քուն
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [kʰun]
Դասական ուղղագրութեամբ՝ քուն
վանկեր՝ քուն
Ստուգաբանություն
[խմբագրել]Բնիկ հնդեվրոպական՝ *swopno- «քուն» արմատից. հմմտ. հին հնդկերեն svápna-, ավեստերեն xvafna, հունարեն üπνος, լատիներեն somnus «քուն»։
Գոյական
- ուղեղակեղևի նյարդային բջիջների գործունեության արգելակման վիճակ, պարբերականորեն երևան եկող բնախոսական հանգստի վիճակ, որի ժամանակ լիովին կամ մասնակիորեն դադարում է գիտակցության գործունեությունը և թուլանում որոշ բնախոսական պրոցեսներ (կենս․)
- քնելու պահանջ, քունը տանելը
- տարվա որոշ շրջանում մի քանի կաթնասունների խիստ նվազած կենսագործունեության վիճակը ◆ Արջերը ձմռանը քուն են մտնում:
- շերամի, որդի ինչպես և շատ միջատների թրտուրների մաշկափոխության շրջանում անշարժանալու և ուտելուց դադարելու վիճակը ◆ շերամի քուն
- թմրության, անգործության, անշարժության վիճակ ◆ Է՞ր ես դու էլ մեզ բոլորիս մաշող քընիցն հաղթվում: (Հ. Հովհաննիսյան) (փխբ․)
- անդորրություն, անդորրավետություն, խաղաղ, անդորր ու երանավետ ինքնամոռացման վիճակ, նիրվանա ◆ Ա՜խ տվե՛ք ինձ քաղցր մի քուն, կյանքից հեռու սլանամ: (Ալ. Ծատուրյան) (փխբ․)
- մահ ◆ Փակել է քունը աչքերդ հավետ: (փխբ․)
- բնության ձմեռային վիճակը ◆ Դաշտ ու անտառ քնել են ձմեռային խոր քնով: (փխբ․)
Ածական
քնած, քնի մեջ գտնվող, ոչ արթուն ◆ Քուն թե արթուն, օրիս շատը երազ եղավ անց կացավ : Հովհաննես Թումանյան
Հոմանիշներ
[խմբագրել]- նիրհ, նինջ, ննջում, ննջյուն, մրափ (թեթև), ադամաքուն (խոր), քնափություն (երկար), կիսաքուն (տիսատ քուն), հանգիստ, պաճիկ (մանկ.), նանա, նանիկ
- արջաքուն, կատվաքուն, հավ(ա)քուն, աղվեսաքուն, սուտքուն, ննջուկ (բրբ․), շիշիկ
- քնոց
Արտահայտություններ
[խմբագրել]- քուն առնել
- քնել
- հանգստանալ, անդարտել, մարել
- քուն բերել - քնելու պահանջ առաջարկել, քնեցնել
- քուն գալ - քնել
- քուն դնել - քնեցնել
- քուն լինել
- քնել
- թմրության, անգործության մատնվել
- հանգստի, անդորրության մեջ ընկնել
- քուն մտնել - քնել
- քուն չունենալ - նույնն է` քունը կտրվել
- քուն քաշել - նույնն է` քունը առնել
- քունը աչքերին - քնաթաթախ
- քունը աչքերն առնել, լցնել -
- քունը աչքին մոտ չգալ, չմոտենալ - քնելու խիստ պահանջ զգալ, քունը սաստիկ տանել
- քունը աչքերից թափվել - քնել չկարողանալ
- քունը առնել - կուշտ քնել, քնելու պահանջը լրիվ բավարարել
- քունը գլխին - քնաթաթախ
- քունը թափ տալ - քնելու պահանջը թուլացնել, վանել
- քունը դնել - քնած ձևանալ
- քունը թափել - նույնն է` քունը առնել
- քունը խմել - քնից հաղթահարվել, քունը հաղթել
- քունը ծախել - քնելու ժամանակը աշխատելով անց կացնել
- քունը կորչել - քնել չկարողանալ, քունը չտանել
- քունը կտրել - քունը խլել, քնել չթողնել
- քունը տանել
- քնելու պահանջ զգալ
- քնել կարողանալ
- քունը փախչել
- որևէ պատճառով քնել չկարողանալ
- անվերջ մի բանի մասին մտածել, մտատանջությունների մեջ լինել
- քունն իջնել - քունը տիրապետել, հաղթահարել, քնել
- քնով անցնել
- երկար քնել, հարկ եղած ժամանակ զարդնել չկարողանալ
- քունը տանել, քնել
- քնով ընկնել - քնին անձնատուր լինել, քնով անցնել
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։