Մոլյոյ
Բնակավայր | ||
---|---|---|
Մոլյոյ | ||
Երկիր | Նորվեգիա | |
Համայնք | Vågsøy Municipality? և Kinn Municipality? | |
Մակերես | 1,93 կմ², 2,16 կմ² | |
ԲԾՄ | 3±1 մետր | |
Բնակչություն | 3313 մարդ (նոյեմբերի 4, 2019)[1] | |
Փոստային դասիչ | 6700 | |
Պաշտոնական կայք | vagsoy.kommune.no | |
| ||
Մոլյոյ (նորվ.՝ Måløy), քաղաք Նորվեգիայի Սոգն օգ Ֆյուրանե ֆյուլքեի Վոգսյոյ կոմունայում։ 2007 թվականի հունվարի 1-ին ուներ 3003 բնակիչ, բնակչության խտությունը 1444 կմ² է[2]։ Մոլյոյը գտնվում է Վոգսյոյի հարավարևելյան մասում` մայրցամաքի հետ կապվելով կամրջով։ Քաղաքը ձկնորսական կարևոր նավահանգիստ է։ 1997 թվականին Մոլյոյը ստացել է քաղաքի կարգավիճակ[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոլյոյը հիմնադրվել է Վոգսյոյ կղզու և մայրցամաքի մեջ գտնվող փոքր կղզում որպես առևտրական կենտրոն։ Քանի որ առևտուրը ծաղկել է, քաղաքն աստիճանաբար ընդարձակվել է` ընդգրկելով Վոգսյոյ կղզին ևս։ Այն, սակայն, պահպանել է իր նախկին անվանումը։ Այդ հանգամանքը երբեմն շփոթության տեղիք է տալիս. կղզին հաճախ անվանում են «փոքր Մոլյոյ» (Lisje-Måløyna) կամ «կղզի» (Øyna):
Երկրորդ աշխարհամարտի տարիներին քաղաքն օգտագործվել է որպես գերմանական ամրություն։
1941 թվականի դեկտեմբերին քաղաքի գրավումը և վերահսկումը բրիտանական դեսանտային ջոկատների կողմից «Նետահարում աղեղից» ռազմական գործողության գլխավոր նպատակներից է եղել։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոլյոյի քաղաքային հրապարակում կանգնեցված է հուշարձան տեղացիների հիշատակին, ովքեր զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Եվս մեկ հուշարձան կանգնեցված է Մարտին Լինգեի պատվին. այն նվիրված է այն բոլոր նորվեգացիներին, ովքեր զոհվել են «Նետահարում աղեղից» ռազմական գործողության ընթացքում։ Մոլյոյի մի քանի փողոցներ ունեն անվանումներ, սակայն փողոցների մեծամասնությունը, որ գտնվում է լեռան թեք լանջերին, ուղղակի համարակալված է։
Քաղաքում ամեն տարի կազմակերպվում է փառատոն։ 2004 թվականին այստեղ կազմակերպվել է «The Tall Ships' Races» անվանումով ռեգատա, որի համար ծախսվել է 18 միլիոն կրոն, իսկ հովանավորը եղել է նահանգի կառավարությունը, որը ներդրել է 2.5 միլիոն նորվեգական կրոն[4][5]։
Քաղաքում գործում են գիմնազիա, միջնակարգ ու տարրական դպրոցի մի քանի դասարաններ։ Մոտակա բարձրագույն ուսումնական հաստատությունները նահանգային համալսարանական քոլեջներն են, որոնք գտնվում են Սոգնդալում և Ֆյորդեում, Օլեսունի համալսարանական քոլեջն է Օլեսունում և Բերգենի համալսարանը։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղի ֆուտբոլային թիմը 2002 թվականին «Տորնադո» և «Մոլյոյ» թիմերի միավորման արդյունքում է առաջացել։ Թիմն ունի երկու մարզադաշտ, որոնցից մեկը գտնվում է քաղաքում։ Թիմից երկու ֆուտբոլիստներ 2008 թվականից հանդես են եկել Նորվեգիայի հավաքականում։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոլյոյը բարեկամական հարաբերություններ ունի Շետլանդյան կղզիների Լերուիկ քաղաքի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tettsteders befolkning og areal — Statistics Norway.
- ↑ «Urban settlements. Population and area, by municipality. 1 January 2007» (Норвежский). Статистическое управление Норвегии. 2007. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հուլիսի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Kommunehistoria i Vågsøy». Fylkesleksikon (Норвежский). NRK. 2007. Արխիվացված օրիգինալից 2003 թ․ հունիսի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Eldgrim Fossheim (2008). «Ikkje meir til Tall Ships Race - NRK Sogn og Fjordane - NRK Nyhende» (Норвежский). NRK. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Reksnes, Asgeir; Fagna, Heidi (2008). «Vågsøy tek stor skipsrisiko - NRK Sogn og Fjordane - NRK Nyhende» (Норвежский). NRK. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլյոյ» հոդվածին։ |
|