Windows Error Reporting
Windows-ի սխալների գրանցման ծառայություն (Windows Error Reporting - WER), ներկայիս Windows օպերացիոն համակարգի ծառայություն, որը նախատեսված է Microsoft-ին սխալների մասին հայտնելու համար։ Օգտագործումը սկսվել է Windows XP[1] և Windows Mobile 5 և 6 տարբերակներից։ Չի կարելի այն շփոթել Dr. Watson-ի հետ։
Եթե ծրագրում հայտնում է ինչ որ խնդիր, սխալների գրանցվամ ծառայությունը հավաքում է տարատեսակ տեղեկություններ համակարգի և ծրագրի մասին և հետո ինտերնետի միջոցով ուղարկում է Microsoft-ին։
WER աշխատում է ինչպես ծառայություն և այն հնարավոր է անջատել անդմինիստրատորի կողմից[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Windows XP
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ ծառայությունը իրականացվել է Windows XP օպերացիոն համակարգում։ WER-ի զեկույցների ցանկը կարելի է դիտել շնորհիվ msinfo32 հարմարանքի[4]։
Windows Vista
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջորդ օպերացիոն համակարգի հետ միասին թողարկվեց նոր տարբերակը, որը հագեցված API-ով, որ թույլ էր տալիս ոչ միայն ուղարկել զեկույց այլև կառավարել դրանք[5]։WER-ի թարմացումների շնորհիվ այն կարող է ուղարկել զեկույցներ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։
Windows 7
[խմբագրել | խմբագրել կոդը]Windows 7-ում, Ղեկավարման վահանակի «Սխալների զեկյուց» բաժինը տեղափոխվել է Windows-ի ապահովման կենտրոն բաժինը։
Գաղտնիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Microsoft-ը հայտարարում է, որ ուղարկված զեկույցները, որոնք գրեզանացում են մի քանի հարյուր կիլոբայթը, կարող է պարունակել անձնական տեղեկություն։ Ընկերությունը պնդում է, որ այն չի կարող օգտագործել այդպիսի տեղեկությունը անձի տեղորոշման համար[6][7]։
WER-ի հին տարբերակներում տեղեկությունները ուղարկվում են առանց կոդավորման։ Տեղեկության TLS կոդավորումը սկսվել է օգտագործվել Windows 8-ի տարբերակում[8]։
2013 թվական դեկտեմբերին մի անկախ լաբարատորիա հաստատեց, որ WER-ը Microsoft-ին տեղեկություն է ուղարկում համակարգին միացված յուրաքանչյուր նոր սարքի մասին[8]։
Համաձայն Սնոուդենի կողմից գրված փաստաթղթի, պարզ դարձավ, որ բոլոր տեղեկությունները, որոնք ուղարկվում են օգտատիրոջ կողմից, անալիզի են ենթարկվում հաքերային խմվի կողմից, խոցելիություն հայտնաբերելու համար։ Նոր zero-day հարձակումը ստեղծելու համար բավական էր միայն WER-ի կողմից ստացված տեղեկությունների շնորհիվ[9][10]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Error Reporting Policies and Advanced[Features Արխիվացված 2011-06-29 Wayback Machine
- ↑ «How to configure and to use error reporting in Windows XP» (անգլերեն). Microsoft — KB310414. 2012 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Tim Fisher. «How To Disable Error Reporting in Windows 7» (անգլերեն). About.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Алексей Федоров. «Модернизация приложений. Утилита MSInfo32». КомпьютерПресс 8'2010. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին. «Описание программной среды включает информацию о драйверах, сетевых соединениях, переменных среды, запущенных задачах, загруженных модулях, сервисах, программах, выполняемых при старте системы, и сообщениях подсистемы Windows Error Reporting (рис. 4).»
- ↑ WER APIs
- ↑ Microsoft Privacy Statement for Error Reporting Արխիվացված 2007-10-08 Wayback Machine
- ↑ Description of the end user privacy policy in application error reporting when you are using Office
- ↑ 8,0 8,1 «Are Your Windows Error Reports Leaking Data?». Websense Security Labs. 2013 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «NSA Uses Windows Error Messages To Spy On People» (անգլերեն). The Huffington Post. 12/30/2013. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Kelly Jackson Higgins (2013 թ․ դեկտեմբերի 31). «Windows Crash Reports Open To Hijacking. Attackers -- and the NSA -- can glean valuable intel from unencrypted transmissions» (անգլերեն). Dark Reading. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսեյ Ֆեոդոր Microsoft Windows 7: Windows Error Reporting // КомпьютерПресс : журнал. — 2010. — № 4.
- Russinovich M., Solomon D., Ionescu A. — Windows Internals, 5th Edition (2009) — Chapter 14: Crash Dump Analysis — Windows Error Reporting
- Ծրագրերում սխալների որոնում, շնորհիվ Windows Error Reporting