Jump to content

Ալեքսանդր Բորոդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Բորոդին
Բնօրինակ անունռուս.՝ Александр Порфирьевич Бородин
Ծնվել էհոկտեմբերի 31 (նոյեմբերի 12), 1833[1][2][3][…]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5][6][…]
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 15 (27), 1887[6][1][7][…] (53 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5][7][…]
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
Ժանրերօպերա, սիմֆոնիա, դասական երաժշտություն, ռոմանս և կամերային երաժշտություն
Մասնագիտությունդասական կոմպոզիտոր, քիմիկոս, դաշնակահար, ֆլեյտահար, թավջութակահար, բժիշկ, Օպերայի կոմպոզիտոր և կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր[8], Ֆլեյտա[8] և թավջութակ[8]
ԱշխատավայրԻ․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան, Բժշկան-վիրաբուժական ակադեմիա (1856)[6] և Հայդելբերգի համալսարան
ԱնդամակցությունՀզոր խմբակ
ԱմուսինEkaterina Protopopova?[9][10][8]
Պարգևներ
 Alexander Borodin Վիքիպահեստում

Ալեքսանդր Պորֆիրևիչ Բորոդին (ռուս.՝ Александр Порфирьевич Бородин, հոկտեմբերի 31 (նոյեմբերի 12), 1833[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5][6][…] - փետրվարի 15 (27), 1887[6][1][7][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5][7][…]), ռուս երգահան, գիտնական՝ քիմիկոս և բժիշկ, «Հզոր խմբակ»-ի անդամ։ «Իշխան Իգոր» («Князь Игорь» (1869 - 1887)) օպերայի հեղինակ։ Ռուսական էպիկական սիմֆոնիզմի հիմնադիր[11][12][13]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Բորոդինը ծնվել է 1833 թվականի հոկտեմբերի 31-ին Սանկտ Պետերբուրգում։ 1856 թվականին ավարտել է Բժշկավիրաբուժական ակադեմիան (1877 թվականից՝ ակադեմիկոս)։ 1874 թվականից ղեկավարել է Բժշկավիրաբուժական ակադեմիայի քիմիական լաբորատորիան[14] ։ 19-րդ դարի 50-ական թվականներին սկսել է գրել ռոմանսներ, դաշնամուրային պիեսներ։ 1862 թվականին ծանոթացել է Միլի Բալակիրևի հետ, անդամագրվել նրա խմբակին («Հզոր խմբակ»), ուր և ձևավորվել են Բորոդինի երաժշտագեղագիտական հայացքները[15]։

Բորոդինի առավել նշանակալից ստեղծագործությունը «Իշխան Իգոր» օպերան է (1868-1887, որը Բորոդինի մահվանից հետո ավարտել և գործիքավորել են Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովն ու Ալեքսանդր Գլազունովը, բեմ․ 1890, Պետերբուրգի Մարիինյան թատրոն)։ Բորոդինը ռուսական դասական սիմֆոնիայի (գրել է երկու սիմֆոնիա, 1867 և 1876՝ «Դյուցազնական») ու կվարտետի (երկու կվարտետ, 1879 և 1881) ստեղծողներից է։ Ռոմանսի ժանրում առաջինն է ներմուծել ռուսական դյուցազնական կերպարներ, արծարծել է 1860-ական թվականների ազատագրական գաղափարները։ Բորոդինի ավանդույթները շարունակել են խորհրդային կոմպոզիտորները (Սերգեյ Պրոկոֆև, Յուրի Շապորին, Արամ Խաչատրյան և ուրիշներ)։ «Իշխան Իզոր» օպերան առաջին անգամ Հայաստանում ամբողջությամբ բեմադրվել է 1949 թվականին, Երևանի Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։ Բորոդինը քիմիայի գծով 40-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է։ 1862 թվականին ստացել է առաջին ֆտորօրգանական միացությունը՝ ֆտորային բենզոլը[15][16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Archivio Storico Ricordi — 1808.
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Borodin, Alexander Porfyrievich // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 4. — P. 266.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Бородин Александр Порфирьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1970. — Т. 3 : Бари — Браслет. — С. 577—578.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Грушке Н. Бородин, Александр Порфирьевич (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1908. — Т. 3. — С. 266—272.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Э. Бородин (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 145—146.
  8. 8,0 8,1 8,2 8,3 https://www.francemusique.fr/personne/alexandre-borodine
  9. https://www.rsc.org/diversity/175-faces/all-faces/alexander-borodin/
  10. https://www.classicfm.com/composers/borodin/guides/discovering-great-composers-alexander-borodin/
  11. Abraham, Gerald. Borodin: the Composer and his Music. London, 1927
  12. Dianin, Sergei Aleksandrovich. Borodin. London, New York, Oxford University Press, 1963
  13. Oldani, Robert, William. "Borodin, Aleksandr Porfir′yevich," Grove Music Online Արխիվացված 2008-05-16 Wayback Machine (Accessed 27 January 2006, subscription required)
  14. D. E. Lewis, Early Russian Organic Chemists and Their Legacy
  15. 15,0 15,1 Վիկտոր Համբարձումյան (1976). Հայկական Սովետական Հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. էջ 532.
  16. E. J. Behrman (2006). «Borodin?» (PDF). Journal of Chemical Education. 83 (8): 1138. doi:10.1021/ed083p1138.1.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Хубов Г․, "А․ П․ Бородин", Москва, 1933
  • Фигуровский А․ Н․, Соловьев Ю․ И․, "А․ П․ Бородин", Москва—Ленинград, 1950 (библиографический список работ по химии)․

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բորոդին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 532