Քիշ (կղզի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քիշ (այլ կիրառումներ)
Քիշ | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Իրան |
Վարչատարածքային միավոր | Bandar Lengeh County? |
Երկարություն | 15,45 կմ |
Լայնություն | 7,5 կմ |
Մակերես | 91,5 կմ² |
Բնակչություն | 39 853 մարդ (2016)[1] |
Քիշ (պարս.՝ کیش), Պարսից ծոցի ավազանին պատկանող փոքր կղզի, գտնվում է Իրանի հարավային մասում՝ Հորմոզգան օսթանում (նահանգում)։ Հանդիսանում է Իրանի և Պարսից ծոցի ամենախոշոր լողափային հանգստավայրերից մեկը, ամենահայտնին Իրանի զբոսաշրջության համար։ Կղզու ամբողջ տարածքը ազատ տնտեսական գոտի է[2]։
2010 թվականին ամերիկյան The New York Times պարբերականը թողարկեց աշխարհի ամենագեղեցիկ և գեղատեսիլ կղզիների թոփ տասնյակը, որտեղ ներառվել էր նաև Քիշը։ Կղզին նաև հանդիսանում է Մերձավոր Արևելքի թոփ 5 ամենագեղեցիկներից մեկը[3]։
Քիշ կղզին ամբողջությամբ շրջապատված է ջրով։ Տարածքը կազմում է 91.5 կմ²[4]։
Տուրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու տնտեսության զարգացման շեշտը դրված է միմիայն տուրիզմի վրա՝ հյուրանոցներ, առևտրի կենտրոններ, ազատ տնտեսական գոտիներ օտարերկրյա հյուրերի համար (հիմնականում ԱՄԷ-ից)։ Մուսուլմանական երկրի այս կուրորտային վայրը նույնպես ունի իր յուրահատկությունը. կա լողափ տղամարդկանց համար և փակ տարածք հատուկ կանանց համար։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունական նավ, որը ծանծաղուտում խրվել է մոտ 50 տարի առաջ։
- Կենդանաբանական այգի և դելֆինարիում։
- Գործող մզկիթ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քիշ՝ քաղաք կղզում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.amar.org.ir/Portals/0/census/1395/results/abadi/CN95_HouseholdPopulationVillage_22.xlsx
- ↑ Brian Nicholson and Sundeep Sahay (2003). Building Iran's Software Industry: An Assessment of Plans and Prospects sing the Software Export Success Model (PDF). Institute for Development Policy and Management, University of Manchester, UK. ISBN 1904143377. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Iran builds 1st solar hotel on Kish». Press TV. 2007 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Press TV». Press TV. 2010 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քիշ կղզի՝ կուրորտային կղզի Պարսից ծոցում Արխիվացված 2016-12-29 Wayback Machine
- Քիշ կղզի հյուրանոցները Արխիվացված 2016-10-25 Wayback Machine
- Կղզու տեսքը ինքնաթիռից, նկարը Airliners.net կայքից
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիշ (կղզի)» հոդվածին։ |
|