Սոնյա Բատա
Սոնյա Բատա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1926[1] |
Ծննդավայր | Ցյուրիխ, Շվեյցարիա |
Մահացել է | փետրվարի 21, 2018 (91 տարեկան) կամ փետրվարի 20, 2018[2] (91 տարեկան) |
Մահվան վայր | Տորոնտո, Կանադա |
Գերեզման | Մաունթ Փլեզանթ գերեզմանատուն[3] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | ճարտարապետ և ձեռնարկատեր |
Ամուսին | Thomas J. Bata? |
Երեխաներ | Rosemarie Blyth-Bata? |
Կանադայի շքանշանակիր, Կանադայի «Վաստակավոր ծառայության» մեդալակիր Սոնյա Ի․ Բատա (անգլ.՝ Sonja I. Bata կամ Սոնյա Բատովա, ծնյալ՝ Վեթստայն, նոյեմբերի 8, 1926[1], Ցյուրիխ, Շվեյցարիա - փետրվարի 21, 2018 կամ փետրվարի 20, 2018[2], Տորոնտո, Կանադա), շվեյցարական ծագմամբ կանադացի գործարարուհի, բարերար, հավաքորդ ու թանգարանի հիմնադիր[4], որն ունեցել է ճարտարապետի կրթություն[5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Baťa կոշիկ արտադրող ընկերության հիմնադիր Թոմաս Ջ․Բատայի հետ ամուսնությունից հետո թողել է ճարտարապետի ուսումը և 1946 թվականին տեղափոխվել Տորոնտո՝ ընկերանալով ճարտարապետական համայնքի ներկայացուցիչների հետ։ Ռայմոնդ Մորիյաման նախագծել է Բատա կոշիկների թանգարանը։ Ջոն Քրեսվել Պարկինը նախագծել է Բատա կոշիկների տպավորիչ Դոն Միլսի գլխամասային գրասենյակն ու ընտանիքի ամառանոցը Բատավայում[7]։ Չնայած ավելի վաղ նա իրեն մեծ ճարտարապետ է պատկերացրել, իր նախագծերը դրել է Bata Shoe ընկերությունը բարելավելու ուղղությամբ[8]։
1940-ական թվականներին սկսել է կոշիկներ հավաքել և ուսումնասիրել դրանց պատմությունը։ 1979 թվականին ստեղծել է «Բատա կոշիկի թանգարան» հիմնադրամը։ 1995 թվականին հիմնադրված Բատա կոշիկի թանգարանն աշխարհի ամենամեծ կոշիկի թանգարանն է[9], որի հիմնական հավաքածուն վերագրվում է Բատային[10]։ Նա թանգարանի նախագահն էր[11]։
1970-ական թվականներին Բատան նաև Ազգային դիզայնի խորհրդի նախագահն էր[12]։ Օգնել է հիմնել Տորոնտոյի ֆրանսիական դպրոցը, եղել Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահի տնօրենը, անդամագրվել վայրի Բնության համաշխարհային հիմնադրամին[13]։
Մահացել է Տորոնտոյի իր տանը 2018 թվականի փետրվարի 20-ին՝ ամուսնու մահից հետո ապրելով ինը տարի։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունեցել է չորս երեխա[14]։ Սոնյայի սկեսրայրը՝ Թոմաշ Բատյան, «Բատա կոշիկներ» ֆիրմայի հիմնադիրն էր[15]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983 թվականին նշանակվել է Կանադայի շքանշանի ասպետ (OC)։
- 1992 թվականին ստացել է Կանադայի Համադաշնության 125-ամյակի մեդալ։
- 2002 թվականին ստացել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ոսկե հոբելյանական շքանշանի կանադական տարբերակը։
- 2012 թվականին ստացել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ադամանդե հոբելյանական շքանշանի կանադական տարբերակը։
- 2007 թվականի փետրվարի 19-ին զինվորական բաժնում ստացել է վաստակավոր ծառայության մեդալ (MSM)[16]։
- 1989-2013 թվականներին Կանադական թագավորական նավատորմում որպես պատվավոր կապիտան 24 տարվա ծառայության համար ստացել է Կանադական ուժերի մեդալ։
- Կանադական բիզնեսի փառքի սրահի անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ 2,0 2,1 2,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Rezac, 2005, էջ 139
- ↑ «Sonja I. Bata 8 nov 1926 - Google Search». www.google.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Sonja Bata was a guiding force of the Bata shoe enterprise». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին – via The Globe and Mail.
- ↑ LeBlanc, Dave (2009 թ․ օգոստոսի 27). «The Architourist - Before modern turned retro». The Globe and Mail. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Bata, Sinclair, էջ 132
- ↑ DeMello, 2009, էջ 32
- ↑ Grzeskowiak, 2008, էջ 48
- ↑ Benstock, Ferriss, էջ 35
- ↑ Bata, Sinclair, էջ 138
- ↑ Bata, Sinclair, էջ 139
- ↑ Bata, Sinclair, էջ 134
- ↑ «Sonja Bata, founder of Bata Shoe Museum in Toronto, remembered for passion, generosity - CBC News». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ General, Office of the Secretary to the Governor. «Honorary Captain(N) Sonja Ingrid Bata». The Governor General of Canada. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bata, Thomas John; Sinclair, Sonja (1990). Bata: Shoemaker to the World. Bata. ISBN 978-0-7737-2416-7.
- Benstock, Shari; Ferriss, Suzanne (2001). Footnotes: On Shoes. Rutgers University Press. ISBN 978-0-8135-2871-7.
- DeMello, Margo (2009 թ․ սեպտեմբերի 10). Feet and Footwear: A Cultural Encyclopedia. ABC-CLIO. ISBN 978-0-313-35715-2.
- Grzeskowiak, Mark (2008 թ․ ապրիլի 16). Toronto & Niagara Colourguide. Formac Publishing Company Limited. ISBN 978-0-88780-760-2.
- Rezac, Darcy (2005). Work the Pond: Use the Power of Positive Networking to Leap Forward in Work and Life. Prentice Hall Press. ISBN 978-0-7352-0402-7.
|