Դինա Բոլուարտե
Դինա Բոլուարտե իսպ.՝ Dina Ercilia Boluarte Zegarra | |
---|---|
Ծնվել է | մայիսի 31, 1962[1][2] (62 տարեկան) |
Ծննդավայր | Chalhuanca, Apurimac Department, Պերու[3] |
Քաղաքացիություն | Պերու |
Կրթություն | University of San Martín de Porres? |
Մասնագիտություն | փաստաբան և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | National Registry of Identification and Civil Status?[1][4] |
Զբաղեցրած պաշտոններ | Vice President of Peru?, Minister of Development and Social Inclusion of Peru? և Պերուի նախագահ |
Կուսակցություն | Free Peru?[5] |
Ստորագրություն | |
Dina Boluarte Վիքիպահեստում |
Դինա Էրսիլիա Բոլուարտե Սեգարա (իսպ.՝ Dina Ercilia Boluarte Zegarra, մայիսի 31, 1962[1][2], Chalhuanca, Apurimac Department, Պերու[3]), պերուացի իրավաբան և քաղաքական գործիչ։ 2022 թվականի դեկտեմբերի 7-ից Պերուի գործող նախագահը[6]։ Նա առաջին կին պաշտոնյան է այս պաշտոնում[7]։ 2021-2022 թվականներին նա զբաղեցրել է փոխնախագահի, ինչպես նաև Պերուի զարգացման և սոցիալական ինտեգրման նախարարության պաշտոնը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1962 թվականի մայիսի 31-ին Ապուրիմակ շրջանի Չալունակա քաղաքում։ Ավարտել է Սան-Մարտին-դե-Փորես համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ապա սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրան[8]։
2007 թվականից և նախքան փոխնախահագի ընտրվելը եղել է ՔԿԱԳ օրգանների անալոգային ֆունկցիաներով զբաղվող Նույնականացման և քաղաքացիական վիճակի ազգային ռեգիստրի ծառայող։
Քաղաքական կարիերան սկսել է 2018 թվականին՝ «Ազատ Պերու» ձախ կուսակցականների կողմից անհաջող առաաaդրվելով Սուրկլիո շրջանի քաղաքապետի թեկնածությունում[9]։ 2020 թվականին եղել է «Ազատ Պերու»-ի թեկնածուն պարլամենտական ընտրություններում, սակայն նրա կուսակցությունը Կոնգրեսում չընդգրկվեց, քանի որ չհաղթահարեց տոկոսային շեմը[10]։
2021 թվականին նախագահական ընտրություններում ԴԻնա Բոլուարտեն դարձավ «Ազատ Պերու» կուսակցության կողմից առաջադրվախ փոխնախագահի թեկնածուն Պեդրո Կաստիլյոյի հետ։ Ընտրությունների երկրորդ փուլում նրանց դուետը հաղթանակ տարավ[11][12]։
Պաշտոնապես ստանձնեց փոխնախագահի պաշտոնը 2021 թվականի հուլիսի 28-ին։ Հաջորդ օրը՝ 2021 թվականի հուլիսի 29-ին, նախագահ Կաստիլյոն նրան միաժամանակ նշանակեց զարգացման և սոցիալական ինտեգրման նախարար Գիդո Բելիդոյի ղեկավարությամբ[13]։
2022 թվականի դեկտեմբերի 7-ին նախագահ Պետրո Կաստիլյոն հայտարարեց երկրի Կոնգրեսի հեղաշրջման մասին։ Ի պատասխան՝ Կոնգրեսը կողմ քվեարկեց Կաստիլյոյի՝ իշխանությունից հեռացմանը։ Մեքսիկայի դեսպանատանը թաքնվելու ժամանակ նա ձերբակալվեց։ Կառավարությունն անցավ փոխնախագահ Դինա Բոլուարտեին[6]։
Բոլուարտեն իր ճանապարհին հանդիպեց սուր քաղաքական ճգնաժամի, որը հանգեցրեց երկարատև բողոքի ակցիաների, որի հետևանքով մեկ ամսվա ընթացքում զոհվեց մոտ 50 մարդ[14]։ Իսկ բողոքողների շրջանում առաջացավ Բոլուարտեին հեռացնելու և անրտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը[15]։ 2023 թվականի հունվարի 15-ին երկրում 30 օրով արտակարգ դրություն հայտարարվեց[16]։
2024 թվականի մարտի կեսերին La Encerrona պորտալը հայտարարեց, որ նախագահն ունի 14 թանկարժեք ժամացույցների հավաքածու՝ այդ թվում Rolex։ Մարտի 30-ին Դինա Բոլուարտեի տանը և նրա նստավայրում «Ռոլեքսգեյթ» անվանումն ունեցող գործի շրջանակներում անցկացվեցին խուզարկումներ[17]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դինա Բոլուարտեն Լիմայի շրջանի Սուրկիլոյում։ Լիմայի Ապուրմակ ակումբի նախագահն է[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://peruvotoinformado.com/2020/dina-ercilia-boluarte-zegarra
- ↑ 2,0 2,1 https://filtrodecandidatos.org/candidate-profile/06256217
- ↑ 3,0 3,1 3,2 https://panamericana.pe/panorama/politica/319436-dina-boluarte-candidata-vicepresidencia-peru-libre
- ↑ https://larepublica.pe/politica/2022/04/25/dina-boluarte-renuncia-a-reniec-tras-9-meses-en-el-ejecutivo/
- ↑ https://larepublica.pe/politica/2022/01/23/dina-boluarte-comite-regional-de-lima-de-peru-libre-expulsa-a-vicepresidenta-por-falta-grave-vladimir-cerron/
- ↑ 6,0 6,1 After a bungled coup attempt, Peru’s president falls Արխիվացված 2022-12-08 Wayback Machine, The Economist, Dec 7th 2022
- ↑ «Дина Болуарте стала первой женщиной – президентом Перу». Ведомости. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «¿Quiénes conforman la plancha presidencial de Pedro Castillo para las Elecciones 2021?». El Popular (իսպաներեն). 2021 թ․ ապրիլի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Dina Boluarte: biografía de la candidata a la vicepresidencia por Perú Libre» (Video). Panamericana Televisión (իսպաներեն). 2021 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
- ↑ 10,0 10,1 «Abogada Dina Boluarte Zegarra precandidata a primera vicepresidencia por el partido Perú Libre». radiotitanka.pe (իսպաներեն). 2020 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Reuters (2021 թ․ հունիսի 16). «Peru election: socialist Pedro Castillo claims victory ahead of official result». the Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ News, A. F. P. (2021 թ․ հունիսի 16). «Peru Nervously Awaits Outcome Nine Days After Presidential Vote». International Business Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ «Dina Boluarte jura como ministra de Desarrollo e Inclusión Social». andina.pe (իսպաներեն). Lima. 2021 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «В Перу как минимум 48 человек погибли за месяц антиправительственных протестов». Новая газета Европа. 2082 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Президент Перу заявила о причастности к протестам в республике иностранных провокаторов». TACC. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Протесты в Перу: объявлено чрезвычайное положение». EADaily (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «В резиденции президента Перу прошли обыски из-за «дела Rolex»». РБК (ռուսերեն). 2024 թ․ մարտի 30. Վերցված է 2024 թ․ ապրիլի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինա Բոլուարտե» հոդվածին։ |
|
|