Jump to content

Սյուդադ Ռեալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սյուդադ Ռեալ
իսպ.՝ Ciudad Real[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՀամայնքՍիուդադ Ռեալ
Մակերես285 կմ²
ԲԾՄ628±1 մետր, 657 մետր
Բնակչություն75 303 մարդ (2023)[2]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ13001–13005
Ավտոմոբիլային կոդCR
Պաշտոնական կայքciudadreal.es
Սյուդադ Ռեալ (Իսպանիա)##
Սյուդադ Ռեալ (Իսպանիա)

Սյուդադ Ռեալ (իսպ.՝ Ciudad Real [θjuˈðað reˈal], իսպաներենից բառացի թարգմանած՝ նշանակում ՝«թագավորական քաղաք»), քաղաք և համայնք Իսպանիայի կենտրոնական մասում՝ երկրի մայրաքաղաք Մադրիդից մոտավորապես 200 կիլոմետր դեպի հարավ, Կաստիլիա-Լա Մանչա ինքնավարությունում, որի կազմի մեջ մտնող նույնանուն պրովինցիայի վարչական կենտրոնն է։ Համայնքն ընդգրկված է Կամպո դե Կալատրավա շրջանի (կոմարկայի) կազմում։ Զբաղեցնում է 289,98 քառակուսի կիլոմետր տարածք; Բնակչության թվաքանակը 2018 թվականի տվյալներով եղել է 74.743: Համալսարանական քաղաք է. այստեղ է գտնվում Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանը (Universidad de Castilla-La Mancha):

Բնակավայրը հիմնադրվել է Ռեկոնկիստայի ժամանակներում Ալֆոնսո X Կաստիլիացու նախաձեռնությամբ, քաղաքի կարգավիճակ է ստացել 1420 թվականին[3]։ 1833 թվականին դարձել է պրովինցիայի վարչական կենտրոն։ Պահպանված պատմա-ճարտարապետական հուշարձաններից հիշարժան են հատկապես Աստվածամոր տաճարը (Santa Iglesia Prioral de las Órdenes Militares Basílica Catedral de Nuestra Señora Santa María del Prado de Ciudad Real), Սուրբ Պետրոս եկեղեցին (Iglesia de San Pedro), Պուերտա դե Տոլեդո միջնադարյան դարպասը, Դոն Կիխոտին նվիրված թանգարանը[4]։

Քաղաքի մերձակայքում գտնվող Ալարկոս բլուրը կարևոր հնավայր է, որտեղ իրականացված հնագիտական պեղումների արդյունքում արժեքավոր արտեֆակտներ են հայտնաբերվել։ Այդտեղ 1195 թվականին տեղի ունեցած ճակատամարտում ալմոհադյան մավրերը ջախջախել են կաստիլիական զորքին։

Սյուդադ Ռեալի շուրջը տարածվող Կամպո դե Կալատրավա հրաբխային դաշտը հարուստ է հանքային տաք աղբյուրներով։

Նախքան 2011 թվականին Մադրիդ տեղափոխվելը այս քաղաքում էր գործում ձեռքի գնդակի BM Ciudad Real ակումբը, որը տպավորիչ հաղթանակներ է տարել Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթի 2006, 2008 2009 թվականների խաղարկություններում[5]։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística (Spanje)|INE; 1857-2011: volkstellingen

Սյուդադ Ռեալին բնորոշ է չոր ու շոգ ամառներով միջերկրածովյան կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Csa)[6]:

Սյուդադ Ռեալ 628մ (1981-2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 20.5
(68.9)
25.0
(77)
30.0
(86)
34.0
(93.2)
38.6
(101.5)
42.7
(108.9)
44.2
(111.6)
42.5
(108.5)
40.0
(104)
32.5
(90.5)
28.0
(82.4)
20.2
(68.4)
44.2
(111.6)
Միջին բարձր °C (°F) 10.9
(51.6)
13.7
(56.7)
17.9
(64.2)
19.7
(67.5)
24.1
(75.4)
30.5
(86.9)
34.5
(94.1)
33.7
(92.7)
28.4
(83.1)
21.5
(70.7)
15.1
(59.2)
11.4
(52.5)
21.8
(71.2)
Միջին օրական °C (°F) 6.0
(42.8)
8.0
(46.4)
11.4
(52.5)
13.4
(56.1)
17.5
(63.5)
23.2
(73.8)
26.7
(80.1)
26.1
(79)
21.6
(70.9)
15.8
(60.4)
10.1
(50.2)
6.9
(44.4)
15.6
(60.1)
Միջին ցածր °C (°F) 1.1
(34)
2.4
(36.3)
4.9
(40.8)
7.1
(44.8)
10.9
(51.6)
15.9
(60.6)
18.9
(66)
18.6
(65.5)
14.8
(58.6)
10.0
(50)
5.1
(41.2)
2.5
(36.5)
9.3
(48.7)
Ռեկորդային ցածր °C (°F) −8.2
(17.2)
−9.4
(15.1)
−5.2
(22.6)
−1.0
(30.2)
1.0
(33.8)
5.0
(41)
6.2
(43.2)
8.0
(46.4)
4.0
(39.2)
−2.0
(28.4)
−4.8
(23.4)
−8.4
(16.9)
−9.4
(15.1)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 35
(1.38)
30
(1.18)
28
(1.1)
48
(1.89)
41
(1.61)
25
(0.98)
6
(0.24)
5
(0.2)
26
(1.02)
53
(2.09)
45
(1.77)
59
(2.32)
401
(15.78)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) 6 6 5 8 6 3 1 1 4 6 6 7 59
% խոնավություն 78 71 61 59 55 46 40 43 54 67 76 81 61
Միջին ամսական արևային ժամ 133 157 213 226 260 313 352 323 247 190 135 114 2664
աղբյուր: Agencia Estatal de Meteorología[7]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Relación de Municipios y sus Códigos por ProvinciasNational Statistics Institute, 2019.
  2. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
  3. Villa-Real fue fundado por el rey de Castilla Alfonso X en 1255, y el rey D. Juan II la elevó a ciudad en 1420, bajo el título de Ciudad Real. Lanza. 18. 10. 2021 Dostupné online
  4. ¿Cuánto cuesta entrar al Museo del Quijote? Ideas para Viajar, 3. 1. 2021 Dostupné online
  5. El BM Ciudad Real pasa a llamarse BM Atlético de Madrid. Marca, 8. 7. 2011 Dostupné online
  6. https://images.slideplayer.es/1/101786/slides/slide_3.jpg Կաղապար:Bare URL image
  7. «Valores climatológicos normales. Ciudad Real».

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Becerra Ramírez, Rafael; Cañizares Ruiz, María del Carmen; Escobar Lahoz, Estela; González Cárdenas, Elena; Ubaldo Gosálvez Rey, Rafael; Martínez Sánchez-Mateos, Héctor Samuel; Rodríguez Domenech, María de los Ángeles (2009). «El Campo de Calatrava y el corredor Ciudad-Puertollano». Itinerarios geográficos y paisajes por la provincia de Ciudad Real (PDF). Ciudad Real: Diputación Provincial de Ciudad Real. էջեր 91–96. ISBN 978-84-692-2023-8.
  • Blázquez, Antonio (1915). «La Puerta de Toledo de Ciudad Real». Boletín de la Real Academia de la Historia. Madrid: Real Academia de la Historia. 66: 290–295. ISSN 0034-0626 – via Biblioteca Virtual Miguel de Cervantes.
  • Burgueño, Jesús (1997). «La reforma de la división provincial en la meseta meridional (1800-1850)». Estudios Geográficos. Madrid: Consejo Superior de Investigaciones Científicas. 58 (228): 355. doi:10.3989/egeogr.1997.i228.636. ISSN 0014-1496.
  • Cañizares, Mª del Carmen; Ubaldo Gosálvez, Rafael; Martínez, Héctor S.; Rodríguez, Mª Ángeles (2009). «El Corredor Ciudad Real-Puertollano y las infraestructuras de comunicación». Itinerarios geográficos y paisajes por la provincia de Ciudad Real (PDF). Ciudad Real: Diputación Provincial de Ciudad Real. էջեր 97–134. ISBN 978-84-692-2023-8.
  • García Ráyego, José Luis (1997). «Introducción. El medio natural y sus unidades en el sur de la Meseta meridional». Elementos del medio natural en la provincia de Ciudad Real. Cuenca: Universidad de Castilla-La Mancha. էջ 8.
  • García Raya, Joaquín (2006). «Cronología básica del ferrocarril español de vía ancha». IV Congreso Historia Ferroviaria: Málaga, septiembre de 2006 (Consejería de Obras Públicas y Transportes de la Junta de Andalucía).
  • González Yanci, María Pilar (1977). Los accesos ferroviarios a Madrid. Su impacto en la geografía urbana de la ciudad. Madrid: Instituto de Estudios Madrileños.
  • PILLET CAPDEPÓN, Félix (1984) "Geografía Urbana de Ciudad Real (1255-1980)". Akal editor. ISBN 84-7339-712-6. 646 pp. Madrid.
  • VILLEGAS DÍAZ, Luis Rafael (1981) "Ciudad Real en la Edad Media: la ciudad y sus hombres [(1255-1500)]". Edición del autor. ISBN 84-300-4628-3
  • VILLEGAS DÍAZ, Luis Rafael (1984) "Sobre el urbanismo de Ciudad Real en la edad Media". Fondo de Publicaciones del Excmo. Ayuntamiento de Ciudad Real. ISBN 84-398-1644-8
  • Martín de Consuegra Gómez, A. J. Napoleón en La Mancha. La Ocupación francesa de Ciudad Real. 1809-1813. 2009. ISBN 978-1409282518

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուդադ Ռեալ» հոդվածին։