սալ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [sɑl]
Դասական ուղղագրութեամբ՝ սալ
վանկեր՝ սալ
Ստուգաբանություն
[խմբագրել]Բնիկ հնդեվրոպական՝ *kəlā-` *kei- «սրել» արմատից՝ հատուկ իմաստային զարգացմամբ. ունի հնդկա-գերմանա-հայկական տարածում. հմմտ. հին հնդկերեն çilā «քար, ժայռ», հին իսլանդերեն hallr «քար»։ <հուն․ plinthos
Գոյական
- հարթ մակերեսով մեծ տափակ քար ◆ Սալ ու գետին ոտներով պիրկ՝ պինդ դոփեցին։ (Ավետիք Իսահակյան)
- սալի ձև ունեցող (տափակ ու քառակուսի կամ քառանկյունի) մետաղյա՝ տախտակյա և այլ կտոր
- մետաղը կռանելու զնդան ◆ Զարկեցեք, դարբիններ, կռանը սալին: Հովհաննես Հովհաննիսյան
- (կզմխս․) միջին ականջի չորս լսողական ոսկրիկներից մեկը
- (մեխ․) մարմին, որը սահմանափակված է երկու այնպիսի հարթություններով, որոնց հեռավորությունը զգալիորեն ավելի փոքր է, քան մյուս երկուսինը
- (մեխ․) եռաչափ մարմին, որի չափումներից մեկն զգալիորեն փոքր է մյուս երկուսի չափումներից
- (շին․) զանազան նյութերից պատրաստված սալաձև թերթ՝ տախտակ, որ օգտագործվում է պատեր շարելու՝ սալարկելու և այլնի համար
- (շին․) հավաքովի շինարարության մեջ պատի մաս, միջնորմ և այլն
- (բրբ․) հատակը ողորկած սալի նման միակտուր քարի մեջ փորված հնձան
- վեգի մեջքի կողմը
- (ճրտրպ․) (շին․) ճարտարապետական սալ՝ խարսխի, սյան կամ պատվանդանի ստորին մասում դրվող և վերին ծանրությունը ստորին մասերին բաշխող զուգահեռանիստ, որ հաճախ նաև «բարձր» է անվանվում
- (երկրբ․) պլատֆորմի սահմաններում երկրակեղևի տեղամաս, որտեղ ծալքավոր հիմքը համեմատաբար խորասուզված է և ծածկված հորիզոնական տեղադրված կամ թույլ տեղախախտված նստվածքային ապարների ստվարաշերտերով
Ածական
- սալի ձև ունեցող ◆ Սալ քարեր։ ◆ Ու ձին առան ձեռից ու տեղ տվին սալ քարի վրա։ Հովհաննես Թումանյան
Հոմանիշներ
[խմբագրել]- տափաքար, սալաքար, տափսալ (հզվդ․), սալքար
- զնդան, դարբնասալ
- (գվռ․) գզիր, սուտ
Արտահայտություններ
[խմբագրել]- սալ քար - միակտուր հարթ մեծ քար
Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | սալ(ը) | սալեր(ը) |
Սեռ. | սալի | սալերի |
Տր. | սալի(ն) | սալերի(ն) |
Հայց. | սալ(ը) | սալեր(ը) |
Բաց. | սալից | սալերից |
Գործ. | սալով | սալերով |
Ներգ. | սալում | սալերում |
Բաղադրյալ բառեր | |
|
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
- Հողմիկ Սարգսյան, Ռուզաննա Սարգսյան, Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան, Երևան, «Զանգակ», 2014 — 672 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Քաղվածք/Ավետիք Իսահակյան
- Քաղվածք/Հովհաննես Հովհաննիսյան
- Հայերեն բառեր կազմախոսական իմաստով
- Մեխանիկային վերաբերող հայերեն բառեր
- Հայերեն բառեր շինարարական իմաստով
- Հայերեն բարբառային բառեր
- Հայերեն բառեր ճարտարապետական իմաստով
- Հայերեն բառեր երկրաբանական իմաստով
- Հայերեն ածականներ
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Հայերեն հազվադեպ գործածությամբ բառեր
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան» գրքից