Jump to content

Շվանի բջիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվանի բջիջ

Լատիներեն անվանում Schwann cell

Շվանի բջիջ (նեյրոլեմոցիտ), նեյրոգլիայի բջիջների տեսակ ծայրամասային նյարդային համակարգում։ Կոչվում են գերմանացի ֆիզիոլոգ Թեոդոր Շվանի (նկար) անունով։ Շվանի բջիջները լինում են երկու տեսակի՝ միելինացնող և չմիելինացնող։

Շվանի բջիջները մասնակցում են աքսոններով նյարդային ազդակի (գործողության պոտենցիալ) հաղորդմանը, նյարդային բջիջների զարգացմանը, վերականգնմանն ու սնուցմանը, նյարդային արտաբջջային մատրիքսի ստեղծմանը, սինապսային հաղորդման կարգավորմանը, հակածինների ներկայացմանը T-լիմֆոցիտներին։ Շվանի բջիջների ախտահարումով ուղեկցվում են տարբեր հիվանդություններ։

Միելինապատ աքսոններում Շվանի բջիջները ստեղծում են միելինային թաղանթ, որը տեղ-տեղ ընդհատվում է Ռանվեի հանգույցներով[1]։ Մեկ Շվանի բջիջը ծածկում է աքսոնի մոտաորապես 100 մկմ տարածք։ Միելինապատման հատկությամբ Շվանի բջիջնեը նման են կենտրոնական նյարդային համակարգի օլիգոդենդրոցիտներին։

Չմիելինացնող Շվանի բջիջները ներգրավված են աքսոնների պահպանմանը։ Նրանք շրջապատում են բարակ աքսոններին (նկարի արտաքին հղում) և ձևավորում Ռեմակի հանգույցներ[2]։ Շվանի բջիջներով միելինապատումը սկսվում է սաղմնային զարգացման շրջանում և ընթանում է աքսոնի առանցքի շուրջ այս բջիջների մինչև 100 անգամ պարուրմամբ։

Մասնակցությունը նեյրոնների վերականգնմանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հետազոտություններ վկայում են, որ Շվանի բջիջները փորձում են վերականգնել տարբեր պատճառներով վնասված աքսոնների միելինային հատվածները[3]։ Բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ Շվանի բջիջները կարող են մասնակցել ողնուղեղի վանսվածքների բուժմանը[4][5]։ Ակնհայտ է Շվանի բջիջենրի մասնակցության փաստը նեյրոների վերականգնման գործընթացում[6]։ Շվանի բջիջները միաժամանակ կարող են ուղղորդել աքսոնների աճը[7]։ Շվանի բջիջները միաժամանակ արտադրում են տարբեր գործոններ, ներառյալ՝ նեյրոտրոֆիններ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kalat, James W. Biological Psychology, 9th ed. USA: Thompson Learning, 2007.
  2. "Medical Student Named Rhodes Scholar" Արխիվացված 2008-07-24 Wayback Machine - FOCUS - News from Harvard Medical, Dental and Public Health Schools - Copyright © 2010 President and Fellows of Harvard College.
  3. «First surgical transplant attempted to repair myelin». Inside MS. 2001. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. Oudega, Martin; Xu, Xiao-Ming (2006). «Schwann Cell Transplantation for Repair of the Adult Spinal Cord». Journal of Neurotrauma. 23 (3–4): 453–67. doi:10.1089/neu.2006.23.453. PMID 16629629.
  5. Fouad, Karim; Lisa Schnell; Mary B. Bunge; Martin E. Schwab; Thomas Liebscher; Damien D. Pearse (2005 թ․ փետրվարի 2). «Combining Schwann Cell Bridges and Olfactory-Ensheathing Glia Grafts with Chondroitinase Promotes Locomotor Recovery after Complete Transection of the Spinal Cord». The Journal of Neuroscience. 25 (5): 1169–78. doi:10.1523/JNEUROSCI.3562-04.2005. PMID 15689553. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  6. Bhatheja, Kanav; Field, Jeffrey (2006). «Schwann cells: Origins and role in axonal maintenance and regeneration». The International Journal of Biochemistry & Cell Biology. 38 (12): 1995–9. doi:10.1016/j.biocel.2006.05.007. PMID 16807057.
  7. Carlson, Neil R. Physiology of Behavior, 9th ed. USA: Pearson Education, Inc., 2007.