Jump to content

Goodreads

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Goodreads
Изображение логотипа
goodreads.com(անգլ.)
Տեսակսոցիալական ցանց, social cataloging application? և կայք
Լեզուանգլերեն
ՍեփականատերGoodreads, Inc.?
ՀեղինակOtis Chandler?
Բացվածդեկտեմբեր 2006
 Goodreads Վիքիպահեստում

Goodreads, գրքերի քննարկման և գնահատման կայք։

Այս կայքը թույլ է տալիս անհատներին որոնել տվյալներ մեծ տվյալների բազայում (գրքեր, ծանոթագրություններ և գրական ակնարկներ)։

Օգտագործողները կարող են ստեղծել հաշիվ՝ գրքերի մասին իրենց տպավորությունները այլ ընթերցողների ներկայացնելու համար։ Կայքում կարելի է կազմակերպել նաև բլոգներ և քննարկումներ։

2007 թվականի դեկտեմբերին, կայքում կար 650,000 անդամ, և 10,000,000 ավելի գրքեր ավելացվել են տվյալների բազայում[1]։

2012 թվականին կայքը նշել է, որ ունի 10 միլիոն օգտատեր, ամսական 20 միլիոն այցելություն և 30 աշխատակից։

2013 թվականի մարտի 28-ին, Ամազոնը հայտարարել է Goodread կայքի ձեռքբերման մասին[2], իսկ 2013 թվականի հուլիսի 23-ին կայքը հայտնել է, որ օգտատերերի թիվը հասել է 55 միլիոնի, ինչը 200%-ով ավել է վերջին տասնմեկ ամսում[3]։

Այս կայքը թողարկվել է 2007 թվականի հունվարին, որը ստեղծել են Օտիս Չենդլեր II-ը և Էլիզաբեթ Խուրին։ Կայքի առաքելությունն է «օգնել մարդկանց գտնել և կիսվել իրենց սիրելի գրքերով... [և] ընթերցանության միջոցով բարելավել ուսուցման գործընթացն ամբողջ աշխարհում»։ Goodreads կայքը նաև հնարավորություն է տալիս ընթերցողներին այս թվային աշխարհում ավելի հեշտ գտնել գրքեր, որոնք նրանք ցանկանում են կարդալ։

Գործունեության առաջին տարում ընկերությունը չի ունեցել եկամուտներ։ 2007 թվականի դեկտեմբերին կայքը ստացել է 750,000 դոլլար ֆինանսավորում ներդրողների կողմից[1]։ Այս ֆինանսավորումը տևել է մինչև 2009 թվականը, երբ կայքը ստացել է 2,000,000 դոլար True Venture[4] կազմակերպության կողմից։

Goodreads կայքը ստանում Է շատ փոքր միջնորդավճար, երբ ինչ-որ անդամ իր միջոցով ցանկանում է գիրք գնել։

2010 թվականին գործարկվել է կայքի բջջային հավելվածը, որտեղ ներկայացվում են նույն գործառույթները, ինչ վեբ ինտերֆեյսը։

2011 թվականին Goodreads-ը ձեռք է բերել Discoveread կայքը՝ գրքերի առաջարկությունների կայք, որն օգտագործում է «ալգորիթմներ, որոնք վերլուծում են, թե որ գրքերը կարող են հավանել օգտատերերը՝ հիմնվելով այն գրքերի վրա, որոնք նրանք արդեն կարդացել և հավանել են, և այն գրքերը, որոնք հավանել են մյուս անդամները»[5]։

2013 թվականի մարտին Amazon կազմակերպությունը հանդես է եկել Goodreads կայքը 2013 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում ձեռք բերելու առաջարկությամբ։

Գրքերի որոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Goodreads կայքում օգտատերերը կարող են գրքեր ավելացնել իրենց անձնական գրադարանում, գնահատել և վերանայել գրքերը, տեսնել, թե ինչ են կարդում իրենց ընկերներն ու սիրելի հեղինակները, մասնակցել քննարկումներին կամ միանալ խմբերին` քննարկելու տարբեր թեմաներ։ Նրանք կարող են նաև առաջարկներ ստանալ ապագա ընթերցանության համար՝ հիմնվելով նախկինում կարդացած գրքերի վերաբերյալ իրենց ակնարկների վրա[6]։

Հենց որ օգտատերերը ավելացնեն իրենց ընկերներին իրենց պրոֆիլում, նրանք տեսնում են, թե ինչ ունեն իրենց սեփական «դարակներում» (ընթերցված կամ ընթերցվող գրքերի ցուցակներն անվանելու հատուկ եղանակ), նրանց կարծիքները, և կարող են մեկնաբանել իրենց էջերը։ Կայքն ունի մեկից հինգ աստղանի վարկանիշային համակարգ։ Կայքն ավտոմատ ստեղծում է «Կարդացած» (անգլ.՝ Read), «Այժմ կարդացվող» (անգլ.՝ Now Reading), «Կարդացվելիք» (անգլ.՝ To Read) դարակներ և հնարավորություն՝ ստեղծելու հատուկ դարակներ՝ օգտագործվող գրքերը դասակարգելու համար[7]։

Օգտագործողների միջև հաղորդակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայքը հեշտացնում է ընթերցողների և հեղինակների միջև շփումը և հաղորդակցությունը նվերների, հեղինակային բլոգների և պրոֆիլի տեղեկատվության միջոցով։ Գոյություն ունի նաև հատուկ բաժին հեղինակների համար՝ կայքում իրենց ստեղծագործությունները գովազդելու առաջարկներով, որոնց նպատակն է օգնել նրանց հասնել իրենց թիրախային լսարանին[8]։ 2011 թվականին տասնյոթ հազար հեղինակներ Goodreads կայքը օգտագործել են գովազդային նպատակով։

Բացի այդ, Goodreads-ը առկա է Ֆեյսբուք, Պինտերեստ, Թվիթեր և այլ սոցիալական ցանցերում[9][10][11]։

Goodreads հաշիվը կապելով մեկ այլ սոցիալական ցանցի հաշվի հետ, ինչպիսին է ֆեյսբուքյան հաշիվը, թույլ է տրվում կոնտակտներ ներմուծել, ովքեր նույնպես ունեն Goodreads հաշիվ, ինչը մեծացնում է ընկերների ցանկը։ Բացի այդ, կան որոշ կարգավորումներ, որոնք թույլ են տալիս կայքին հրապարակել անմիջապես երկրորդ սոցիալական ցանցում, որը տեղեկացնում է, օրինակ, ֆեյսբուքյան ընկերներին, թե ինչ է կարդում անդամը կամ ինչ են մտածում գրքի մասին։ Այս մշտական ​​կապը Goodreads կայքից դեպի այլ սոցիալական ցանցեր թույլ է տալիս շրջանառել տեղեկատվություն և շարունակել կապը համացանցում ներկա օգտատերերի և այլ անձանց միջև[12]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Arrington, Michael (2007 թ․ դեկտեմբերի 17). «Goodreads Raises Angel Round To Help You Find That Perfect Book». TechCrunch (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 21-ին.
  2. Olanoff, Drew (2013 թ․ մարտի 28). «Amazon Acquires Social Reading Site Goodreads, Which Gives The Company A Social Advantage Over Apple». TechCrunch (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 21-ին.
  3. «Goodreads Grows to 20 Million Readers». Goodreads. Վերցված է 2024 թ․ հունվարի 21-ին.
  4. «Home». trueventures.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 21-ին.
  5. hopkins, curt (2011 թ․ մարտի 10). «Goodreads Buys Recommendation Service Discovereads». ReadWrite (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 21-ին.
  6. «Goodreads». Վերցված է 29 novembre 2012-ին..
  7. «Groups». Goodreads. Վերցված է 15 novembre 2011-ին..
  8. «Author Program». Goodreads. Վերցված է 29 novembre 2012-ին.
  9. Ha, Anthony. AOL Tech (ed.). «Reading Is Alive And Well At Social Reading Site Goodreads, Which Just Hit 10M Members». Tech Crunch (անգլերեն). Վերցված է 29 novembre 2012-ին..
  10. «Goodreads». Twitter. Վերցված է 20 décembre 2012-ին.
  11. «Goodreads». Pinterest (անգլերեն). Վերցված է 20 décembre 2012-ին..
  12. «Goodreads». Goodreads. Վերցված է 15 juin 2014-ին..
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Goodreads» հոդվածին։