Չափումներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակի արտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
Չափումներ, ավտոմեքենան կազմված է տարբեր երկրներում արտադրված բազում մասերից։ ճշգրիտ չափսերի շնորհիվ, հասնելով գործարան, դրանք կատարելապես համընկնում են իրար։ Չափսերի, դիրքի, քաշի, էլեկտրական հատկությունների և նույնիսկ գույնի ստանդարտները տարածվել են ամբողջ աշխարհում, ուստի որևէ արհեստանոցում ձեռքի թանկարժեք աշխատանքով արտադրության կազմակերպումը դարձել է աննպատակահարմար։ Չափումներն արտադրությունում ավելի մեծ ճշգրտություն են պահանջում, քան սովորական ժամացույցով և խոհանոցային կշեռքով կատարվող չափումներն են։ Վերջին 100 տարում մեխանիկական մասերի ճշտության ընդունված չափն է 0.025 մմ։ Օպտիկական տարրերի շեղումը տրված կորությունից չի հասնում նույնիսկ 0.00025 մմ, սակայն դրանք արտադրվում են հազարներով և թանկ չեն։ Նավագնացությունը թե՛ ծովում, թե՛ օդում փոխվել է՝ Երկրի արհեստական արբանյակների շնորհիվ, որոնք, ասես, կախված են տիեզերքում՝ նավերի և օդանավերի տեղը որոշելու համար։ Ռադիոյի և արբանյակների աշխատանքը պահանջում է, որ ժամանակը չափվի 1 դարում 1 վայրկյանից էլ ավեփ ճշգրիտ՝ սխալների կուտակումից խուսափելու համար։
Պղինձե Թորանոթի Չափը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հրաշալի կուժը պատրաստվել է 1910 թվականին՝ սպիրտի մեծաքանակ վաճառքի համար։ Նկարում պատկերվածը 9 լիտրից մինչև 0.6 լիտր տարողությամբ անոթների շարքից է։ Ծավալը համարվում է ճիշտ, երբ հեղուկը լցվում է մինչև անոթի ամենանեղ մասը։ Ծորակի ներսում դրոշմված է Լոնդոնի կնիքը՝ որպես չափի ճշգրտության ապացույց։
Բրոնզե Յարդ (1497 թվական)
[խմբագրել | խմբագրել կոդը]Չափումների «կայսերական համակարգը» հիմնել են հռոմեացիները։ Այդ համակարգի որոշ մասեր պահպանվել են Բրիտանիայում։ Այդ համակարգում երկարության ստանդարտը յարդն է, որը կազմում է 3 ֆուտ (ոտնաչաւի), իսկ յուրաքանչյուր ֆուտը՝ 12 դյույմ (մատնաչափ)[1]։ Ըստ արդի ստանդարտների՝ այս պաշտոնական յարդի ճշտությունը խիստ մոտավոր է։ Այժմ երկարությունը չափում են լազերային լույսով։
Մետրական Չափսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետրական համակարգը ներդրվել է Ֆրանսիայում 1795 թվականին՝ ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ Այն երկարության և ծանրության իրարամերժ ստանդարտները փոխարինեց միայն երկուսով՝ մետրով և գրամով։ Մեկ այլ առանձին միավոր՝ լիտրը, սահմանվեց որպես ջրի 1 կգ զանգվածի ծավալ։ Ստանդարտ լիտրի այս չափերը կիրառվել են 19-րդ դարում՛ չափանոթների ճշտությունն ապահովելու համար[2]։
Տեխնոլոգիան կախված է չափումներից, բայց և միաժամանակ ապահովում է դրանք։ Նախագծողները պետք է լավ իմանան նյութերի հատկությունները, որպեսզի ճշգրիտ հաշվարկներ անեն։ Նիկելապատ արույրից պատրաստված այս ճշգրիտ ստանդարտը կիրառել է Բրիտանիայի առևտրի պալատը 1889 թվականին՝ մաքուր ջրի խորանարդ դյույմի (16 մլ) քաշը որոշելու համար։ Այս խորանարդ դյույմը նկարում մոտ 1.7 անգամ ավելի խոշոր է պատկերված, քան իրականում է։
Ոչ մետրական համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկարություն և հեռավորություն[3]
[խմբագրել | խմբագրել կոդը]12 դյույմ = 1 ֆուտ
3 ֆուտ = 1 յարդ
1760 յարդ = 1 մղոն
1 մղոն = 1 լիգ
Մակերես[4]
[խմբագրել | խմբագրել կոդը]144 քառ․ դյույմ = 1 քառ․ ֆուտ
9 քառ․ ֆուտ = 1 քառ․ յարդ
4840 քառ․ յարդ = 1 քառ․ ակր
640 քառ․ ակր = 1 քառ․ մղոն
Զանգված[5]
[խմբագրել | խմբագրել կոդը]16 դրախմ = 1 ունցիա
16 ունցիա = 1 ֆունտ
14 ֆունտ = 1 սթոուն
160 սթոուն = 1 տոննա
Ծավալ և տարողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1728 խոր․ դյույմ = 1 խոր․ ֆուտ
27 խոր․ ֆուտ = 1 խոր․ յարդ
5 հեղ․ ունցիա = 1 ջիլ
20 հեղ․ ունցիա = 1 պինտ
2 պինտ = 1 կվարտ
8 պինտ = 1 գալոն
Մետրական համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկարություն և հեռավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10 մմ = 1 սմ
100 սմ = 1 մ
1000 մ = 1 կմ
Մակերես
[խմբագրել | խմբագրել կոդը]100 քառ․ մմ = 1 քառ․ սմ
10000 քառ․ սմ = 1 քառ․ մ
10000 քառ․ մ = 1 հա
100 հա = 1 քառ․ կմ
Զանգված[6]
[խմբագրել | խմբագրել կոդը]1տ= 10ց
Ծավալ և տարողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1 խոր․ սմ = 1 մմ
1000 մլ = 1 լ
1000 լ = 1 խոր․ մ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://historyalivetoday.com/2021/04/16/measuring-the-historical-yard/
- ↑ https://www.go-electronic.com/?p=788
- ↑ https://pravo.by/gosudarstvo-i-pravo/poleznaya-informatsiya/tablitsa-perevoda-edinits-izmereniya/
- ↑ https://www.graduz.ru/perevod/ploshad
- ↑ https://www.metric-conversions.org/ru/weight/pounds-to-ounces.htm
- ↑ https://microexcel.ru/edinitsy-massy/