Ուելսի արքայազն
Ուելսի արքայազն կամ Վալիի արքայազն (անգլ.՝ Prince of Wales, վալլիերեն՝ Tywysog Cymru), 12-րդ դարի սկզբներին Ուելսում ծնված իշխանական տիտղոս, հետագայում անգլիական գահի արու ժառանգին տրվող տիտղոս, 1707 թվականից Անգլիայի և Շոտլանդիայի իրավաբանական միավորումից հետո (1282) Մեծ Բրիտանիայի գահի թագաժառանգին տրվող տիտղոս։ Տիտղոսի կրումը չի ենթադրում գահի իրավահաջորդում։ Որպես կանոն, թագաժառանգորդուհուն չի տրվում Ուելսի արքայադուստր տիտղոսը. այն օգտագործում է միայն արքայազնի կնոջ նկատմամբ։ Այս ավանդույթից բացառություն է 1525 թվականին Հենրի VIII Թյուդորի կողմից Ուելսի արքայադուստր տիտղոսի շնորհումը իր դստերը՝ Անգլիայի ապագա թագուհի Մարիա I Անգլիացուն։ Արքայազն տիտղոսի հետ շնորհվում է Չեսթերի դուքս տիտղոսը։ Ուելսի արքայազն տիտղոսը թագաժառանգին տրվում է որպես պատիվ և արժանիք։ Գահ բարձրանալուց հետո արքայազն տիտղոսը սղվում է։
Ներկայիս Ուելսի արքայազնը Չարլզ III (Մեծ Բրիտանիայի թագավոր)-ի ավագ որդի Ուիլյամն է։ Ստանձնել է պաշտոնը` 9 սեպտեմբեր 2022, իր տատի Եղիսաբեթ IIի մահվանից հետո[2]։
Տիտղոսի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիտղոսը հայտնի է վաղ միջնադարից։ Մինչև XIII դարի վերջը տիտղոսը կրել են Անգլիայի արևմուտքում գտնվող Ուելսի իշխանապետության տիրակալները։ Անգլիայից անկախ Ուելսի տիրակալներից (Ուելսի արքայազն) վերջինը եղել է Լլիվելին ապ Գրիֆիդը, որը սպանվել է 1282 թվականին մարտի դաշտում։ XIII դարի վերջում Անգլիայի թագավոր Էդուարդ I -ի կողմից Ուելսի գրավումից հետո Ուելսը կորցրել է իր անկախությունը և Ուելսի արքայազն տիտղոսը անցել է անգլիական թագին ու սկսել է պատկանել նրա թագաժառանգին։
Ըստ ավանդության, Էդուարդ I-ը դիմել է խորամանկության, որ հասնի Ուելսում Անգլիայի թագի գերիշխանության։ Այդ երկրամասում լուրջ ռազմական հաջողությունների հասնելով՝ նա հավաքել է Վալլիի իշխաններին և նրանց առաջարկել է ճանաչել վասալային կախվածությունը Անգլիայից։ Նրանք գլխավոր պայման են դրել՝ պահանջելով, որ Ուելսի արքայազնը լինի ծնունդով տեղաբնիկ և անգլերեն ոչ մի բառ չիմանա։ Էդուարդն անմիջապես հանդիսավոր երդում է տվել, որ կպահպանի այդ պայմանը։ Իշխանները վասալային կախվածության պայմանագիրը ստորագրել են, որից հետո Էդուարդը վահանի վրա ներկայացրել է իր որդուն (ապագա թագավոր Էդուարդ II-ին), որը ծնվել էր նախօրեին Վալլիի Կարնարվոն ամրոցում և բացականչել է.
Ահա ձեզ Ուելսի արքայազն, ծնունդով ձեր երկրից և նա ոչ մի բառ չգիտի անգլերեն։ |
Այս լեգենդը հայտնի է 16-րդ դարից։ Իսկ իրականում Էդուարդ I-ի ժամանակաշրջանում Անգլիայի ազնվականությունը նորմանդական էր և խոսում էր հին ֆրանսերենով։ Բայց Էդուարդ II-ը իսկապես ծնվել է Կարնարվոնում, երբ իր հայրը գտնվում էր Ուելսում։
Շնորհման կարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուելսի արքայազն տիտղոսը ինքնաբերաբար շնորհվող կամ ժառանգվող տիտղոս չէ։ Այն ամեն անգամ շնորհում է միապետը, սովորաբար ժառանգի կարգավիճակ ստանալուց մի քանի ամիս կամ նույնիսկ տարիներ անց։ Ավագ որդիների մի շարք ժառանգներ այդպես էլ չեն ստացել Ուելսի արքայազնի տիտղոս, մասնավորապես, ապագա Հենրի VI-ը (նրա հայրը Հենրի V-ը մահացավ որդու ծնվելուց անմիջապես հետո, և նա միանգամից գահ բարձրացավ), Հենրի VIII-ի երկու ավագ որդիները, որոնք մանուկ հասակում մահացել են։ Բոլոր այս արքայազնները կրել եմ միայն Կորնուոլի դուքս տիտղոսը։
Ուելսի արքայազնն անցնում է նաև ֆորմալ ինվեստիտուրա, որի ընթացքում միապետը նրա գլխին Ուելսի արքայազնի թագ է դնում։ Արքայազնի անչափահասության դեպքում ինվեստիտուրան կարող է տեղի ունենալ տիտղոսի շնորհումից մի քանի տարի անց։ 1911 թվականից ինվեստիտուրան կատարվում է Ուելսի Կարնարվոնի ամրոցում, որտեղ ծնվել է Էդուարդ II-ը։ Ուելսում արարողության անցկացման նախաձեռնողը եղել է վալլիացի Դեյվիդ Լլոյդ Ջորջը։
Սովորաբար Ուելսի արքայազն է դառնում միապետի ավագ որդին, սակայն այս տիտղոսը երկու անգամ շնորհվել է թագավորների թոռներին (ապագա Ռիչարդ II և Ջորջ III) նրանց հայրերի մահից հետո։ Երկու անգամ Ուելսի արքայազնի մահից հետո (Արթուրը 1502 թվականին և Հենրին 1612 թվականին) այդ կոչումը փոխանցվել է նրանց կրտսեր եղբայրներին, որոնք հետո գահ բարձրացան որպես Հենրի VIII Թյուդոր և Կարլ I:
Մեծ Բրիտանիայում այդ տիտղոսը այժմ կրում է արքայազն Չարլզը (Կարլ)՝ թագուհի Եղիսաբեթ II-ի ավագ որդին, որը հանդիսանում է Ուելսի 21-րդ արքայազնը։ Գահի ժառանգորդ է դարձել 1952 թվականի փետրվարին՝ պապի մահից հետո, սակայն Ուելսի արքայազն տիտղոսը ստացել է միայն 1958 թվականին, իսկ ինվեստիտուրան անցել է 1969 թվականին, երբ լրացավ նրա 20 տարին։
Այլ տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուելսի արքայազն տիտղոսի հետ միասին որպես կանոն շնորհվում է Չեսթերի դուքս երկրորդական տիտղոսը։ Բացի այդ, միապետի ավագ որդին ինքնաբերաբար (միապետի ընտանիքում լույս աշխարհ գալու պահից կամ մոր կամ հոր գահ բարձրանալուց) ստանում է Կորնուոլի դուքս անգլիական տիտղոսը, իսկ 1603 թվականին անգլո-շոտլանդական անձնական ունիայից հետո նաև Ռոթսեյի դուքս շոտլանդական տիտղոս մի շարք այլ երկրորդական տիտղոսների հետ միասին։
Ուելսի արքայազնների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուելսի արքայազնի Անգլիայից անկախ տիտղոսակիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկեր | Անուն | Ում ժառանգորդն է եղել | Ծննդյան ամսաթիվ | Տիտղոսի շնորհում | Տիտղոսի վերջ | Մահվան ամսաթիվ | Այլ տիտղոսներ | Ուելսի արքայադուստր (կինը) |
---|---|---|---|---|---|---|---|---|
Դավիթ ապ Լլիվելին | Լլիվելին Մեծի որդի |
մոտ 1215 | 1240 ապրիլի 11, առաջին հիշատակումը փաստաթղթերում 1244 |
1246 փետրվարի 25 |
— | Իզաբելլա դե Բրաոզ | ||
Լլիվելին ապ Գրիֆիդ | — Գրիֆիդ ապ Լլիվելին II-ի |
մոտ 1223 | 1267 սեպտեմբերի 29 |
1282 դեկտեմբերի 11 զոհվել է ճակատամարտում |
արքայազն Գվինեդա | Էլեոնոր դե Մոնֆոր | ||
Դավիթ ապ Գրիֆիդ | Լլիվելին ապ Գրիֆիդի եղբայր |
մոտ 1238 | 1282 դեկտեմբերի 11 |
1283 հոկտեմբերի 3 մահապատժի է ենթարկվել Շրուսբերիում |
լորդ Սնոուդոն | Էլիզաբեթ Ֆերես |
Անգլիայի թագաժառանգ Ուելսի արքայազններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pinches, J.H.; Pinches, R.V. (1974). The Royal Heraldry of England. London: Heraldry Today. ISBN 090045525X.
- ↑ Gwenllian. Princess of Wales (անգլ.)
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 «Prince of Wales — Previous Princes» (անգլերեն). princeofwales.gov.uk. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուելսի արքայազնի պաշտոնական կայք* Ուելսի արքայազնների ցանկը և պատմությունը սկսած Լլիվելին ապ Գրիֆիդից
- Ուելսի արքայազնի պաշտոնական կայքԱրխիվացված 2016-12-06 Wayback Machine[Ուելսի արքայազն և Կորնուոլի դուքսի պատմություն]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուելսի արքայազն» հոդվածին։ |
|