աղավնի
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [ɑʁɑvˈni]
Դասական ուղղագրութեամբ՝ աղաւնի
վանկեր՝ ա•ղավ•նի
Ստուգաբանություն
[խմբագրել]Առաջացել է բնիկ հնդեվրոպական * aləbhniiā-` * albhõ` «սպիտակ» կամ թերևս * aləu-՝ «սպիտակ, փայլուն» արմատից։ Համեմատել հունարեն άλφος, άλωφος (Հեսիքիոսի բառարանում) «սպիտակ», լատիներեն albus` «սպիտակ», հին վերին գերմաներեն albiz՝ «կարապ» բառերի հետ։ Իմաստային զարգացման համար համեմատել լիտվերեն bal-añdis` «կարապ» (* «սպիտակ») բառի հետ։
Գոյական
- հավերի ցեղին պատկանող փոքր թռչուն ◆ Մին էլ էն է տեսնում՝ խոհանոցի լուսամուտից երկու ճերմակ աղավնի ներս ընկան։ Հովհաննես Թումանյան
- (փխբ․) քաղցրաբարո մարդ, քնքուշ բնավորության տեր ◆ Իսկ Արմենիերը անմեղ աղավնի է։ (Ակսել Բակունց)
- (փխբ․) ամուսնասեր, սիրով կենակցող
- (աստղգ․) հարավային համաստեղություններից մեկը
- (փխբ․) քնքուշ, սիրունիկ, աղավնյակ
- (բնստ․) մաքրության՝ անարատության ու ազնվության խորհրդանիշ
- (խոհր․) վայրի և ընտանի բազմաթիվ ցեղերի, տեսակների թռչուններ, փետրածածկը՝ զանազան երանգավորումների, կան փոտային, մսացու և այլ ցեղեր
Հոմանիշներ
[խմբագրել]- աղունակ, աղունիկ, հավփալ (վայրի), աղավնյակ, աղավնաձագ, (բրբ․)՝ դոխ, դոկդոկ (ձագը)
Արտահայտություններ
[խմբագրել]- Նոյի (Նոյյան) աղավնի - ավետաբեր, բարի լուր բերող՝ հաղորդող (անձ, խոսք) ◆ Թաղ երգս… դառած Նոյյան աղավնի… թռնի երթա քո ծաղկումը աշխարհներին լուր տանի։ Հովհաննես Շիրազ
- անմեղ աղավնի - անմեղ, ինչպես աղավնի
- խաղաղության աղավնի - խաղաղություն բերող թռչունի խորհրդանիշ, խաղաղության լուր բերող աղավնի ◆ Կարծես թե բեմ էր բարձրացել Խաղաղության աղավնին: (Նաիրի Զարյան)
Հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | աղավնի(ն) | աղավնիներ(ը) |
Սեռ. | աղավնու | աղավնիների |
Տր. | աղավնու(ն) | աղավնիների(ն) |
Հայց. | աղավնի(ն) | աղավնիներ(ը) |
Բաց. | աղավնուց | աղավնիներից |
Գործ. | աղավնով | աղավնիներով |
Ներգ. | աղավնում | աղավնիներում |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Աղավնի: |
- Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Ակսել Բակունց
- Հայերեն բառեր աստղագիտական իմաստով
- Հայերեն բառեր բանաստեղծական իմաստով
- Հայերեն բառեր խոհարարական իմաստով
- Հայերեն բարբառային բառեր
- Քաղվածք/Հովհաննես Շիրազ
- Քաղվածք/Նաիրի Զարյան
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան» գրքից