Նիկոլայ Կաուֆման
Նիկոլայ Կաուֆման բուլղար․՝ Николай Кауфман | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1925[1] Ռուսե, Բուլղարիա[2] |
Մահացել է | մարտի 26, 2018[1] (92 տարեկան) Lozenets, ԼՈզենեց, Սոֆիայի համայնք, Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիայի թագավորություն, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն և Բուլղարիա |
Ազգություն | Jewish people in Bulgaria? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտագետ, բանահավաք և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ազգագրական ինստիտուտ և թանգարան |
Գործունեության ոլորտ | բանագիտություն, Երաժշտագիտություն և երաժշտություն[3] |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Երաժշտության պետական ակադեմիա (1952) |
Կոչում | պրոֆեսոր և Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր[4] (1973) |
Տիրապետում է լեզուներին | բուլղարերեն[5] |
Նիկոլայ Յանկով Կաուֆման (բուլղար․՝ Николай Янков Кауфман, սեպտեմբերի 23, 1925[1], Ռուսե, Բուլղարիա[2] - մարտի 26, 2018[1], Lozenets, ԼՈզենեց, Սոֆիայի համայնք, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի երաժշտագետ, կոմպոզիտոր, բանահավաք, ժողովրդական երաժշտության ամենահայտնի բուլղարացի ուսումնասիրողներից մեկը[6]։ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Կաուֆմանը ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 23-ին Ռուսե քաղաքում։ Ծագմամբ հրեա-աշկենազ է[7]։ Սովորել է Սոֆիայի Երաժշտության ազգային ակադեմիայի փողային գործիքների ու երաժշտության տեսության դասարանում, որն ավարտել է 1952 թվականին։ 1952 թվականից մինչև 1988 թվականը նա աշխատել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիային կից Երաժշտության ինստիտուտում, որից հետո աշխատանքի է անցել Ֆոլկլորագիտության ինստիտուտում։ 1978 թվականից Նիկոլայ Կաուֆմանը դասախոսություններ է կարդացել Երաժշտության ազգային ակադեմիայում, իսկ 1973 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան[8]։
Նիկոլայ Կաուֆմանը մեծ ճանաչում է ձեռք բերել բոլղարական ժողովրդական երգերի, ինչպես նաև Բուլղարիայում բնակվող հրեա-աշկենազների ու հրեա-սեֆարդների երգերի հավաքման շնորհիվ։ Նա զբաղվել է երգերի վերամշակմամբ, ինչպես նաև ինքն է դաշնամուրի համար գրել երաժշտություն ժողովրդական մոտիվներով։ Նրա մի շարք երգեր կատարել է բուլղարական Le Mystère des Voix Bulgares կանանց երգչախումբը, որ հայտնի է նաև որպես Բուլղարիայի ազգային հեռուստատեսության Կանանց երգչախումբ։ 1990 թվականին Նիկոլայ Կաուֆմանն արժանացել է «Գրեմմի» մրցանակի ժողովրդական երաժշտության «Le Mystere Des Voix Bulgares. Volume II» ալբոմի համար[8]։ Ընդհանուր առմամբ Նիկոլայ Կաուֆմանը հավաքել է ավելի քան 30 հազար բուլղարական ժողովրդական երգեր ու մեղեդիներ և հրատարակել է այդ երգերի մի քանի ժողովածուներ։ 1997 թվականից Նիկոլայ Կաուֆմանը Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 2003 թվականից՝ ակադեմիկոս։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների[8]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кауфман, Николай. Народни песни от югозападна България: Пирински край. Том 1. София, БАН, 1967.
- Кауфман, Николай. Българската многогласна народна песен. София, Наука и Изкуство, 1968.
- Кауфман, Николай. Българска народна музика. първо издание. 1970.
- Кауфман, Николай. Народни песни от Родопския край. София, БАН: ИМ, 1970.
- Кауфман, Николай. Българската сватбена песен. София, Музика, 1976.
- Кауфман, Николай. Българска народна музика. второ издание. Музика, 1977.
- Кауфман, Николай и др. Погребални и други оплаквания в България. София, Издателство на БАН, 1988.
- Кауфман, Николай. Народни песни от югозападна България: Пирински край. Том 2. София, БАН, 1994.
- Кауфман, Николай. 1500 български градски песни. Том 1. Славена, 2002. ISBN 978-954-579-228-1.
- Кауфман, Николай. Български народни песни на полски труд. София, Академично изд. “Проф. Марин Дринов”, 2003.
- Кауфман, Николай. 1500 български градски песни. Том 2. Славена, 2004. ISBN 978-954-579-229-8.
- Кауфман, Николай. 1500 български градски песни. Том 3. Славена, 2004. ISBN 978-954-579-307-3.
- Кауфман, Николай. Българска народна музика. трето издание. Славена, 2005.
- Гайтанджиева, Таня и др. От извора песен струи Ч.1 / Автентични котленски народни песни /. София, 2006.
- Тончева, Веселка. Фолклористът Николай Кауфман. София, Издателство на БАН, 2005. ISBN 978-954-322-055-7.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.ubc-bg.com/en/composer/124
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ .: Композитори :.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Nikolai Kaufman». VoxBulgarica. Վերցված է 2009 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Българи юдеи» (բուլղարերեն). Ziezi. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 3-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «Николай Янков Кауфман ("Nikolay Yankov Kaufman")» (բուլղարերեն). Bulgarian Choral Art. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 3-ին.
|
- Սեպտեմբերի 23 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Բուլղարիայում ծնվածներ
- Մարտի 26 մահեր
- 2018 մահեր
- Բուլղարիայում մահացածներ
- Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բուլղարիայի ազգային երաժշտական ակադեմիայի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բուլղարացի երաժշտագետներ
- Բուլղարացի կոմպոզիտորներ
- Բուլղարացի բանահավաքներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ