Jump to content

թափառական

Վիքիբառարան-ից

Հայերեն

  • ՄՀԱ՝ [tʰɑpʰɑrɑˈkɑn]

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ թա•փա•ռա•կան 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. թափառող, այս ու այնտեղ շրջող՝ դեգերող մարդ

Ածական

  1. թափառող, այս ու այնտեղ շրջող՝ դեգերող մարդ
  2. հաստատուն բնակություն չունեցող, երբեմն այստեղ, երբեմն այնտեղ ապրող
  3. հայրենիքից հեռացած, օտար երկրներում, հածող, պանդուխտ
  4. անտուն-անտեր, փողոցներում թափառող, թափառաշրջիկ
  5. քոչվոր, ոչ նստակյաց
  6. (փխբ․) շարժվող, տեղից տեղ անցնող՝ ընթացող, շարժման մեջ գտնվող ◆ Թափառական ամպեր՝ քամի։
  7. մտքով հածող, մտամոլոր (փխբ․)
  8. բերնեբերան անցնող՝ տարածվող (փխբ․)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. թափառաշրջիկ, դատարկաշրջիկ, շրջմոլիկ, թափառահած, դատարկահած, թափառիկ, թափառկոտ, թափառուն, թափառող, բազմաշրջիկ (հնց․), դեգերական, բազմաթափառ, բազմահած, շատաշրջիկ, ամենաշրջիկ, մոլորաշրջիկ, աշխարհաշրջիկ, աշխարհազբոս, աշխարհաթափառ, հոգնահած, թափառակյաց, դատարկասեր, դատարկամոլ, թափառնական, թափառոտ, ընդվայրահած, ընդվայրագնաց, շրջագնաց, վայրագնաց, շրջկեն (արևմտհ․), շուկատ, դադարգյուն գավառական, պտտան, երերմանի
  2. պանդուխտ, աստանդական, նժդեհ (գրք․)
  3. տե՛ս վաչկատուն, քոչվոր
  4. տե՛ս մտամոլոր
  5. տե՛ս թափառակենցաղ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. թափառական ասպետ (պատմ․) - միջնադարյան Եվրոպայում՝ անիրավությունների դեմ պայքարելու, արկածներ որոնելու և այլնի համար երկրեերկիր շրջող ասպետ
  2. թափառական հրեա
    1. ըստ կրոնական առասպելի՝ հրեա Ահասֆերը, որ Քրիստոսից անիծված է անընդհատ թափառելու մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը
    2. կամելիաների ընտանիքին պատկանող բույս (բսբ․)

Աղբյուրներ

[խմբագրել]