Jump to content

Նուսի-Բե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուսի-Բե
Տեսակհրաբխային կղզի
Երկիր Մադագասկար
Վարչատարածքային միավորDiana Region?
Մասն էՄադագասկար
Երկարություն26 կմ
Լայնություն20 կմ
Մակերես290,3 կմ²
Բնակչություն60 000 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Նուսի-Բե (մալագաս. Nosy Be, թարգմանաբար — «Մեծ կղզի»), Մադագասկարի հյուսիսային ափին գտնվող կղզին վարչականորեն հանդիսանում է Անցիրանանա նահանգի տարածքին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզու քարտեզ

Մակերեսy 312 կմ² է․ այն ամենամեծ կղզին է կղզեխմբում, մոտ է հյուսիս-արևմտյան Մադագասկարի ափին[1]։ Երկրաբանորեն իրենից ներկայացնում է հրաբխային[2] գոյացում՝ ծովի մակարդակից 450 մ բարձրությամբ։ Գտնվում է Մադագասկարից 8 կմ հեռավորության վրա։

Կղզու հարավ-արևելյան մասում ձևավորվել է Լուկուբե արգելոցը։ Վերջինիս բնակիչների թվում է սև լեմուրը (Eulemur macaco), հովազազգի քամելեոն-ֆուրցիֆերը (Furcifer pardalis)[3], ինչպես նաև կղզու էնդեմիկները՝ աշխարհի ամենափոքր քամելեոններից մեկը Brookesia minima-ն և աշխարհի ամենափոքր գորտը Stumpffia pygmaea-ն է, որը նաև հանդիպում է հարևան կղզի Նուսի-Կումբայում։

Բացի բնական տեսարժան վայրերից, Նուսի-Բե-ում կա Մարուդուկա՝ ավերակներ օվկիանոսի ափին։ Ենթադրվում է, որ դրանք XVII-XVIII դարերի շինությունների մնացորդներ են, որոնք կառուցվել են նավաբեկությունից փրկված հնդիկ նավաստիների կողմից։

Նուսի-Բեն ֆրանսիական գաղութ է դարձել 1841 թվականից[4]։ Անդուանի կղզու (նախկին գաղութային անվանումը՝ Էլվիլ) մայրաքաղաքում պահպանվել են 1855 թվականին կառուցված Հին բանտը և ֆրանսիական գաղութային թաղամասը[5]։

1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ կղզու մոտ կար երկրորդ Խաղաղօվկիանոսյան Էսկադրիլիան, որը Բալթիկայից ուղևորվում էր Վլադիվոստոկ։ Էսկադրիլիան կղզի է հասել 1905 թվականի հունվարի 9-ին, որտեղ հանդիպել է ծովակալ Ֆելկերզամի նավերի ոչ մեծ ջոկատին, որն այնտեղ է ժամանել 1904 թվականի դեկտեմբերի 28-ին[6]։ Երկրորդ Էսկադրիլիան կղզու մոտ մնաց երկու ամիս՝ մեկնելով 1905 թվականի մարտի 17-ին[7]։ Կղզու մոտ էսկադրիլիայի երկարատև կայանման ժամանակ այնտեղ 8 նավաստի է մահացել․ 1990 թվականին ԽՍՀՄ ռազմածովային ուժերի նավաստիների ուժերով Մադագասկարի իշխանությունների աջակցությամբ նրանց հուղարկավորության վայրում կանգնեցվել է հուշարձան[8]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը կազմում է 120 636 մարդ (2020), որոնց գրեթե կեսն ապրում է կղզու մայրաքաղաքում։

Նուսի-Բեն Մադագասկարի զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող վայրերից մեկն է։ Կղզու վրա կա Ֆասեն օդանավակայանը, որի միջոցով ժամանում է զբոսաշրջիկների մեծ մասը։ Նաև Նուսի-Բե-ով կարելի է հասնել Անկիֆիից ծովով:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Путешествие на остров Мадагаскар». «Турград» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2007-11-23-ին. Վերցված է 2022-02-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Nosy-Be». Global Volcanism Program. Smithsonian Institution.
  3. Tim Flannery and Peter Schouten. Astonishing Animals: Extraordinary Creatures and the Fantastic Worlds They Inhabit. NY: Atlantic Monthly Press, 2004. Page 126—127
  4. «NOSSI-BE». Արխիվացված է օրիգինալից 2020-08-13-ին. Վերցված է 2022-06-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Мадагаскар. Нуси-Бе». Արխիվացված է օրիգինալից 2010-09-11-ին. Վերցված է 2010-09-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Pierre Van de Boogaerde Shipwrecks of Madagascar. — Strategic Book Publishing, 2009. — С. 243. — ISBN 978-1-60693-494-4
  7. Alistair Horne Hubris. The Tragedy of War in the Twentieth Century. — HarperCollins, 2015. — С. 74ff. — ISBN 978-0-06-239780-5.
  8. Агафонов Г. Ещё один памятник русским морякам. // Морской сборник. — 1990. — № 12. — С.14—15.