Պիրոս Դիմաս
Պիրոս Դիմաս | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | Πύρρος Δήμας |
Մասնագիտացում՝ | քաղաքական գործիչ և ծանրամարտիկ |
Երկիր՝ | Հունաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 13, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր՝ | Հիմարա |
Պիրոս Դիմաս (հուն․՝ Πύρρος Δήμας, ալբ․՝ Pirro Dhima, հոկտեմբերի 13, 1971, Հիմարա), հույն ծանրամարտիկ, Հունաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (1995), աշխարհի եռակի չեմպիոն (1993, 1995, 1998), Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն (1992, 1996, 2000), 11 անգամ սահմանել է աշխարհի ռեկորդ։ 2009 թվականին ընդգրկվել է Ծանրամարտի Փառքի սրահում[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիրոս Դիմասը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 13-ին Ալբանիայի հարավում գտնվող Հիմարա քաղաքում, էթնիկ հույների ընտանիքում։ Ծանրամարտով զբաղվել սկսել է 1982 թվականին։ 1989 և 1990 թվականներին Ալբանիայի չեմպիոն է դարձել մինչև 82,5 կգ քաշային կարգում։ 1991 թվականին տեղափոխվել է Հունաստան, որտեղ նրա հետ աշխատել է հույն հայտնի մարզիչ Խրիստոս Յակովուն։
1992 թվականին Պիրոս Դիմասն ստացել է Հունաստանի քաղաքացիություն[2]։ Հունաստանի դրոշի ներքո առաջին անգամ մասնակցելով միջազգային մրցության՝ Պիրոս Դիմասը բրոնզե մեդալի է արժանացել Եվրոպայի առաջնությունում։ Նույն թվականին նա առաջին տեղն է զբաղեցրել Բարսելոնայում անցկացված Օլիմպիական խաղերում՝ արժանանալով ոսկե մեդալի։ Հետագա տարիներին Պիրոս Դիմասը մնացել է աշխարհի առաջատար ծանրամարտիկը իր քաշային կատեգորիայում. նա երեք անգամ հաղթել է աշխարհի առաջնություններում, երկու անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն և սահմանել է աշխարհի 11 ռեկորդ։
2000 թվականին Սիդնեյում անցկացված Օլիմպիական խաղերում հաղթելուց հետո Պիրոս Դիմասը վնասվածքներ է ստացել, ինչի պատճառով մի որոշ ժամանակ չի կարողացել մասնակցել մրցություններին։ Նա տարել է մի քանի վիրահատություն, սակայն այդպես էլ վերջնականապես չի ազատվել մեջքի ու ձեռքի ցավերից։ Այնուամենայնիվ, նա մասնակցել է 2004 թվականին Աթենքում անցկացված Օլիմպիական խաղերին, որտեղ Պիրոս Դիմասը եղել է Հունաստանի հավաքականի դրոշակակիրը խաղերի բացման և փակման արարողությունների ժամանակ։ Պիրոս Դիմասը մոտ է եղել չորրորդ օլիմպիական ոսկե մեդալի նվաճմանը, սակայն վնասվածքչի պատճառով չի կարողացել հաջողությամբ իրականացնել հրման վերջին երկու փորձերը և երկամարտի արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը։ Չնայած այդ հարաբերական անհաջողությանը՝ հույն երկրպագուները նրան ողջունել են հոտնկայս ծափահարություններով ու Հունաստանի հիմնի կատարմամբ[3]։
Պիրոս Դիմասը դարձել է առաջին ծանրամարտիկը, ում հաջողվել է Օլիմպիական խաղերում նվաճել երեք ոսկե և մեկ բրոնզե մեդալ[4]։ 2004 թվականին նա ավարտել է իր մարզական կարիերան և սկսել աշխատել հեռուստատեսությունում որպես մարզական մեկնաբան։ 2008 թվականին նա դարձել է Հունաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ։ 2012 թվականին ՊԱՍՈԿ կուսակցության կողմից ընտրվել է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Weightlifting Hall Of Fame:List of Members (անգլ.)
- ↑ Armillotta, Giovanni (April 2008). «Cili ishte shqiptari Pirro Dhima ne Shqiperi?» [Who was the Albanian Pyrros Dimas in Albania]. Albanian Football Magazine (ալբաներեն). X (178): 12–13. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Pyrros DIMAS - The most successful weightlifter». International Olympic Committee. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ Пиррос Димас завершил олимпийскую карьеру(չաշխատող հղում)
- ↑ Պիրոս Դիմասը Հունաստանի խորհրդարանի կայքում (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պիրոս Դիմասի պաշտոնական կայքը Արխիվացված 2014-08-09 Wayback Machine (հուն.)
- Պիրոս Դիմասը Chidlovski.net կայքում (անգլ.)
- Պիրոս Դիմասը Sports-reference.com կայքում Արխիվացված 2013-12-06 Wayback Machine (անգլ.)
- Պիրոս Դիմասը Միջազգային օլիմպիական կոմիտեի կայքում (անգլ.)
- Պիրոս Դիմասի հարցազրույցը «Спорт-Экспресс» թերթին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրոս Դիմաս» հոդվածին։ |
|