Jump to content

Opel Astra

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Opel Astra
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենաների մոդելային շարք
ԱրտադրողOpel (General Motors)
ԵրկիրԳերմանիա
Ուրիշ անուն(ներ)Vauxhall Astra, Saturn Astra, Holden Astra, Chevrolet Astra, Chevrolet Viva, Chevrolet Vectra
Արտադրության տարիներ1991 թվական
ՆախորդOpel Kadett?
Դասդաս C
Կայքopel.ie/vehicles/opel_range/cars/astra-family/index.html
 Opel Astra Վիքիպահեստում

Opel Astra (o.pəl ɑːstra), 1991 թվականից ի վեր Գերմանական Adam Opel AG-ի կողմից մշակված և արտադրված կոմպակտ մեքենա է։ Astra-ն (լատիներեն` «աստղ») իր արտադրանքը սկսել է 1962 թվականից և դասվել է Opel Kadett-ի մոդելների շարքին։

Opel Astra-ն արտադրվում է Գերմանական Vauxhall ընկերության կողմից[1]։ Մեծ Բրիտանիայում նույնպես գոյություն ունի Vauxhall Astra ընկերություն, որը իր ապրանքանիշը չի արտահանում։ Գերմանիան իր արտադրանքը արտահանում է Չինաստան, Լատինական Ամերիկայի երկրներ և շատ այլ վայրեր[2]։ Մինչև 2009 թվականը Ամերիկյան և Կանադական շուկաների համար ավտոմեքենան արտադրվել է Saturn Astra ընկերության կողմից։ 2009 թվականին General Motors-ը չեղյալ հայտարարեց Saturn Astra ապրանքանիշը, որով մեքենան այլևս չարտահանվեց Ավստրալիական շուկա[2]։ 2012 թվականինին մեքենան սկսեց արտահանվել Ավստրալիական շուկա` Opel Astra բրենդով, սակայն մեկ տարի անց Opel Astra բրենդի վաճառքը դադարեցվեց։ 2015 թվականին սկսվեց Holden Astra ապրանքանիշի վաճառքը։ Chevrolet Vectra-ն (Astra H) արտադրվել է Լատինական Ամերիկայի համար, որը հետագայում փոխարինվել է Chevrolet Cruze-ի կողմից[3][4]։

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Astra անունը ծագել է Vauxhall-ում, որը արտադրում և վաճառում է Opel Kadett D (1979-1984) և Opel Kadett E (1984-1991) ավտոմեքենաները` որպես Vauxhall Astra: Հետագայում 1980-ականների սկզբին և 1990-ականների սկզբին GM Europe-ն ստանդարտացրեց մոդելի անվանացուցակը, որով բոլոր մեքենաների անունները սկսեցին ավարտվել «ա» տառով, ինչը հանգեցրեց այն փաստին, որ մոդելները ունեցան նույն անունները։

1991 թվականին Ֆրանկֆուրտի ավտոսրահում Opel-ը ցույց տվեց իր նոր Astra F մոդելը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Opel to launch in Australia». carsguide.com.au. Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
  2. 2,0 2,1 «Opel abandons Australian arm after less than a year after poor sales». Dailytelegraph.com.au. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. «Opel to Build Vehicles for Holden in Australia and New Zealand». media.gm.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  4. Carscoop Carscoop. «Holden to Bring Astra VXR, Cascada and Insignia VXR to Australia and New Zealand». Carscoops. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.