Jump to content

Քիմիկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեղագործ Գաբրիել Մետսյու, 1651-1667

Քիմիկոս, գիտնական կամ մասնագետ, քիմիկոս բառն առաջացել է լատիներեն alchimista բառից (անգլ.՝ alchemy)[1] ով կրթություն է ստացել և մասնագիտացել քիմիայի ուսումնասիրության մեջ որպես գիտություն, ինչպես նաև ունի քիմիական նյութերի հետ աշխատելու հմտություններ։ Քիմիկոսներն ուսումնասիրում են մատերիայի կազմը և դրա հատկությունները։ Մանրակրկիտ նկարագրելով հատկությունները, նրանք ուսումնասիրում են նաև քանակական ցուցանիշներն ընդհուպ մինչև մոլեկուլի և ատոմի ու նրանց բաղադրիչների մակարդակով։ Քիմիկոսները մանրազնին կերպով որոշում են նյութի համամասնությունը, ռեակցիայի միջավայրը և այլ քիմիական հատկություններ։

Քիմիկոսներն օգտագործում են կուտակված գիտելիքներն ու փորձը`պարզելու անծանոթ նյութերի բաղադրությունն ու հատկությունները, վերարտադրելու և սինթեզելու մեծ քանակությամբ նոր, մարդու տնտեսական գործունեության համար օգտակար նյութեր, ինչպես նաև սինթեզելու նոր արհեստական նյութեր և լաբորատոր պայմաններում վերաստեղծելու բնության մեջ ընթացող օգտակար պրոցեսները։ Բացի այդ քիմիկոս գիտնականները կարող են մասնագիտանալ քիմիայի ավելի նեղ բնագավառներում որպես գիտություն։ Քիմիկոսների աշխատանքը հաճախ վերաբերվում է քիմիկ ինժեներների ոլորտին, որոնց հիմնական խնդիրն այն է, որ հմտորեն նախագծեն, կառուցեն, զարգացնեն առավել ծախսարդյունավետ խոշոր քիմիական գործարաններ, սերտորեն համագործակցեն արդյունաբերական ոլորտի քիմիկոսների հետ`նոր արտադրական պրոցեսների, ինչպես նաև քիմիական նյութերի արտադրության մեթոդների և դրանց հետ կապված արտադրանքի արդյունաբերական մասշտաբների մշակման համար։

Ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեև առաջին ժամանակակից տարրերի պարբերական աղյուսակի հեղինակ
Անտուան Լավուազիե (1743–94) համարվում է ժամանակակից քիմիայի Հայրը

Ուսանողները, որպես կանոն, մասնագիտանում են կոնկրետ ոլորտում. կենսաքիմիա, միջուկային քիմիա, օրգանական քիմիա, անօրգանական քիմիա, պոլիմերային քիմիա, անալիտիկ քիմիա, տեսական քիմիա, քվանտային քիմիա, բնապահպանական քիմիա և ֆիզիկական քիմիա։ Որպես կանոն քիմիկոսները պետք է ունենան առնվազն բակալավրի աստիճան, թափուր աշխատատեղերը լրացնելու համար։ Այնուամենայնիվ, շատ ոլորտներում, հատկապես հետազոտական ծրագրերի մեծ մասում, պահանջվում են գիտության թեկնածուներ, որոնք մասնագիտացած են ոչ միայն քիմիայի մեջ, այլև մաթեմատիկայի և ֆիզիկայի (մասամբ այն պատճառով, որ քիմիան հանդես է գալիս «կենտրոնական գիտության» դերում), այսպիսով, քիմիկոսները պետք է ունենան համապարփակ գիտելիքներ մագիստրոսի և ավելի բարձր մակարդակի։ Դոկտորական ուսումնասիրությունները և աշխատանքային փորձը կարող են անհրաժեշտ լինել որոշակի պաշտոններ զբաղեցնելու համար։

Աշխատողները, որոնց աշխատանքը կապված է քիմիայի հետ, բայց չի պահանջում խորը, հիմնարար գիտելիքներ քիմիայի բնագավառում, սովորաբար կոչվում են քիմիկ տեխնիկներ։ Նման տեխնիկները պատրաստված են պարզ աշխատանքներ կատարելու համար, արտադրությունում որակի վերահսկման նպատակով կրկնակի անալիզների անցկացման հետ կապված, կամ կլինիկական լաբորատորիաներում։

Մասնագիտացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացած տնտեսությամբ երկրներում քիմիկ գիտնականները սովորաբար աշխատում են երեք խոշորագույն ոլորտներում. գիտահետազոտական ինստիտուտներ, արդյունաբերություն (մասնավորապես `քիմիական և դեղագործական), ինչպես նաև պետական քիմիական կամ կենսաքիմիական լաբորատորիաներում:Քիմիայի գիտությունը, որպես կանոն, բաժանվում է մի քանի հիմնական բաժինների։ Բացի այդ, առանձնացվել են քիմիայի մի շարք խոշոր միջդիսցիպլինար և ավելի մասնագիտացված ոլորտներ։ Կան շատ խաչմերուկներ քիմիա գիտության տարբեր ճյուղերի միջև, ինչպես նաև այլ բնագիտական գիտությունների որոշ բաժինների միջև, ինչպիսիք են կենսաբանությունը, բժշկությունը, ֆիզիկան, ռադիոլոգիան և այլն։

  • Վերլուծական (անալիտիկ) քիմիա- գիտնականների աշխատանքը բաղկացած է նյութերի նմուշների վերլուծությունից` դրանց քիմիական կազմը և կառուցվածքը որոշելու նպատակով։ Վերլուծական քիմիան ներառում է քիմիայի ստանդարտացված փորձարարական մեթոդները, որոնք կարող են օգտագործվել քիմիայի բոլոր մասնագիտացված ոլորտներում, բացառությամբ զուտ տեսական քիմիայի։
  • Անօրգանական քիմիա- գիտություն, որի ուսումնասիրության առարկան են նյութերի հատկությունները, ատոմների և մոլեկուլների կառուցվածքը և անօրգանական միացությունների փոխազդեցության արդյունքները։ Օրգանական և անօրգանական քիմիաների միջև տարբերությունը բացարձակ չէ և առկա են շատ խաչմերուկներ, հատկապես ենթաճյուղերից մեկի`մետաղօրգանական քիմիայի հետ։
  • Օրգանական քիմիա - քիմիայի տվյալ ոլորտում զբաղված մասնագետներն ուսումնասիրում են օրգանական միացությունների կառուցվածքը, հատկությունները և քիմիական ռեակցիաների կազմն ու մեխանիզմները։
Քիմիկոսը փորձարկում է նոր վառելիքի նմուշը
  • Տեսական քիմիա - քիմիկ գիտնականները զբաղվում են քիմիայի ուսումնասիրման խնդիրներով `տեսական հիմնավորմամբ (ինչպես դա կիրառվում է մաթեմատիկայում կամ ֆիզիկայում)։ Մասնավորապես, քվանտային մեխանիկայի կիրառումը քիմիայում հանգեցրեց գիտության մեջ նոր ուղղության՝ քվանտային քիմիայի ստեղծմանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հաշվողական տեխնոլոգիաների զարգացումը խթան հանդիսացավ հաշվողական քիմիայի համակարգային զարգացմանը՝ քիմիական խնդիրների լուծման համար համակարգչային ծրագրերի մշակման և օգտագործման արվեստը։ Տեսական քիմիան շփման շատ կետեր ունի պինդ նյութի ֆիզիկայի և մոլեկուլյար ֆիզիկայի տեսությունների հետ (տես նաև ռեդուկցիոնիզմ):Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հաշվողական տեխնոլոգիաների զարգացումը խթան հանդիսացավ հաշվողական քիմիայի համակարգային զարգացմանը` քիմիական խնդիրների լուծման համար համակարգչային ծրագրերի մշակման և օգտագործման արվեստը։
  • Ֆիզիկական քիմիա - այստեղ գիտնականներն ուսումնասիրում են քիմիական համակարգերի և պրոցեսների ֆիզիկական հիմքերը։ Մասնավորապես, նման համակարգերի և գործընթացների էներգիան ու դինամիկան հետաքրքրություն է ներկայացնում ֆիզքիմիկների համար։ Կարևոր ուղղություններ են քիմիական թերմոդինամիկան, քիմիական կինետիկան, էլեկտրաքիմիան, քվանտային քիմիան, վիճակագրական մեխանիկան, սպեկտրոսկոպիան։ Ֆիզիկական քիմիան ունի բազմաթիվ ընդհանուր շփման կետեր տեսական քիմիայի և մոլեկուլային ֆիզիկայի հետ։ Դրանից բացի, ֆիզիկական քիմիան հավասարումներ կազմելիս կիրառում է նաև մաթեմատիկական անալիզի մեթոդները։
  • Կենսաքիմիա - գիտություն կենդանի օրգանիզմներում առկա քիմիական նյութերի, քիմիական ռեակցիաների և քիմիական փոխազդեցությունների մասին։ Կենսաքիմիան և օրգանական քիմիան սերտորեն փոխկապակցված են, օրինակ՝ բժշկական քիմիայում։
Քիմիկոսը լցնում է կլորահատակ կոլբայից
  • Բժշկական քիմիա - քիմիկ մասնագետները մասնակցում են դեղանյութերի նախագծմանը, սինթեզմանը և զարգացմանը։ Բժշկական քիմիան ներգրավված է թերապևտիկ օգտագործման համար նոր քիմիական միացությունների հայտնաբերման, սինթեզման և զարգացման մեջ, նաև ուսումնասիրում է գոյություն ունեցող կամ արհեստականորեն սինթեզված դեղերը, դրանց կենսաբանական հատկությունները և դրանց քանակական ցուցանիշները՝ կառուցվածք, ակտիվություն։

Մասնագիտական ընկերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիկոսները կարող են լինել մասնագիտական ընկերությունների անդամներ, որոնք մասնագիտանում են քիմիայի գիտության տարբեր հարցերում և ասպեկտներում, օրինակ՝ քիմիայի թագավորական ընկերությունը Միացյալ Թագավորությունում, կամ ամերիկյան քիմիկների ընկերությունը Միացյալ Նահանգներում։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիկոս գիտնականներին տրված բարձրագույն պարգևը Քիմիայի Նոբելյան մրցանակն է, որը 1901 թվականից շնորհվում է Շվեդիայի գիտությունների ակադեմիայի կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես՝ քիմիկոս Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմիկոս» հոդվածին։