Պադանի հարթավայր
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պադանի հարթավայր (լատին․՝ Padanus, Պո գետի անվանումն էր Հին Հռոմում; իտալ.՝ Pianura Padana կամ Val Padana, էմիլ.-ռոմ.՝ Pianûra Padâna), տարածվում է Ալպերից հարավ, որտեղով հոսում է Պո գետը։
Պադանի հարթավայրը գտնվում է Իտալիայի հյուսիսային մասում, միջին բարձրությունը 400 մ. է։ Հարթավայրն առաջացել է միջլեռնային կոտրվածքի տեղում։
Ձգվածությունը հյուսիսից հարավ շուրջ 200 կմ. է, իսկ արևմուտքից արևելք՝ 500 կմ.։ Ընդհանուր մակերեսը 46.000 կմ² է։
Հարթավայրի կլիման մեղմ է (հունվարին ջերմաստիճանը մոտավորապես 0 °C է), հողերը՝ բերրի, բնակչությունը՝ խիտ։ Այստեղ շատ կան մշակված դաշտավայրեր, խաղողի և այլ պտղատու այգիներ։