ZE:A (խումբ)
ZE:A | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 제국의 아이들 |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | քեյ փոփ |
Գործունեություն | 2010 |
Լեյբլ | Star Empire Entertainment/ KT Corporation IMX Inc. / Universal Music Group (Ճապոնիա) Sony Music Entertainment(Ասիա) Warner Music Chinese Mandarin Group |
Կապված | ZE:A FIVE, ZE:A4U, ZE:A J |
Կայք | cafe.daum.net/Starempire |
Անդամներ | |
Սիվան Քևին Կվանհի Լի Հու Թհեյոն Հիչոլ Մինվու Հյոնսիկ Դոնջուն | |
ZE:A Վիքիպահեստում |
ZE:A (հանգըլ՝ 제국의 아이들), հարավկորեական երաժշտական խումբ (Բոյ բենդ), որի կազմի մեջ կա 9 մարդ, նաև հայտնի են «Կայսրության երեխաներ» (Children of Empire) անունով, ովքեր ելույթ են ունենում Star Empire Entertainment լեյբլի միջոցով։ 2010 թվականի հունվարի 7-ին խումբը թողարկել է իր դեբյուտային Navity ալբոմը և գլխավոր «Կայսրության երեխաներ» թրեյքը։ ZE:A խումբը դեբյուտ է արել 2010 թվականի հունվարի 15-ին KBS հեռուստաալիքի Music Bank հաղորդման ընթացքում։
Խմբի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ դեբյուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Child of Empire» անունով նրանք հայտնվել են Office Reality հաղորդմանը Mnet-ում, խումբը ուշադրություն է գրավել։ Նրանք նաև հայտնվել են նաև Star Empire վավերագրական շոույում, իսկ հետագայում դուրս են եկել հենց խմբի վավերագրական ֆիլմերի սերիաները «Empire Kids Returns» անվանումով, որտեղ հավաքել են խմբի ելույթները մեքենայում և գնացքում ամբողջ Սեուլով։ Խումբը բախվել է կոնֆլիկտի դեկտեմբերին, կապված Brown Eyed Girls-ի — JeA անվանման հետ եղած նմանությունների։ Հետագայում անվանումը փոխվել է, որպեսզի խուսափեն կոնֆլիկտներից։
2010 թվական։ Դեբյուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողարկելով մի քանի թիզերներ, խումբը դեբյուտ է արել «ZE:A» անվանումով 2010 թվականի հունվարի 7-ին։ Նրանք միանգամից ուշադրություն գրավեցին, հասնելով առաջին տեղին Album Chart-ում և Artist Chart-ում Daum-ում դեբյուտի օրը։
2010 թվական։ Leap for Detonation և «Level Up»
[խմբագրել | խմբագրել կոդը]ZE:A-ն ելույթ է ունեցել Cyworld-ի Dream Music Festival-ի ժամանակ 2011 թվականի հուլիսի 23-ին։ 2010 թվականի մարտի 25-ին դուրս է եկել իրենց առաջին Leap for Detonation մինի ալբոմը։ Գլխավորը երգը «All Day Long» - սենտիմետալ երգ է, ամբողջովին փոխել է նրանց ոճը, երգի պրոդյուսերներն են եղել Brave Brothers-ը։ Նրան թողարկել են տեսահոլովակ երգի համար, ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմ, որտեղ Կիմ Դոն Ջունը խաղացել է գլխավոր դերը։ Խմբի երրորդ «Level Up» սինգլը թողարկվել է 2010 թվականի հուլիսի 8-ին թվային եղանակով։ Թե՛ ֆիլմում, թե՛ տեսահոլովակում հայտնվել է իրենց ընկերուհին գործակալությունից, հայտնի աստղ՝ Պակ Մին Հան Nine Muses երաժշտական խմբից։ «Level Up» -ի համար թողարկել են միայն 2 թիղեր մինչ վերադարձը, բայց տեսահոլովակը այդպեսել չհայտնվեց։
Պաշտոնական երկրպագուների ակումբի անվանումը հայտարարել են, ներբեռնելով նկար (պաստառ) պաշտոնական Daum Cafe էջում։ Մինչ այդ ապրիլի գործակալությունը Star Empire-ին առաջարկել է 10 հնարավոր անվանում։ Երկար քվեարկությունից հետո հայտարարեցին, որ ընտրել են «ZE:A’s» (կամ «ZE:A STYLE») անվանումը։
2010-2011 թվականներ։ Շրջագայութուն Ասիայով և դեբյուտ Ճապոնիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]ZE:A-ն սկսել է իր շրջագայությունները Ասիայում Թայլիանդից 2010 թվականի հուլիսի վերջերին։ Հետագայում նրանք անցկացրել են showcase Թայվանում, Սինգապուրում, Մալազիայում
2010 թվականի սեպտեմբերի 22-ին խումբը թողարկել է իր ճապոնական դեբյուտային սինգլը «ZE:A!» (ճապ.՝ ゼア!) : Սինգլը զբաղեցրել է երրորդ տեղը միջազգային երաժշտական Oricon չարթում։ 2010 թվականի դեկտեմբերի 21-ին ZE:A-ն թողարկել է իր ճապոնական ֆիզիկական «Love Letter / My Only Wish» սինգլը։ Այն զբաղեցրել է երկրորդ տեղը ամենօրյա Oricon-ում։
2011 թվականի հունվարի 16-ին Japan Sankei Sports-ը տեղեկացրել է, որ ZE:A-ն խաղալու է գլխավորը դերը Կորեայի հետ համատեղ RONIN POP ֆիլմում։
2011 թվական։ Առաջին Lovability ալբոմ, հատուկ «Exciting!» սինգլ, ճապոնական «Daily Daily» սինգլ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել առաջին ամբողջական ալբոմի թողարկումը Lovability անվանումով, ալբոմում ընդգրկվել են թե՛ շուտ թողարկված, թե՛ նոր երգեր։
Lovability-ի գովազդումը դադարեցվել է «Be My Girl» ստեղծագործության պատճառով , որը այն համարվում էր ոչ պիտանի անչափահասների համար։ Մարտի 16- ին գործակալության ներկայացուցիչները հայտարարել են, որ խումբը շրջագայության ժամանակ վաստակած գումարի մի մասը կնվիրաբերի Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիյի ժամանակ տուժածներին։
Հունիսի վերջերին Star Empire գործակալությունը տեղեկացրել է, որ ZE:A-ն թողարկում է հատուկ ամառային սինգլ։ «Exciting!» սինգլի պաստառի նկարահանման ժամանակ, Հյոնսիկը կորցրել է զբոսանավի վերահսկողությունը, նրա հետ է եղել նաև Դոնջունը։ Նրան փրկել են Դոնջունը և խմբի մենեջերը, նա ստացել է ոչ այդքան մեծ ոտքի վնասվածք։ Հուլիսի 5-ին դուրս է եկել թիզերը, իսկ հուլիսի 8- ին խումբը ներկայացրել է «Watch Out» երգի տեսահոլովակը։ Նույն օրը խումբը հայտնվել է Music Bank երաժշտական շոուին։ Հուլիսի 8- ին ZE:A-ն առաջին անգամ զբաղեցրել է առաջին տեղը Hanteo ալբոմների չարթում, իրական ժամանակի վաճառքների շնորհիվ։ Հուլիսի 29- ին ներկայացրել են «Heart For 2» երգի տեսահոլովակը խմբի YouTube-ի պաշտոնական էջում։ «Watch Out» երգի երկշաբաթյա գովազդից հետո, ZE:A-ն սկսել է «Heart For 2» երգի գովազդը։
Հոկտեմբերի սկզբներին Star Empire-ը հայտարարել է նոր ճապոնական երգի պրեմերայի մասին, որը դուրս է եկել նոյեմբերի 22-ին։ Սինգլ ալբոմի կազմի մեջ մտնում էին 4 երգ, նոր բալլադ «Daily Daily» անվանումով, «All Day Long» երգի ճապոնական տարբերակը և երգերի գործիքային տարբերակները։ Համաձայն հայտարարությանը, ալբոմը կունենա 2 DVD- ի տարբերակ. սկավառակ A և սկավառակ B: A սկավառակում կընդգրկվեն «Daily Daily» երգի տեսահոլովակը և տեսանյութ տեսահոլովակի նկարահանումներից, իսկ B սկավառակում կլինի «Daily Daily» երգի տեսահոլովակը և տեսանյուտ պոստեռի նկարահանումներից։ 2011 թվականի նոյեմբերի 2- ին «Daily Daily» երգի թիզերը ներբեռնել են YouTube: Հինգ օր անց նոյեմբերի 7- ին ներբեռնել են «All Day Long» երգի ճապոնական տարբերակի թիզերը։ Նոյեմբերի 24- ին թողարկվել է «Daily Daily» երգի տեսահոլովակը։ Սինգլը դեբյուտ է արել Oricon չարթի երրորդ տեղում։
2012 թվական։ Վերադարձի հետաձգում և նոր ենթախումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]ZE:A- ի նոր ալբոմի թողարկումը նշանակվել էր 2012 թվականի հունսիս 21-ին, բայց մայիսին խմբի Star Empire Entertainment գործակալությունը տեղեկացրել է, որ վերադարձը հետաձգվում է, որովհետև Ջունյոնը վնասել է ծունկը։ Ավելի ուշ հայտարարվել է, որ ZE:A խմբի անդամ Մինվուն ստեղծում է ենթախումբ երկու ճապոնացի արտիստների հետ. երգիչ Նիկաիդո Հայտոյի (Alpha խմբի անդամ) և դերասան Սասակե Յոսիհիդեյի հետ։ Խումբը ձեռք է բերել 3Peace Lovers անվանումը, իսկ առաջին «Virtual Love» սինգլի թողարկումը տեղի է ունեցել հունիսի 26-ին։
Հունսիս 14-ին Daum Cafe-ում տարածել են տեղեկություն խմբի վերադարձի մասին, նոր ալբոմով և ներբեռնել են 4 երգերի նախալսում 10 վայրկյան տևողությամբ ZE:A խմբի պաշտոնական YouTube- ի էջում։ Ինչպես նաև տեղեկացրել են, որ ալբոմի անունը լինելու է Spectacular , նրա կազմում կընդգրկվեն 11 երգ։ Վերադարձը հաստատել են հուլիսի 4-ին։ Հուլիսի 2- ին խումբը անցկացրել է Showcase իրենց նոր Spectacular ալբոմով, որտեղ նրանք երգել են երգեր ալբոմից, որոնք ներբեռնվել էին ZE:A-ի YouTube-ի էջում (ZE:A2011) : Հուլիսի 2-ին ներբեռնվել է «Aftermath» երգի տեսահոլովակը։
Օգոստոսին հայտարարվել է, որ Կվանհին Սոնհվայի հետ միասին, ով Secret խմբից է, կմասնակցեն MBC հեռուստաալիքի We Got Married հաղորդմանը։
Օգոստոսի 26-ին ZE:A- ն թողարկել է իր նոր Phoenix ալբոմի գլխավոր երգի տեսահոլովակը։
Կվանհին նաև նկարահանվել է Քեզ համար՝ ամբողջ հմայքով հարավկորեական սերիալում Սոն Չոն Մինի դերում։
2013 թվական։ Վերադարձ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգոստոսի 8-ին խումբը վերադարձել է նոր Ghost of the Wind ալբոմով։
Հյոնսիկը նկարահանվել է հայտնի Ժառանգները դորամայում Չո Մյոն Սույի դերում։
Մինվուն մասնակցել է ճապոնական «Summer Snow» մյուզիքլին։
Նոյեմբերի 23-ին ZE:A- ն անցկացրել է իր առաջին համերգը Կորեայում, «Illusionist» անվանումով։
2014 թվական։ First Homme, Ջուն Յոնի բեմական անունը, նոր ենթախումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մայիսի 23-ին Star Empire Entertainment- ը հայտարարել է խմբի վերադարձի մասին տաս ամիս անց իրենց երկրորդ ալբոմից։ Դրանից հետո թողարկվել են տարբեր պաստառներ խմբի անդամների լուսանկարներով։
Գլխավոր «Breathe» երգի տեսահոլովակը դուրս է եկել 2014 թվականաի հունիսի 2- ին։ Հունիսի 5- ին M! Countdown- ով սկսվել է երաժշտական շոու First Homme ալբոմի առաջխաղացման համար, Breathe-ը զարգացել են միաժամանակ այլ երգի հետ «St. Dagger» ալբոմից։ Երկու երգերի պրոդյուսերներնել եղել են Brave Brothers- ը։
First Homme ալբոմի առաջմղումից հետո Ջունմյոնը ծաղրեց երկրպագուներին խմբի անդամների տարբեր լուսանկարներով, որոնք արվել են ստուդիայում հուլիսի վերջերին։ Ավելի ուշ նա Ինստագրամում հաստատոլ է նոր ենթախումբի ստեղծման լուրերը, որի անդամներն են Քևինը, Հիչոլը, Ջունյոնը, Դոնջունը և Թհեյոնը։ Նոր ենթախումբը թողարկել է ճապոներեն սինգլ, բայց այն լսել են միայն երկրպագուները, ովքեր գտնվել են հատուկ երկրպագուների հանդիպման ժամանակ։
2014 թվականի օգոստոսի 22- ին ZE:A խմբի լիդեր Ջունյոնը ZE:A’s Day երկրպագուների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ օգտագործելու է պաշտոնական Լի Հու (կորեերեն՝ 이후) մականունը։ Նա անդրադարձավ վատ քննադատություններին, կապված իր անվան հետ, և դա դարձավ պատճառ անունը փոխելու համար։ Նա խմբում դարձավ երկրորդ մասնակիցը, ով վերցրեց բեմական կեղծանուն։
Օգոստոսի 22-ին Star Empire Entertainment-ը սկսեց թողարկել պաստառներ առաջին ենթախմբի լուսանկարներով, նաև Nine Muses խմբի անդամ Քյոննիի, թրեյնի Սոջինը և Քևինը։ Խումբը անվանվել է Nasty Nasty, այն դեբյուտ է արել սեպտեմբերի 3- ին «Knock» գլխավոր երգով։
Անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմական կեղծանուն | Ամբողջ անուն | Ծննդյան օր | ||
---|---|---|---|---|
Տառադարձում | Հանգըլ | Տառադարձում | Հանգըլ | |
Քևին | 케빈 | Կիմ Ջի Յոփ | 김지엽 | 23 փետրվարի 1988 |
Կվանհի | 광희 | Հվան Կվան Հե | 황광희 | 25 օգոստոսի 1988 |
Սիվան | 시완 | Յիմ Սի Վան | 임시완 | 1 դեկտեմբերի 1988 |
Լի Հու | 이후 | Մուն Ջուն Յոուն | 문준영 | 9 փետրվարի 1989 |
Թհեյոն | 태헌 | Կիմ Թաե Հյոն | 김태헌 | 18 հունիսի 1989 |
Հիչոլ | 희철 | Ջուն Հի Չոլ | 정희철 | 9 դեկտեմբերի 1989 |
Մինվու | 민우 | Հա Մին Վու | 하민우 | 6 սեպտեմբերի 1990 |
Հյոնսիկ | 형식 | Պարկ Հյոն Սիկ | 박형식 | 16 նոյեմբերի 1991 |
Դոնջուն | 동준 | Կիմ Դոն Ջուն | 김동준 | 11 փետրվարի 1992 |
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանրամասն կարող եք ծանոթանալ «ZE:A discography» անգլերեն բաժնում:
Կորեական սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011: Lovability
- 2012: Spectacular
Մինի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013: Illusion
- 2014: First Homme
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010: «Nativity»
- 2010: «Leap For Detonation»
- 2011: «Exciting»
- 2012: «PHOENIX»
Ճապոնական սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010: «Love☆Letter»
- 2011: «Watch Out ~Netsuai Chuuihou~»
- 2011: «Daily Daily»
- 2013: «Illusion»
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Mnet Asian Music Awards
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Առաջադրված աշխատանք | Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|---|
2010 | «Mazeltov» | Best New Male Artist | Առաջադրված |
- ↑ ‘제국의아이들’ 제아 드디어 출격 음원-뮤비 전격공개 ‘돌풍일으킬까’
- ↑ 소녀시대-ZE
- ↑ Hicap, Jonathan M Controversial Mnet Asian Music Awards bares nominees Արխիվացված 2010-10-29 Wayback Machine Manila Bulletin. Manila Bulletin Publishing (October 29, 2010)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Star Empire
- Պաշտոնական ճապոնական կայքը
- Պաշտոնական երկրպագուների կայքը Daum պորտալում
- ZE:A Universal Music Japan կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ZE:A (խումբ)» հոդվածին։ |
|