Սերես
- Այս հոդվածը Սերես գաճաճ մոլորակի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սերես (այլ կիրառումներ)։
Սերես (1 Ceres) | |
---|---|
Սերեսը տեսանելի գույներով, լուսանկարը արված է Հաբլ աստղադիտակի միջոցով | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 1 հունվարի 1801[1] թ. (Ջուզեպպե Պյացցիի կողմից) |
Հեռավորությունը Արեգակից | 413 767 000 կմ; 2,7653 ա. մ.[2] |
Արբանյակներ | չունի |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 381 028 000 կմ; 2,5465 ա. մ.[2] |
Ապոհելին | 446 521 000 կմ; 2,9842 ա. մ.[2] |
Մեծ կիսաառանցք | 413 767 000 կմ; 2,7653 ա. մ.[2] |
Էքսցենտրիսիտետ | 0,07934[2] |
Սիդերիկ պարբերություն | 1680,5 օր (4,60 տարի) |
Ուղեծրային արագություն | 17,882 կմ/վ |
Թեքվածություն | 10,585° (Խավարածրի նկատմամբ), 9.20° (Լապլասի հարթության նկատմամբ)[3] |
Ծագման անկյան երկայնություն | 80,399°[2] |
Պերիկենտրոնի արգումենտ | 2,825°[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Հասարակածային շառավիղ | 487,3 ± 1.8 կմ[4] |
Բևեռային շառավիղ | 454,7 ± 1.6 կմ[4] |
Մակերևույթի մակերես | 2 850 000 կմ² |
Զանգված | (9,43 ± 0,07) × 1020 կգ[5] |
Միջին խտություն | 2,077 ± 0,036 գ/սմ³[4] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 0,27 մ/վ²[6] |
Հասարակածային պտույտի արագություն | 17,882 կմ/վ |
2-րդ տիեզերական արագություն | 0,51 կմ/վ[6] |
Պտույտի պարբերություն | 0,3781 օր 9,074170 ժ[7][8] |
Առանցքի թեքում | մոտ 3°[4] |
Ալբեդո | 0,090 ± 0,0033 [9] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | ~167 Կ[10] |
Սերես (1 Ceres) կամ Ցերերա (Խորհրդանիշ։ )[11], գաճաճ մոլորակ Արեգակնային համակարգի աստերոիդների գոտում[12][13][14]։ Սերեսը Երկրին ամենամոտ գաճաճ մոլորակն է, նրա հեռավորությունը Երկրից կազմում է 263 մլն. կմ։
Սերեսը հայտնաբերել է իտալացի աստղագետ Ջուզեպպե Պյացցին 1801 հունվարի 1-ին, Պալերմոյի աստղադիտարանում[15]։ Որոշ ժամանակ Սերեսը դիտարկվում էր որպես լիարժեք Արեգակնային համակարգի մոլորակ։ 1802 թվականին նրան դասակարգեցին որպես աստերոիդ[16], և մոլորակ հասկացության վերջին ճշտումների արդյունքում Միջազգային աստղագիտական միության կողմից 2006 թվականի օգոստոսի 24-ին XXVI Գլխավոր վեհաժողովի նիստում այն դասակարգվեց գաճաճ մոլորակների դասին։ Այն անվանվել է հին հռոմեական պտղաբերության աստվածուհու՝ Սերեսի պատվին։
Ունենալով մոտ 950 կմ տրամագիծ, Սերեսը այս պահին հանդիսանում է ամենամեծ և ամենածանր մարմինը աստերոիդների գոտում, իր չափերով գերազանցում է հսկա մոլորակների շատ արբանյակներին, և իր մեջ է ներառում աստերոիդների գոտու ընդհանուր զանգվածի համարյա երրորդ մասը(32 %)[17][18]։ Վերջին դիտարկումները ցույց տվեցին, որ այն ունի գնդաձև ձև, ի տարբերություն փոքր մարմինների մեծամասնության, որոնք ունեն անկանոն ձև ցածր ձգողականության պատճառով[19]։ Հավանաբար, Սերեսի մակերևույթը իրենից ներկայացնում է ջրային սառույցի և տարբեր հիդրատացված միներալների խառնուրդ, այնպիսիք ինչպիսին են կարբոնատները և կավերը[20]։ Սերեսը, ինչպես ենթադրվում է ունի քարից կազմված միջուկ և սառցե մանտիա[4], և նույնիսկ հնարավոր է որ տեղ-տեղ ունի հեղուկ ջրից կազմված օվկիանոսներ մակերևույթի տակ[21]։
Երկրից Սերեսի տեսանելի փայլը տատանվում է 6,7 - 9,3 աստղային մեծության միջակայքում։ Դա քիչ է, որպեսզի դիտել այն անզեն աչքով[22]։ 2007 թվականի սեպտեմբերի 27-ին ՆԱՍԱ-ն արձակեց Dawn ավտոմատ կայանը Վեստայի (2011 - 2012) և Սերեսի (2015) հետազոտությունների համար։
Հայտնաբերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաղափարը, այն մասին, որ Հրատի և Լուսնթագի ուղեծրերի միջև կարող է գոյություն ունենալ դեռևս չհայտնաբերված մոլորակ առաջինը առաջարկվել է Յոհան Էլերտ Բոդեյի կողմից 1772 թվականին[15]։ Նրա ենթադրությունը հիմնվում էր, այժմ արդեն հերքված, Տիցիուս-Բոդեի օրենքի վրա, որը առաջին անգամ ներկայացվել է 1766 թվականին գերմանացի աստղագետ և մաթեմատիկոս Յոհան Տիցիուսի կողմից, ով հայտարարեց, որ դուրս է բերել արեգակնային համակարգի մոլորակների շառավիղների աճի պարզ օրինաչափություն[15][23][24]։ Ուիլիամ Հերշելի կողմից 1781 թվականին Ուրանի հայտնաբերելուց հետո, ինչը համապատասխանում էր այս օրենքին, սկսեցին մոլորակի որոնումները 2,8 ա. մ. հեռավորության վրա Արեգակից (Հրատի և Լուսնթագի ուղեծրերի միջև ընկած ուղեծիր)[23][24], որոնց արդյունքում 1800 թվականին ստեղծվեց 24 աստղագետներից կազմված խումբ, որը կրում էր «Երկնային պահակախումբ»[23]։ Այս խումբը, որը ղեկավարում էր Ֆրանց ֆոն Ցախը, ամեն օր վարում էր շուրջօրյա դիտարկումներ այն ժամանակվա ամենահզոր աստղադիտակների միջոցով[15][24]։ Նրանք չհայտնաբերեցին Սերեսը, սակայն հայտնաբերեցին մի քանի խոշոր աստերոիդներ[24]։
Սերեսը հայտնաբերվեց 1801 թվականի հունվարի 1-ին իտալացի աստղագետ Ջուզեպպե Պյացցիի կողմից Պալերմոյի աստղադիտարանում[25], ով նույնպես հրավիրվել էր «Երկնային պահակախումբ», սակայն կատարել էր իր հայտնագործությունը մինչև հրավերքի ստանալը։ Նա որոնում էր «պարոն Լակայլի Կենդանակերպային աստղերի կատալոգի 87-րդ աստղը», սակայն գտավ, որ «նրան նախորդում է ուրիշը»[15]։ Աստղի փոխարեն նա հայտնաբերեց տիեզերական մարմին, որը սկզբից համարեց գիսաստղ[26]։ Պիացցին դիտել է Սերեսը ընդհանուր առմամբ 24 անգամ (վերջին դիտարկումները եղել են 1801 թվականի փետրվարի 11-ին), մինչև հիվանդությունը նրան չընդհատեց[27][28]։ 1801 թվականի հունվարի 24-ին նա հայտարարեց իր հայտնագործության մասին իր երկու կոլեգաներին ուղղված նամակներում՝ իր հայրենակից Բարնաբա Օրիացիին Միլանից և Յոհան Բոդեյին Բեռլինից[29]։ Այդ նամակներում նա նկարագրել էր այս մարմինը, որպես գիսաստղ, սակայն այստեղ իսկ բացատրում էր, որ «քանի որ նրա շարժումը հանդիսանում է դանդաղ և բավականին համասեռ, ինձ մի քանի անգամ թվաց, որ դա կարող է լինել ինչ-որ ավելի լավ բան քան գիսաստղը»[15]։ Նույն տարվա ապրիլին Պյացցին ուղարկեց իր դիտարկումների մասին առավել ամբողջական գրառումները վերը նշված գիտնականներին և Ժերոմ Լալանդին Փարիզ։ Դիտարկումները հրատարակվեցին «Monatliche Correspondenz» ամսագրի 1801 թվականի սեպտեմբերյան համարում։
Ամսագրի հրատարակման պահին Սերեսի տեսանելի դիրքը փոխվել էր (հիմնականում Երկրի ուղեծրային շարժման հաշվին), և Արեգակի փայլի պատճառով այլ աստղագետներ չկարողացան հաստատել Պյացցիի դիտարկումները։ Տարվա վերջում Սերեսը կրկին հնարավոր էր դիտարկել, սակայն այդքան երկար ժամանակ անց դժվար էր կանխագուշակել նրա ճշգրիտ դիրքը։ Հատուկ Սերեսի ուղեծրի որոշման համար Կարլ Գաուսը 24 տարեկանում մշակեց արդյունավետ մեթոդ ուղեծրի որոշման համար[26]։ Նա իր առաջ դրեց խնդիր որոշել ուղեծրի էլեմենտները երեք ամբողջական դիտարկումների հիման վրա[30]։ Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում նա հաշվարկեց Սերեսի ուղեծիրը և ուղարկեց իր հաշվարկները ֆոն Ցախին։ 1801 թվականի դեկտեմբերի 31-ին Ֆրանց ֆոն Ցախը համատեղ Հենրիխ Օլբերսի հետ միանշանակ հաստատեցին Սերեսի հայտնաբերումը[26][27]։
Սերեսի առաջին դիտարկումները կարող էին որոշել նրա չափերը բավականին մոտավոր 260 կմ-ից (Հերշելի հաշվարկների համաձայն 1802 թվականին) մինչև 261.3 կմ (Յոհան Շրյոտերի հաշվարկներով 1811 թվական)[31][32]։
Ուղեծիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերեսի ուղեծիրն ընկած է Մարսի և Յուպիտերի աստերոիդների գոտում (Էքսցենտրիսիտետ 0.08)։
Մոլորակների անվանուներ | Масса | δe | δi | δθ | δω | δε | δχ | δα |
---|---|---|---|---|---|---|---|---|
Մերկուրի | 1:(8×106) | −0,000018 | +0,000044 | −0,000241 | +0,000484 | +0,071482 | +0,000488 | +3×10−7 |
Վեներա | 1:(41×104) | −0,000025 | +0,000227 | −0,027558 | +0,037903 | +1,446688 | +0,038375 | +3×10−6 |
Երկիր | 1:329390 | −0,000536 | +0,000011 | −0,106807 | +0,092360 | +1,887510 | +0,094189 | −4×10−7 |
Մարս | 1:(3085×103) | +0,000069 | +0,000359 | −0,039992 | +0,064190 | +0,239440 | +0,064875 | +4×10−7 |
Յուպիտեր | 1:(1047,35) | −0,6752 | −0,5772 | −52,184 | +55,909 | −56,053 | +56,802 | −2×10−4 |
Սատուրն | 1:(3501,6) | −0,022 | −0,041 | −1,411 | +1,290 | −2,125 | +1,314 | −1×10−4 |
Ուրան | 1:22650 | +0,00025 | +0,000002 | −0,02712 | +0,02327 | −0,03735 | +0,02373 | +3×10−5 |
Նեպտուն | 1:19350 | +0,000013 | −0,000229 | −0,007816 | +0,007691 | −0,011239 | +0,007825 | −1×10−5 |
-
Սերեսի չափերը համեմատած Երկրի և Լուսնի հետ
-
Սերեսի չափերը համեմատած այլ մոլորակների արբանյակների հետ
-
Սերեսի կառուցվածքը՝ 1. ռեգոլիթ, 2. սառցե պատմուճան, 3. քարքարոտ կորիզ
-
Սերեսի վառ բիծը
-
Սերեսի վառ բիծը, որը հայտնաբերվել է 2015 թվականի փետրվարի 15-ին
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Շմադել, Լուտց (2003). Փոքր մոլորակների անունների բառարան (5th ed.). Գերմանիա: Սպրինգեր. էջ 15. ISBN 978-3-540-00238-3.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Յեոմանս, Դոնալդ Կ. (2007 թ․ հուլիսի 5). «1 Սերես». Փոքր մոլորակների տվյալների բազա (JPL). Վերցված է 2009 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Արեգակնային համակարգի բարիկենտրոնով անցնող միջին հարթությունը». 2009 թ․ ապրիլի 3. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Թոմաս, Պ. Ս.; Ջ. Պարկեր; Լ. Ա. ՄակՖադեն և ընկ. (2005). «Աստերոիդ Սերեսի տարբերակումը ձևի հիման վրա». Նեյչըր. 437 (7056): 224–226. PMID 16148926. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9–ին-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Կարրի, Բենուա (2007 թ․ նոյեմբեր). «Գաճաճ մոլորակ Սերեսի ենթաինֆրակարմիր դիտարկումները և ֆիզիկական առանձնահատկությունները» (PDF). Աստղագիտություն և աստղաֆիզիկա. 478: 235–244. Արխիվացված (PDF) օրիգինալից 2008 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին.
- ↑ 6,0 6,1 Հաշվարկված է հայտնի պարամետրերի հիման վրա
- ↑ Դևիդ Ուիլլիամս (2004). «Աստերոիդների տվյալների ցանկ».
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Չեմբերլեն, Մեթյու; Մարկ Սկայես; Գիլբերտ Էսկուերադո (2007). «Սերեսի լուսավորվածության վերլուծություն - պարբերության որոշումը». Իկարուս. 188: 451–456.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Լի, Ժիան Յանգ; Ա. Լյուսի ՄակՖադդեն; Ջոել Պարկեր (2006). Icar.182.143.pdf «1 Սերեսի ֆոտոմետրիկ վերլուծություն և մակերևույթի քարտեզագրում HST դիտարկումների հիման վրա» (PDF). Իկարուս. 182: 143–160. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 8–ին-ին.
{{cite journal}}
: Check|url=
value (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(չաշխատող հղում) - ↑ Սայնթ-Պե, Օ.; Ն. Կեմբես; Ֆ. Ռիգաու (1993). «Սերեսի մակերևույթի առանձնահատկությունները Երկրից բարձր ճշգրտության դիտարկումների հիման վրա». Իկարուս. 105: 271–281.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ JPL/NASA (2015 թ․ ապրիլի 22). «What is a Dwarf Planet?». Jet Propulsion Laboratory. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «ՆԱՍԱ - Dawn-ը առաջին հայացքից». ՆԱՍԱ. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Շիգա, Դևիդ. «Dawn-ը նկարել է Վեստա աստերոիդի առաջին ուղեծրային լուսանկարը». Նյու Սայենթիստ. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Տիեզերական աստղադիտակների ինստիտուտ (2009). Հաբբլ 2008՝ Գիտական տարվա վերլուծություն. ՆԱՍԱ-ի Գոդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոն. էջ 66.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 Հոսկին, Միքաել (1992 թ․ հունիսի 26). «Բոդեյի օրենքը և Սերեսի հայտնաբերումը». Observatorio Astronomico di Palermo "Giuseppe S. Vaiana". Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Կոֆֆի, Ջերրի. «Առաջին հայտնաբերված աստերոիդը». universetoday.com. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Ե. Վ. Պիտևա; Մոլորակների շարժման և որոշ աստղագիտական հաստատունների ճշգրիտ որոշումը ժամանակակից դիտարկումների հիման վրա, Դ. Վ. Կուրցի (խմբ.), ՄԱՄ խորհրդի նիստերը հմր. 196՝ Արուսյակի անցումները՝ Նոր տեսակետներ Արեգակնային համակարգի և գալակտիկայի մասին, 2004
- ↑ Մումաու, Բրյուս (2007 թ․ հուլիսի 2). «Սերեսը որպես կյանքի օրրան». spaceblooger.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Լի, Ժիան Յանգ; Լյուսի ՄակՖադդեն; Ջոել Պարկեր (2006). Icar.182.143.pdf «1 Սերեսի ֆոտոմետրիկ վերլուծությունը և մակերևույթի քարտեզագրումը հիմնվելով HST դիտարկումների վրա» (PDF). Իկարուս. 182 (1): 143–160. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 8–ին-ին.
{{cite journal}}
: Check|url=
value (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(չաշխատող հղում) - ↑ Ռիվկին, Ա. Ս.; Ի. Լ. Ֆոլկուարդսեն, Բ. Ի. Քլարկ (2006). «Սերեսի մակերևույթի կազմվածքը՝Կարբոնատների և երկաթով հարուստ կավերի հայտնաբերումը» (PDF). Իկարուս. 185: 563–567. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 8–ին-ին.
- ↑ ՄակԿորդ, Թոմաս (2005). «Սերես՝ Էվոլյուցիան և այժմյան վիճակը». Գեոֆիզիկական հետազոտությունների ամսագիր. 110 (E5): E05009.
- ↑ Դոնալդ Մենզել և Ջեյ Պասաչոֆ (1983). Աստղերի և մոլորակների ուղեցույց (2nd ed.). Բոստոն, MA: Հոգտոն Միֆլին. էջ 391. ISBN 0395348358.
- ↑ 23,0 23,1 23,2 «Տիցիուս - Բոդեյի օրենք». «Էլեմենտներ». Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 7–ին-ին.
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 Հոգգ, Հելեն Սոյեր (1948). «Տիցիուս - Բոդեյի օրենքը և Սերեսի հայտնաբերումը». Կանադայի թագավորական աստղագիտական միության ամսագիր. 242: 241–246.
- ↑ Հոսկին, Միքաել (1999). Քեմբրիջի աստղագիտության համառոտ պատմությունը. Քեմբրիջի համալսարանի տպարան. էջեր 160–161. ISBN 0-521-57600-8.
- ↑ 26,0 26,1 26,2 Ֆորբս, Էրիկ (1971). «Գաուսը և Սերեսի հայտնաբերումը». Աստղագիտության պատմության ամսագիր. 2: 195–199.
- ↑ 27,0 27,1 «Գաճաճ մոլորակ - 1 Սերեսը». «Արեգակնային համակարգի հետազոտություն» ծրագիր. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10–ին-ին.
- ↑ «Սերեսը». solarsystem. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 7–ին-ին.
- ↑ Կլիֆֆորդ Կանինգհեմ (2001). Առաջին աստերոիդ Սերեսը, 1801–2001. Star Lab Press. ISBN 978-0-9708162-1-4. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «ԳԱՈՒՍ». Աստղագետներ - Կենսագրական տեղեկատու. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10–ին-ին.
- ↑ Հիլտոն, Ջեյմս. «Աստերոիդների զանգվածները և խտությունները» (PDF). ԱՄՆ Ռազմածովային աստղադիտարան. Վերցված է 2008 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Հյուջես, Դ. Վ. (1994). «Առաջին չորս աստերոիդների տրամագծերի պատմական ճշտումները». R.A.S. Quarterly Journal. 35 (3): 331.(Page 335)
- ↑ Горячев Н. Н. Вековые возмущения Цереры от восьми влиятельных планет. — 14 апреля 1935.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արեգակնային համակարգ Արխիվացված 2016-10-03 Wayback Machine
- Սերեսի վրայով Dawn-ի թռիչքի տեսագրություն // NASA Jet Propulsion Laboratory, 29.01.2016
- Սերեսի հայտնագործման մասին բնօրինակ նամակներ
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի հունիսի 27-ի օրվա հոդված: |