Samsung Pay
Տեսակ | բջջային վճարում, Թվային դրամապանակ և բջջային հավելված |
---|---|
Նախագծումը՝ | Samsung Electronics? |
ՕՀ | Անդրոիդ |
Լույս տեսավ՝ | օգոստոսի 20, 2015 |
Մասն է | Samsung Wallet?[1] |
Կայք | samsung.com/us/samsung-pay/ |
Samsung Pay Վիքիպահեստում |
Samsung Pay, բջջային վճարումների ծառայություն, որը մշակվել է Samsung Electronics-ի կողմից։ Ծառայությունը հնարավորություն է տալիս հեռախոսի կամ ընկերության կողմից մշակված այլ լրացուցիչ սարքերի միջոցով կատարել վճարումներ։ Ի տարբերություն Apple Pay-ի, ծառայությունը աջակցում է ոչ միայն NFC վճարումներ, այլ նաև վճարումներ էլեկտրամագնիսական փոխանցման միջոցով (MST), որը հնարավորություն է տալիս վճարումներ կատարել նաև տերմինալների միջոցով, որոնք աջակցում են միայն մագնիսական շերտերով քարտեր[2]։
Ծառայությունն առաջին անգամ գործարկվել է Հարավային Կորեայում 2015 թվականի օգոստոսի 20-ին, որից հետո նույն թվականին սեպտեմբերի 28-ին գործարկվել է ԱՄՆ-ում։ 2016 թվականին Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում (CES 2016) ընկերությունը հայտարարել է, որ Samsung Pay ծառայությունը գործարկվելու է Ավստրալիայում, Բրազիլիայում, Իսպանիայում և Սինգապուրում[3]։ Ռուսաստանում ծառայությունը թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 29-ին[4]։
Ծառայության նկարագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Samsung Pay-ը մշակվել է LoopPay ընկերության սեփական արհեստական բանականության հիման վրա, սթարթափի ժամանակ, որը հետագայում ձեռք է բերվել Սամսունգ ընկերության կողմից, 2015 թվականի փետրվարին։ Հիմնական տարբերությունը այլ բջջային վճարման ծառայությունների հետ համամետած այն է, որ Samsung Pay-ը ունի մագնիսական դաշտ ունեցող վճարման քարտերի հնարավորությունը, որը ծառայությանը թույլ է տալիս վճարումներ կատարել գրեթե բոլոր գոյություն ունեցող տերմինալներով, որոնք ունեն մագնիսական վճարման հնարավորություն։ Դա հնարավոր է «Մագնիսական տվյալների պաշտպանված փոխանակում» (Magnetic Secure Transmission (MST)) տեխնոլոգիայի շնորհիվ, որը թողարկում է համակարգ, որի մեջ տվյալների փոխանակման համար օգտագործվում է էլեկտրամագնիսական դաշտ, դա տերմինալներին ստիպում է «մտածել», որ անցկացվել է իրական քարտ։
LoopPay-ի մշակողները այդ նախագիծը սկսել են այն նպատակով, որ նոր համակարգը կաջակցեր բոլոր տերմինալների 90 %-ին, բացառելով միայն այն տերմինալները, որոնք գործարք կատարելու համար պահանջում են քարտի ֆիզիկական առկայությունը։
Ծառայությունը ակտիվացնելու համար անհրժեշտ է բեռնել ծրագիրը սմարթֆոնի մեջ, հաճախ այն տեղադրվում է ընկերության կողմից օպերացիոն համակարգի մեջ, դրանից հետո անհրաժեշտ է ակտիվացնել այն, ծրագրում ավելացնելով բանկային կամ զեղչի քարտեր։ Հնարավոր է ավելացնել միանգամից մի քանի քարտեր։
2016 թվականի մայիսին Սամսունգ ընկերությունը հայտարաել է, որ մշակում է ծառայության լրացուցիչ տարբերակ՝ Samsung Pay Mini անվանմամբ։ Տվյալ տարբերակը օգտագործվելու է բացառապես ինտերնետ-վճարումների համար[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.samsung.com/us/samsung-wallet/
- ↑ «Samsung Pay - удобный и безопасный платежный сервис». www.samsung.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Samsung Pay's Pay It Forward program could net you up to $150» (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Платёжный сервис Samsung Pay заработает в России 29 сентября». 4PDA - Новости мира мобильных устройств. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Samsung Pay Mini coming to other Androids, iPhone and desktop». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Samsung Pay կատեգորիայում։ |