Սոմնաթ
🌐 | somnath.org |
---|---|
Սոմնաթ (սանսկրիտ՝ सोमनाथमन्दिर, somanātha-mandira IAST, գուջարաթի՝ સોમનાથ મંદિર — «Լուսնի տիրակալի տաճար». անվանումն առաջացել է Սոմայի անունից, ով հնդկական դիցաբանության մեջ Լուսնի և սրբազան խմիչքի դիցուհին էր), Շիվա աստծուն նվիրված հինդուիստական տաճար և ուխտագնացությունների սրբավայր։ Գտնվում է Հնդկաստանի Գուջարաթ նահանգի արևմտյան մասում, ծովի ափին, Սաուրաշտրա շրջանի Վերավալ բնակավայրի մոտ՝ Պրաբհաս Պատանում։ Շիվային նվիրված 12 ջյոթիրլինգամ-տաճարներից առավել սուրբն ու պաշտելին է։ «Հավիտենական սրբավայրի» համարում ունի. վեց անգամ ավերվել է մուսուլմանների ձեռքով[1][2][3][4][5]՝ Հնդկաստան նրանց ներխուժելու ժամանակ՝ սկսած Մահմուդ Ղազնևիի 1024 թվականի արշավանքից, բայց ամեն անգամ վերականգնվել է, վերակառուցվել, նորացվել[6][7]։ Որոշակիացված չէ, թե երբ է տաճարի առաջին տարբերակը կառուցվել. մասնագետների կարծիքները խիստ զանազանվում են՝ կառուցման ժամանակը ձգելով մեր թվականության առաջին դարերից մինչև 9-րդ դար[8][9]։ Ներկայումս գոյություն ունեցող տաճարը կառուցվել է 1947 թվականին, Հնդկաստանի անկախության համար մարտնչած հնդիկ քաղաքական գործիչ Սարդար Պատելի նախաձեռնությամբ[10][11]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սոմնաթը՝ մզկիթի վերածված (1850 CE)
-
Տաճարը 1957 թ.
-
Տաճարը 2012 թ.
-
Բրահմա-Շիվա-Վիշնուն մուքհամանդափայի վերևում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Yagnik, Sheth, 2005, էջեր 39–40
- ↑ Thapar, 2004, էջեր 36–37
- ↑ Catherine B. Asher, Cynthia Talbot India before Europe. — Կաղապար:Нп3. — С. 42.
- ↑ Thapar 2004, էջեր. 68–69
- ↑ Yagnik, Sheth, 2005, էջեր 47—50
- ↑ «Somnath Temple». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Somanatha and Mahmud». www.flonnet.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Dhaky, Shastri
- ↑ Rosa Maria Cimino, 1977
- ↑ Somnath Temple Արխիվացված 2021-12-20 Wayback Machine Hindu culture during and after Muslim rule: survival and subsequent challenges, by Ram Gopal. M.D. Publications Pvt. Ltd., 1994. ISBN 81-85880-26-3. Page 148.
- ↑ Somnath Temple Արխիվացված 2021-12-20 Wayback Machine The Hindu nationalist movement and Indian politics: 1925 to the 1990s. by Christophe Jaffrelot. C. Hurst & Co. Publishers, 1996. ISBN 1-85065-170-1. Page 84.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Thapar, Romila (2004). Somanatha: The Many Voices of a History (անգլերեն). Penguin Books India. ISBN 1-84467-020-1.
- Yagnik, Achyut & Sheth, Suchitra. The Shaping of Modern Gujarat: Plurality, Hindutva, and Beyond. — Penguin Books India, 2005. — ISBN 978-0-14-400038-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Somath Temple Official Website Արխիվացված 2020-05-07 Wayback Machine
- Somath Jyotirlinga
Վիքիճամփորդն ունի Somnathին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոմնաթ» հոդվածին։ Բառարաններ և հանրագիտարաններՉափորոշչային վերահսկողություն