի․

1.հաշվետվություններ պատրաստող և հիմնականում տվյալների մշակման ուղղվածությամբ (որոնում, տեսակավորում, Ագրեգացում, ֆիլտրում)։ Օգտագործելով այն տեղեկությունները, որոնք պարունակվում են այդ հաշվետվություններում, մարդը որոշում է ընդունում։

2.մշակում հնարավոր այլընտրանքային լուծումներ։ Որոշման ընդունում ևընտրությանը հանգում է առաջարկվող այլընտրանք հանդիսացողնեչից մեկի։

  Հաշվետվություններ ստեղծող տեղեկատվական համակարգերը ապահովում են օգտագործողի տեղեկատվական աջակցությունը, այսինքն՝ տվյալների բազայում տեղեկատվության հասանելիությունը և դրա մասնակի մշակումը։ Տեղեկատվական համակարգում տվյալների մանիպուլյացիայի ընթացակարգերը պետք է ապահովեն հետևյալ հնարավորությունները․

· տարբեր աղբյուրներից ստացվող տվյալների համակցության կազմում;

· տվյալների այս կամ այն աղբյուրի արագ ավելացում կամ բացառում և տվյալների որոնման ժամանակ աղբյուրների ավտոմատ անջատում;

· տվյալների կառավարում տվյալների բազայի կառավարման համակարգերի հնարավորությունների օգտագործմամբ;

· այս տիպի տվյալների տրամաբանական անկախությունը տեղեկատվական ապահովման ենթահամակարգի մեջ մտնող այլ տվյալների բազաներից;

· տվյալների բազայի լրացման համար տեղեկատվության հոսքի ավտոմատ հետեւում։      

Լուծումների այլընտրանք մշակող տեղեկատվական համակարգերը կարող են լինել մոդելային   և  փորձագիտական:

  1) մոդելային տեղեկատվական համակարգերն օգտագործողին տրամադրում են մաթեմատիկական, վիճակագրական, ֆինանսական և այլ մոդելներ, որոնց օգտագործումը հեշտացնում է լուծման այլընտրանքների մշակումը և գնահատումը։ Օգտատերը կարող է որոշում կայացնելու համար իրեն անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ մոդելի հետ երկխոսություն հաստատելով ։

Մոդելային տեղեկատվական համակարգի հիմնական գործառույթներն են․

  · օպերատիվ նախապատրաստում և ճշգրտում՝ ըստ մուտքագրման պարամետրերի և մոդելի սահմանափակումների;

  ·մոդելի դինամիկայի գրաֆիկական ցուցադրման ունակություն;

  ·մոդելի ձևավորման և աշխատանքի անհրաժեշտ քայլերը օգտվողին բացատրելու հնարավորություն։

2) փորձագիտական տեղեկատվական համակարգերն ապահովում են օգտագործողի կողմից հնարավոր այլընտրանքների մշակումն ու գնահատումը՝ գիտելիքների մշակման հետ կապված փորձագիտական համակարգերի ստեղծման հաշվին[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Что такое База Данных (БД)». Хабр (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. «Что такое база данных: теория — Учебник по PHP». HTML Academy (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. https://web.archive.org/web/20070703222923/https://www.ssti.ru/kpi/informatika/Content/biblio/b1/inform_man/. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. «Информационные системы, базы знаний, базы данных - ИНФОРМАЦИОННЫЕ ТЕХНОЛОГИИ». sites.google.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 372