Jump to content

Վիդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիդին
Տեսակսահմանամերձ քաղաք, քաղաքապետարանի տեղակայման վայր, oblast seat? և Բուլղարիայի քաղաք
Երկիր Բուլղարիա
ՎարչատարածքՎիդին[1]
ԲԾՄ34 մետր
Մակերես63,218 կմ²
Ջրլիցի ափինԴանուբ
Քարտեզ
Քարտեզ

Վիդին[2]; բուլղար․՝ Видин), քաղաք Բուլղարիայում, Դանուբ գետի աջ ափին։ Նույնանուն մարզի և համայնքի կենտրոնն է։

Վիդին քաղաքի տեղում մեր թվականության առաջին դարում[3] եղել է հին հռոմեական ամրացված ռազմական ճամբար՝ Բոնոնիան (Bononia)[4], Մեոզիա պրովինցիայում[5]։

VI դարում Հուստինիանոս Առաջին կայսրը կառուցապատել է քաղաքը[3][5]։

XIII դարի վերջում այն դարձել է բուլղարական երկրորդ թագավորության կազմի մեջ մտնող Վիդինի իշխանության կենտրոնը[5], XIV դարի առաջին կեսին՝ Իվան Սրացիմիրի ու նրա որդու՝ Կոնստանտին Երկրորդ Ասենի օրոք՝ Վիդինի թագավորության մայրաքաղաքը՝ միջնադարյան ու նոր ժամանակների բուլղարական վերջին մայրաքաղաքը, որը 1396 թվականին թուրքերը նվաճել են ու դարձրել իրենց կարևորագույն ամրացված հենակետը Բալկանյան թերակղզում[3][4]։

XV դարի կեսերին քաղաքը դարձել է Վիդինի սանջակի կենտրոնը[3]։

XVII դարի վերջին, XVIII-ի սկզբներին կառուցվել է պաշտպանական արտաքին պարիսպը[5]։

1794—1807 թթ. քաղաքը եղել է Սելիմ Երրորդ սուլթանին ընդդիմացող, կիսանկախ Պազվանդօղլու փաշայի նստավայրը[3][4][5]։

1850 թվականին Վիդինի մերձակայքում գյուղացիական մեծ ապստամբություն է բռնկվել թուրք զավթիչների դեմкрупное восстание крестьян[3], բայց վերջիններիս հաջողվել է ճնշել ապստամբությունը[5]։

Ղրիմի պատերազմի ժամանակ՝ 1853 թվականի հոկտեմբերին, Օմեր փաշան այստեղից թշնամական գործողություններ է ձեռնարկել ռուսների դեմ, անցել է Դանուբ գետն ու պաշարել վալախական Կալաֆաթ քաղաքը։ Հետագայում Վիդինի մերձակայքում թուրքերի ու ռուսների միջև տեղի են ունեցել ռազմական բախումներ, որոնք առանձնապես սուր բնույթ են կրել 1854 թվականի հունվարի 6-ին ու ապրիլի 19-ին[2]։

1876—1877 թվականների սերբ-թուրքական պատերազմի ժամանակ Վիդինը հենակետ է ծառայել Օսման փաշայի համար, իսկ դրան հաջորդած 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Օսման փաշան Վիդինից է սկսել իր ռազմարշավը Պլևենի ուղղությամբ[2]։

1878 թվականի գարնանը քաղաքն ազատագրվել է օսմանյան լծից և մտել Բուլղարիայի իշխանության կազմի մեջ[4][5], ընդսմին՝ Բեռլինի 1878 թվականի հաշտության տրակտատի պահանջների համաձայն՝ նրա բերդի ամրությունները թաղվել են[2]։ 1878-ին հիմնվել է քաղաքային զբոսայգին[3]։

Սերբ-բուլղարական պատերազմի ժամանակ՝ 1885 թվականի նոյեմբերին, սերբերը երեք անգամ փորձել են հանկարծակի գրոհով գրավել Վիդինը, բայց սակավաթիվ բուլղարական կայազորը միշտ ետ է շպրտել նրանց[2]։

1925 թվականին քաղաքում բացվել է հախճապակու գործարան[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքը եղել է բուլղարական դիմադրության շարժման կենտրոններից մեկը[4][5]։ Այն բանից հետո, երբ 1944 թվականի սեպտեմբերի 9-ից Բուլղարիան անցել է հակահիտլերյան կոալիցիայի կողմը, գերմանական զորքերը Բելոգրադչիկի շրջանում անցել են հարձակման և սեպտեմբերի 10-11-ին գրավել Վիդինը[6]։

1946 թվականին քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 18 հազար, գործել են հախճապակու, խեցեղենի գործարաններն ու գյուղատնտեսական արտադրանքի մշակության մի քանի ձեռնարկություն[4]։ 1947 թվականից սկսել է աշխատել Գեորգի Դիմիտրովի անվան մեքենաշինական գործարանը։ 1948 թվականին բացվել է պատմության թանգարանը[3]։

1952 թվականից սկսել է գործել Վիդին-Կալաֆաթ երկաթուղային լաստանավը[5]։

1965-ին բնակչության թվաքանակը հասել է 38,5 հազարի, գործում էին մեքենաշինական, քիմիական (անվադողերի, սինթետիկ մանրաթելի), գինեգործական, սննդի արդյունաբերության առաջին հերթին՝ ձեթի ու յուղի, մրգեղենի պահածոյացման ձեռնարկություններ, ալրաղացներ, արտադրվում էին նաև ծխախոտ ու հախճապակի[5]։

1973-ին շահագործման է հանձնվել օդանավակայանը։

1983-ին նորացվել են քաղաքի հրապարակն ու առևտրի գոտին[7]։

1990-ականների սկզբից գործարկվել է Վիդին-Կալաֆաթ ավտոմոբիլային լաստանավը։

2007 - 2012 թթ. Դանուբ գետի վրայով գցվել է Նոր Եվրոպա կամուրջը, որը միմյանց է կապել Վիդին ու Կալաֆաթ քաղաքները։

Բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1887 թվականին Վիդինն ունեցել է 14 772 բնակիչ, նրանց մեջ՝ ոչ սակավաթիվ մուսուլմաններ, այդ թվում՝ ադիգ-մոհաջիրներ։ Եղել են նաև հրեա բնակիչներ։ 2011 թվականին քաղաքի բնակչության թվաքանակը կազմել է 48.071[8] :

Քաղաքի բնակչությունը ըստ Բուլղարիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների[9]։

Տարին Բնակչությունը
1985 62 484
1994 64 428
2000 59 399
2005 52 558
2010 48 859
2012 46 864

Վիդինը կարևոր տրանսպորտային հանգույց է և նավահանգիստ[5], որը բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալով Ռուսեից ու Լոմից հետո Բուլղարիայում երրորդ տեղն է զբաղեցնում դանուբյան նավահանգիստների շարքում։ Քանի որ Դանուբի վրա գցված կամրջի բարձրությունն ընդամենը 30 մետր է, գետի հորդանալու ժամանակ կարողանում են նավարկել միայն ոչ մեծ նավերը[2]։

Վիդինը երկաթուղով կապված է երկրի մայրաքաղաք Սոֆիայի հետ։

Անվանի վիդինցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գեորգի Բադաև (1939—2015) — ջութակահար, մանկավարժ, պրոֆեսոր
  • Ավրաամ Բենառոյա (1887—1979), Հունաստանի կոմունիստական կուսակցության հիմնադիր
  • Միխալակի Վլադիմիր (1854—1916), բուլղար գրող, Բուլղարիայի ԳԱ ակադեմիկոս
  • Կոնստանտին Երկրորդ Ասեն (1369—1422), Վիդինի թագավորության արքա
  • Պանտելեյ Զարև (1911—1997), գրող, քննադատ, Բուլղարիայի ԳԱ ակադեմիկոս
  • Դիմիտր Միշև (1854—1932), լեզվաբան, հրապարակագիր, Բուլղարիայի ԳԱ ակադեմիկոս
  • Ստեֆան Մլադենով (1880—1963), լեզվաբան, Բուլղարիայի ԳԱ ակադեմիկոս
  • Ժյուլ Պասկին (1885—1930), ֆրանսիացի նկարիչ, կերպարվեստի փարիզյան դպրոցի ներկայացուցիչ
  • Նիկոլա Պետրով (1881—1916), բուլղար նկարիչ
  • Ալեքսանդր Ցանկով (1893—1945) — քաղաքական և պետական գործիչ
  • Հասան Էրեն (1919—2007) — թուրք լեզվաբան, թուրքագետ
  • Դեբորա (ծնվ. 1990) — փոփ և ֆոլք երգչուհի
  • Իվան Սրացիմիր (1324/5—1397/8), Վիդինի թագավորության արքա
  • Պետր Մլադենով (1936—2000), քաղաքական գործիչ, Բուլղարիայի նախկին նախագահ

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. НСИ Националният регистър на населените места (բուլղ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Виддин». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Видин // Большая Российская Энциклопедия / редколл., гл. ред. Ю. С. Осипов. том 5. М., научное издательство «Большая Российская Энциклопедия», 2006. стр.266
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Видин // Большая Советская Энциклопедия. / редколл., гл. ред. Б. А. Введенский. 2-е изд. том 8. М., Государственное научное издательство «Большая Советская энциклопедия», 1951. стр.51
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Видин // Большая Советская Энциклопедия. / под ред. А. М. Прохорова. 3-е изд. том 5. М., «Советская энциклопедия», 1971. стр.33-34
  6. Н. И. Завьялов. Под звёздами балканскими. Киев, Политиздат Украины, 1987. стр.58
  7. Болгария // Ежегодник Большой Советской Энциклопедии, 1984 (вып. 28). М., «Советская энциклопедия», 1984. стр.211-214
  8. «ПРЕБРОЯВАНЕ 2011» (PDF). Nsi.bg. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  9. Справка за населението на гр. Видин, общ. Видин, обл. Видин Արխիվացված 2014-09-05 Wayback Machine(բուլղ.).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիճամփորդն ունի Vidinին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիդին» հոդվածին։