The WB Television Network
The WB Television Network (սովորաբար կրճատվում է մինչև The WB), նախկին հեռուստատեսային ցանց ԱՄՆ-ում։ Ալիքը թողարկվել է 1995 թվականի հունվարի 11- ին և գոյատևել է տաս տարուց ավելի։ 2006 թվականի հունվարի 24- ին CBS Corporation - ի և Warner Bros. - ի սեփականատերերը հայտարարեցին, որ մտադիր են փակել անշահավետ The WB և UPN ալիքները և միացնել մեկ նոր The CW հեռուստացանցի մեջ, որը թողարկվել է նույն տարվա սեպտեմբերի 18- ին՝ 2 ալիքների հեռարձակման դադարեցումից հետո։ Սեփականատեր՝ Time Warner:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիքի բացման գաղափարը Warner Bros. - ի ղեկավարության գլխում ծագել է իննուսականների սկզբին, երբ երիտասարդ Fox ցանցը հասավ հաջողության ի շնորհիվ երիտասարդ լսարանի ուղղվծության, իսկ դրան զուգահեռ հոսքային սերիալների, ինչպես նաև «Մալիբուի փրկարարները» և «Աստղայի ճանապարհ։ Ֆաջորդ սերունդ» - ը մեծ հաջողություն ունեին աշխարհում։ 1993 թվականի նոյեմբերի 2 - ին Warner Bros. - ը հայտարարեց ալիքի բացման մասին և անկախ, մեռնող ընկերության՝ Tribune Broadcasting - ի սեփականատերը միացավ նախագծին[1]։ Հաղորդումը սկսվել է 1995 թվականին, բայց հաջողության է հասել հաջորդ տարվա աշնանը՝ «7 - րդ երկինք» հեռուստասերիալի շնորհիվ։
1997 թվականին ալիքը թողարկեց «Բաֆֆի՝ վամպիրներ ոչնչացնող»[2] հեռուստասերիալը, որը չդարձավ հիթ, բայց քննադատների կողմից արժանացավ լավ արձագանքի, որից հետո սկսվել է թողարկում երիտասարդ հանդիսատեսին ուղղված սերիալներ, ինչպիսիք են «Դոուսոնի դափնիներ» - ը, «Ֆելիսիթի» - ն, «Կախարդվածները», «Սմոլվիլի գաղտնիքը» արժանացել է վարկանիշային ռեկորդի ալիքի պատմության մեջ, ինչպես նաև քիչ հաջողված են «Այլմոլորակայինների քաղաք» - ը, «Լավագույնները» և «Հրեշտակը»։ Այնուամենայնիվ, առավել վարկանիշային դարձավ «7 - րդ երկինք» ընտանեկան դրաման, 1999 թվականին լսարանն աճեց մինչև 12,5 միլիոն[3]։
2006 թվականի սկզբին սեփականատերերը հայտարերեցին ալիքի փակման և գլխավոր մրցակցի՝ UPN - ի հետ միանալու մասին, որպեսզի թողարկեն The CW - ն։ Այս իրադարձությունը հեռուստատեսային պատմության մեջ դարձավ առավել անհաջող որոշումներից մեկը, և The CW - ն պարբերաբար դառնում էր ոչ հայտնի ալիքը՝ 5 եթերային ցանցերի մեջ։ Ալիքների միավորման արդյունքում տեղական մասնաճյուղերի կեսը մնացին իրենց հույսին և միանալով ստեղծեցին անկախ MyNetworkTV ցանցը։ The WB - ի հեռարձակման վերջին օրը, եթեր դուրս եկավ մի ծրագիր՝ հին հիթերի աստղերի մասնակցությամբ, որը գրավեց վարկանիշի միայն մի կետ և այդ օրը հեռուստացույց դիտողների 2 տոկոսին[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ https://www.ew.com/article/1997/04/25/interview-vampire-chronicler-joss-whedon
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019-12-22-ին. Վերցված է 2016-12-17-ին.
- ↑ https://screenertv.com/tv/ratings/zap-ratings091706,0,3564174.story?coll=zap-tv-ratings-headlines
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The WB Television Network» հոդվածին։ |
|