Jump to content

Պավլովա (տորթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավլովա
Պավլովա տորթի բաղադրիչները
Ենթատեսակաղանդեր
Առաջացման երկիր Նոր Զելանդիա
 Pavlova Վիքիպահեստում

Պավլովա, տորթ-բեզե թարմ մրգերով, որն առանձնապես հայտնի է Նոր Զելանդիայում և Ավստրալիայում։ Պատրաստվում է բեզեյով, խփված կաթի սերուցքով, վերևի շերտը պատրաստված է ելակով կամ արևադարձային մրգերով։ Պավլովան կարելի է թխել, երբ այն արդեն ունի տորթի տեսք, կամ բաժիններով, զարդարելով ամեն կտոր առանձին-առանձին։

Անունը առաջացել է բալետի պարուհի Աննա Մատվեևնա Պավլովայից։ Այն ժամանակներում պարուհու անունով էին կոչվում մի շարք բաներ՝ շոկոլադե կոնֆետներ, հագուստներ, օծանելիքներ։

Ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում աղանդերի գյուտը չի հաստատվել և ենթակա է Նոր Զելանդիայի և ավստրալիացիների երկարատև վեճին[1]։

Համաձայն աղանդերի բաղադրատոմսի հետախուզումների այն գտնվում է Նոր Զելանդիայում[2]։ Ռեստորանի շեֆ-խոհարարը Վելինգտոնի որևիցե հյուրանոցում ստեղծեց այդ աղանդերը 1926 թվականին, որ հյուրասիրի բալետի պարուհուն իր պարից հետո[3]։ Սակայն Ավստրալիայում համոզված են որ աղանդերի բաղադրատոմսը առաջին անգամ ստեղծել է խոհարար Բերտ Սաշենը 1935 թվականին, երբ նա աշխատում էր «Էպլանադե» հյուրանոցում։ Տորթը պատրաստում էին ծննդյան համար, և ներկայացնում էին որպես նոր աղանդեր, շեֆ-խոհարարը բարձրաձայնեց «Այնպես նուրբ է ինչպես Պավլովան»։ Համաձայն այդ տարբերակի աղանդերը ստացավ այդպիսի անվանում[1]։

Մարդաբան, պրոֆեսոր Հելեն Լիչը Օտագո համալսարանից, Նոր Զելանդիա, ստեղծել է խոհարարական գրքերի գրադարան, որում գոյություն ունի 667 բաղադրատոմս։ Իր գրքում «Պավլովայի աղանդերի պատմությունը՝ նոր զելանդական հրուշակային պատմության կտոր» նա պատմում է իր հանրահայտ աղանդերի պատմության մասին։ Համաձայն Հելեն Լիչի, Ավստրալիայի աղանդեր «Պավլովա»-ի առաջին բաղադրատոմսը ստեղծվել է 1935 թվականին, իսկ Նոր Զելանդիայում՝ 1929 թվականին NZ Dairy Exporter Annual ամսագրում[2]։

Ելակով տորթ «Պավլովա»

Աղանդեր «Պավլովա»-ն պատրաստվում է հարած հաստ փրփուրի մեջ (երբեմն աղով) ձվի սպիտակուցին ավելացնում ենք շաքարավազ, սպիտակ գինու քացախ, եգիպտացորենի օսլա եւ վանիլային շաքար։ Ստացվում է խառնուրդ, թխվում է այնպես, ինչպես բեզեն[4]։ Օսլայի շնորհիվ տորթը ստանում է ճռճռան կեղև, իսկ ներսում փափուկ է մնում, դրանով էլ այն տարբերվում է բեզեյից։ Վերևից տորթը ծածկված է սերուցքով և թարմ մրգերով՝ ելակով, ազնվամորիով, կիվիյով, բանանով կամ դեղձով։ Սովորական իսկական համը տորթին տալիս է փափկություն[5]։ Ցանկալի է, որ տորթը զարդարվի մինչ մատուցվելը։ Նույնպես ցանկալի չէ, որ զարդարված տորթը մնա մինրև հաջորդ օրը, նրա համեմունքները հնանում են։ Չզարդարված տորթը մեկ գիշեր կարելի է թողնել ջեռոցում, որում այն թխվել է, որ զարդարվի տորթը։

Ամենամեծ «Պավլովա» տորթը

Ամենամեծ «Պավլովա» տորթը աշխարհում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի փետրվարին Նոր Զելանդիայի ազգային թանգարանում՝ Տե-Պապա-Տնգարևում նշում էր իր ստեղծած տորթի «Պավլովա»-ի ծննդյան առաջին օրը։ Տորթի երկարությունը 45 մ էր։ Տորթը կտրեց Նոր Զելանդիայի նախարար Ջեննի Շիպլին։ Սակայն մարտի 2005 թվականին Արևելյան համալսարանի աշակերտները պատրաստեցին «Պավկոնգ» տորթը։ Տորթի երկարությունը 64 մ էր։ Պատրաստման համար օգտագործվել է 5000 սպիտակուց, 150 կմ շաքարավազ և 150 լ սերուցք[6]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ««Сладкие» споры Австралии и Новой Зеландии». BBC News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
  2. 2,0 2,1 Susette Goldsmith. «Who invented it? It doesn't really matter. Though if you insist …». New Zealand Listener. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
  3. «History of Pavlova». What's Cooking America. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
  4. https://www.elise.com/recipes/archives/004356pavlova.php Արխիվացված 2010-01-05 Wayback Machine Pavlova Recipe
  5. «Contains Pavlova Toppings». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
  6. «Students make world's biggest Pavolva». The New Zealand Herald. 2005 թ․ մարտի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.