քույր
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [kʰujɾ]
Դասական ուղղագրութեամբ՝ քոյր
վանկեր՝ քույր
Ստուգաբանություն
[խմբագրել]Բնիկ հնդեվրոպական՝ *suésōr- «քույր» արմատից. հմմտ. հին հնդկերեն svásar-, ավեստերեն xvanhar-, միջին պարսկերեն xvāhar, լատիներեն soror «քույր»։
Գոյական
- աղջիկը (կամ աղջիկներից յուրաքանչյուրը) իր ծնողների մյուս երեխաների համար
- բժշկական անձնակազմին պատկանող կին (աղջիկ) բժշկական հիմնարկներում
- ընդհանուր շահերով, ձգտումներով, գործունեությամբ և այլն միավորված կանացից յուրաքանչյորը մյուսների նկատմամաբ ◆ Հայոց դրոշի տակ միավորված քույրերը իրենց կրած չարչարանքներով հետ չէին մնում տղամարկանցից։ (փխբ․)
- մեկին հարազատ, հոգեպես մերձավոր սիրելի կին, աղջիկ ◆ Դու միշտ նոր ես, ու հզոր ես, ու բոսոր ես, քաղցր քույր: Եղիշե Չարենց (փխբ․)
- որևէ բանի շատ մերձավոր, մոտ, անբաժան բան ◆ Հույսը, վշտերի քույրն հավատարիմ։ (Ա. Պուշկին) (փխբ․)
- մտերմական հարգական բառ, որովդիմում են ծանոթ կնոջը ◆ Մարդկանց խոսքերին դու մի հավատա, քույր Շուշանիկ։ Ստեփան Զորյան (փխբ․)
- կուսանաց վանքի կույս, միանձնուհի
Հոմանիշներ
[խմբագրել]- քույրիկ, քիքիր, քուի (բրբ․), ողջումաքիր (խորթ) (բրբ․)
- փոքր մայր(խոսք),
- բուժքույր (բժշկ․), գթության քույր
Արտահայտություններ
[խմբագրել]քույր լեզուներ - ցեղակից լեզուներ (լեզվբ․) (հնց․)
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Եղիշե Չարենց
- Քաղվածք/Ստեփան Զորյան
- Հայերեն բարբառային բառեր
- Հայերեն բառեր բժշկական իմաստով
- Հայերեն բառեր լեզվաբանական իմաստով
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից