Jump to content

Նանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանի
պորտ.՝ Nani
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Luís Carlos Almeida da Cunha
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 17, 1986(1986-11-17)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Պրայա, Կաբո Վերդե
Հասակ 1.75 սմ
Քաշ 66 կիլոգրամ
Դիրք Վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Վալենսիա
Համար 17
Պատանեկան կարիերա
1995-2000 Պորտուգալիա Ռեալ դի Մասամա
2000-2003 Պորտուգալիա Սպորտինգ (Լիսաբոն)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2007 Պորտուգալիա Սպորտինգ (Լիսաբոն) 58 (9)
2007-2015 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 147 (26)
2014-2015  Պորտուգալիա Սպորտինգ (Լիսաբոն) 27 (7)
2015-2016 Թուրքիա Ֆեներբախչե 28 (8)
2016- Իսպանիա Վալենսիա 25 (5)
2016-  Իտալիա Լացիո 0 (0)
Ազգային հավաքական
2006 Պորտուգալիա Պորտուգալիա (B) 1 (0)
2006-2007 Պորտուգալիա Պորտուգալիա (մինչև 21) 11 (1)
2006- Պորտուգալիա Պորտուգալիա 103 (21)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լուիս Կարլոս Ալմեյդա դա Կունխան, ավելի հայտնի է որպես Նանի (պորտ.՝ Luís Carlos Almeida da Cunha, նոյեմբերի 17, 1986(1986-11-17)[1][2], Պրայա, Կաբո Վերդե), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Վալենսիա» ակումբի և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։

Սպորտինգ Լիսաբոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանին իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Ռեալ դի Մասամա» ակումբում, ապա տեղափոխվել է «Սպորտինգի» ակադեմիա, որը նրանից առաջ ավարտել էին Լուիշ Ֆիգուն և Կրիշտիանու Ռոնալդուն։ «Սպորտինգի» կազմում նրա դեբյուտը կայացավ 2005-06 մրցաշրջանում, որի ընթացքում նա ակումբի կազմում մասնակցեց 35 խաղի և խփեց 5 գոլ։ Հաջորդ մրցաշրջանում Նանին մասնակցում է 40 խաղի, որոնցից վեցն անցկացվել են Չեմպիոնների լիգայի շրջանակներում (խփել է 1 գոլ), իսկ հինգը՝ Պորտուգալիայի գավաթի առաջնությունում, որի հաղթող է դառնում «Սպորտինգը»։

Մանչեսթեր Յունայթեդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանին չէր թաքցնում, որ ուզում է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ 2006/07 մրցաշրջանի ավարտին «Սպորտինգն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր կնքեցին Նանիի տեղափոխման վերաբերյալ։ Ենթադրվում է, որ անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար վճարել է շուրջ 17 միլիոն ֆունտ ստեռլինգ[4] (այդ գումարի 5 %-ը՝ մոտ 1,25 միլիոն եվրո, ստացել է «Ռեալ դի Մաքսիման»[5]): 2007 թվականի հուլիսի 7-ին Նանին դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» լիիրավ խաղացող՝ ակումբի հետ կնքելով հինգ տարվա պայմանագիր։

«Յունայթեդի» կազմում իր առաջին մրցաշրջանի ընթացքում Նանիի անունն ավելի հաճախ էր հայտնվում թիմի կազմում, քան սպասվում էր. պորտուգալացին 41 հանդիպում անցկացրեց, որոնցինց 26-ը՝ մեկնարկային կազմում։ Ու թեև նա իր հայրենակից Ռոնալդուի խաղի ստվերում էր մնում, սակայն շատ լավ տպավորություն թողեց արագությամբ և խաղն իր վրա վերցնելու պատրաստակամությամբ։

Առաջին գնդակը «Յունայթեդի» կազմում Նանին խփեց օգոստոսի 26-ին հիանալի հեռահար հարվածով՝ «խթանների» դեմ խաղում և նույնատիպ մի գոլ տոնեց դրանից մեկ ամիս անց՝ «Միդլսբորոյի» հետ հանդիպման ժամանակ, որում «ռեդսը» հաղթեց 4-1 հաշվով։ Նա նաև աչքի ընկավ «Լիվերպուլի» հետ տնային խաղում (3-0) և «Արսենալի» դեմ գավաթային հանդիպմանը (4-0)։ «Զինագործների» հետ խաղում գնդակի հետ նրա հնարանքները զայրացրեցին Վենգերի ֆուտբոլիստներին և խաղից հետո Սեր Ալեքս Ֆերգյուսոնը նրան մի փոքր խրատեց դրա համար, բայց երկրպագուները սիրում են նման ֆուտբոլ։ Երիտասարդ պորտուգալացին ապացուցեց, որ հիանալի է դիմանում կարևոր հանդիպումներում առկա ճնշմանը, երբ Մոսկվայում «Չելսիի» դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում վստահ իրացրեց իր հարվածը հետխաղային տասնմեկ մետրանոցների շարքում։

2008-09 մրցաշրջանում Նանին 24 խաղ անցկացրեց «մանկունիանցիների» կազմում և մի քանի գեղեցիկ գոլ խփեց գավաթային հանդիպումներում, բայց ընդհանուր առմամբ ոչինչով աչքի չընկավ, նամանավանդ Ֆլետչերի ու Պակի առաջընթացի ֆոնի վրա։ Մյուս մրցաշրջանը, հիմնականում Ռոնալսուի հեռանալու հետ կապված, որոշիչ դարձավ պորտուգալացու համար։ 2009-10-ը հեշտ չէր Նանիի համար։ Սուպերգավաթի հենց առաջին խաղում նա ապացուցեց, որ կարող է փոխարինել Ռոնալդուին կիսապաշտպանության եզրում և գոլ խփեց «Չելսի»-ին, բայց հետո ոլորեց ուսը, երկար ժամանակ վերականգնվում էր, իսկ երբ դաշտ վերադարձավ՝ նրա խաղը խամրեց։

Ձմռանը լուրեր տարածվեցի, թե Նանին վիճել է Սեր Ալեքսի հետ և տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել «Օլդ Թրաֆֆորդը», սակայն քիչ անց նա հիանալի մարզավիճակ ձեռք բերեց, և նրա խփած գոլերը Պրեմիեր Լիգայում «Արսենալի» հետ խաղում, Լիգայի Գավաթում՝ «Սիթիին», «Բավարիան» խփած գնդակներն ու մի քանի հիանալի գոլային փոխանցումները վտանգավոր զենք դարձրին Նանիին «Կարմիր Սատանաների» հարձակման գծում, այլ ոչ թե հիասթափության առիթ՝ երկրպագուների համար։

Պորտուգալիա Խաղերը Պորտուգալիայի հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 86 խաղ/ 15 գոլ, 50 հաղթանակ, 18 ոչ-ոքի, 18 պարտություն:

(տվյալները ներկայացված են 2015 թվականի հունիսի 16-ի դրությամբ)

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ[7] Եվրագավաթներ[8] Այլ Ընդհանուր Ընկերական
խաղեր
Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սպորտինգ (Լիսաբոն) 2004/05 - - - - - - - - 0 0 1 0 1 0
2005/06 29 4 5 1 2 0 0 0 36 5 11 1 47 6
2006/07 29 5 5 0 6 1 0 0 40 6 6 0 46 6
Ընդհանուր 58 9 10 1 8 1 0 0 76 11 18 1 94 12
Մանչեստեր Յունայթեդ 2007/08 26 3 3 1 11 0 1 0 41 4 4 3 45 7
2008/09 13 1 8 5 7 0 3 0 31 6 2 0 33 6
2009/10 23 4 2 0 8 2 1 1 34 7 7 2 41 9
2010/11 33 9 3 0 12 1 1 0 49 10 4 2 53 12
2011/12 29 8 1 0 9 0 1 2 40 10 7 2 47 12
2012/13 11 1 6 2 4 0 0 0 21 3 3 0 24 3
2013/14 11 0 1 0 1 1 0 0 13 1 1 0 14 1
2014/15 1 0 0 0 0 0 0 0 1 0 4 0 5 0
Ընդհանուր 147 26 24 8 52 4 7 3 230 41 32 9 262 50
Սպորտինգ (Լիսաբոն)
(Վարձավճար)
2014/15 27 7 2 0 7 4 0 0 36 11 0 0 36 11
Итого 27 7 2 0 7 4 0 0 36 11 0 0 36 11
Ընդհանուր 85 16 12 1 15 5 0 0 112 22 18 1 130 23
Ֆեներբախչե 2015/16 28 8 6 3 13 1 0 0 47 12 6 1 53 13
Итого 28 8 6 3 13 1 0 0 47 12 6 1 53 13
Ընդհանուր կարիերայի ընդհացքում 260 50 42 12 80 10 7 3 389 75 56 11 445 86

2016 թվականի մայիսի 28-ի դրությամբ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. https://www.ordens.presidencia.pt/?idc=153
  4. «Tom Worden and Simon Mullock. Slums Nurtured Nani». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  5. «Ricardo Gouveia. Real Massamá ainda não recebeu os cinco por cento de Nani». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  6. Խփած գոլերի քանակը բերված է ըստ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի տվյալների։ 2006 թվականի սեպտեմբերի 1-ին Դանիայի հավաքականի դեմ ընկերական խաղի 65-րդ րոպեին խփած գոլը ՊՖՖ-ն վերագրում է Նանիին։ Սակայն որոշ աղբյուրներում նշված է, որ գոլը հեղինակել է Ռիկարդու Կարվալյուն, կամ այն եղել է ինքնագոլ Թոմաս Սյորենսենի կողմից։
  7. Պորտուգալիայի գավաթ, Անգլիայի գավաթ, Փուտբոլային Լիգայի գավաթ, Թուրքիայի գավաթ
  8. ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ-ի գավաթ, ՈՒԵՖԱ Եվրոպայի գավաթ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանի» հոդվածին։