Նեմիր Քիրդար
Նեմիր Քիրդար արաբ․՝ نمير قيردار | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1936[1] |
Ծննդավայր | Քիրքուք, Իրաք |
Մահացել է | հունիսի 9, 2020[2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Անթիբ |
Քաղաքացիություն | Իրաք |
Կրթություն | Հարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան, Ֆորդհեմի համալսարան, Baghdad College? և Խաղաղօվկիանոսյան համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Rena Kirdar? |
Nemir Kirdar Վիքիպահեստում |
Նեմիր Քիրդար (հոկտեմբերի 28, 1936[1], Քիրքուք, Իրաք - հունիսի 9, 2020[2], Անթիբ), իրաքցի ձեռնարկատեր և ֆինանսիստ, Investcorp ներդրումային ընկերության ղեկավարը ($41 միլիարդ ակտիվ)։ Ապրում է Լոնդոնում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիրդարը ծնվել է Քիրքուրքում։ Նրա ընտանիքը ուշ Օսմանյան կայսրությունում և միջպատերազմյան շրջանում ունեցել է որոշակի քաղաքական կշիռ։ Իրաքում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը տապալել է միապետությունը, և Քիրդարը փախել է ԱՄՆ։ Արտասահման գնալու համար նա ստիպված է եղել փաթաթվել գորգի մեջ, որը բարձվել է բեռնատարի վրա[4]։ 1960 թվականին նա վերադարձել է հայրենիք, սակայն Բաասյան հեղաշրջումից հետո նորից լքել է երկիրը[5]։
Քիրդարը ավարտել է Կալիֆոռնիայի Խաղաղօվկիանոսյան համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, ունի Նյու Յորքի Ֆորդհեմի համալսարանի բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։ Անցել է նաև բարձրագույն կառավարման ծրագիր Հարվարդի բիզնես դպրոցում։ Քիրդարն ունի մի շարք բուհերի, այդ թվում՝ Ջորջթաունի համալսարանի գիտությունների դոկտորի աստիճան։
Քիրդարի բանկային գործունեությունը սկսվել է 1969 թվականին Նյու Յորքում, որտեղ նա զբաղվում էր վարկավորմամբ։ Երկու տարի անց նա աշխատանքի է անցել Allied Bank International-ի Հարավարևելյան Ասիայի և Ճապոնիայի ստորաբաժանումում։ 1974 թվականին նա դարձել է Նյու Յորքի Chase Manhattan բանկի փոխնախագահ։ 1976-1981 թվականներին Քիրդարը ղեկավարել է բանկի տարածաշրջանային ցանցը Պարսից ծոցում։
1982 թվականին նա հիմնել է Investcorp ներդրումային հիմնադրամը, որը մասնագիտացած է համաշխարհային կապիտալ ներդրումների մեջ։ Մասնավորապես, ընկերության գործունեության շրջանակը ներառում է մասնավոր ներդրումներ, հեջ ֆոնդեր, անշարժ գույք, ներդրումներ տեխնոլոգիայի ոլորտում։
Կարողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիրդարի ֆինանսական կարողությունը գնահատվում է ավելի քան 1 միլիարդ դոլար[6]։
2005 թվականին նա զբաղեցրել է 206-րդ տեղը ամենահարուստ բրիտանացիների ցանկում[4]։ Իսկ 2009 թվականին տաբլոիդները նրան դասել են աշխարհի ամենաազդեցիկ արաբների 26-րդ հորիզոնականում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ 2,0 2,1 2,2 Nemir Kirdar, father of private equity globally, dies at 83
- ↑ https://www.euro-acad.eu/projects/rings-of-tolerance
- ↑ 4,0 4,1 The Sunday Times Rich List(չաշխատող հղում)
- ↑ The power hundred list 2007, 61# Nemir Kirdar Արխիվացված 2008-10-11 Wayback Machine
- ↑ The Wall Street Journal: New Law Makes Escape Tougher For Tax Exiles
- ↑ The world’s most influential Arabs 2009 list Արխիվացված 2009-05-28 Wayback Machine