Միսոշիրու
Ենթատեսակ | ապուր և ճապոնական ապուրներ |
---|---|
Առաջացման երկիր | Ճապոնիա |
Հիմնական | miso? և Դասի |
Miso soup Վիքիպահեստում |
Միսոշիրու (ճապ.՝ 味噌汁, բառացի՝ «միսո ապուր»), ճապոնական ուտեստ՝ մեջը լուծված միսո մածուկով ապուր։ Ապուրի բաղադրությունը ներառում է բազմաթիվ երկրորդական բաղադրիչներ, դրանց հավաքածուն կախված է տարածաշրջանից և սեզոնից։
Արգանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միսոշիրուի արգանակը բաղկացած է միսոյից՝ համակցված դասիի հետ։
Պինդ բաղադրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդաբար, ապուրի պինդ բաղադրիչներն ընտրվում են ըստ սեզոնի՝ ընդգծելու համար ապուրին բնորոշ մթերքները։ Գույնը, համը և կառուցվածքը նույնպես կարևոր են։ Ուժեղ համով մթերքները, օրինակ՝ սոխը, համակցված են չեզոք մթերքների հետ (tofu): Լողացող բաղադրիչները (wakame) և խորտակվող բաղադրիչները (կարտոֆիլը) նույնպես լրացնում են միմյանց։ Չնայած նրան, որ ընդհանուր առմամբ ճապոնական խոհանոցում օգտագործվող գրեթե բոլոր մթերքները հանդիպում են միսոշիրուի մեկ տեսակի մեջ, սովորաբար մեկտեսակի մեջ տարբեր մթերքների մեծ քանակություն չկա։
Եթե միսոսիրուին ավելացնում են խոզի միս, ապա այս ապուրը կոչվում է թոնջիրու՝ «խոզի ապուր»։
Պատրատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միսոշիրուի պատրաստման մի քանի եղանակ կա։ Ճապոնական բաղադրատոմսերը սովորաբար խորհուրդ են տալիս միսո ավելացնելուց առաջ բանջարեղենը և միսը, ըստ ցանկության, նախապես եփել եռացող դասիի մեջ, քանի որ եռացող միսոն փոխում է դրա համը։ Դասիի մեջ եփում են սունկը, դաիկոնը, գազարը, կարտոֆիլը, տոֆուն և ձուկը։ Բանջարեղենը եփելուց հետո դրանց վրա ավելացնում են միսոն և հում բաղադրիչները, ինչպիսիք են բարակ կտրատած կանաչ սոխն ու պրասը կամ ցորենի յակի-ֆուն և մատուցում։
Ճապոնիայում ավանդական նախաճաշի հիմնական ուտեստներն են միսոշիրուն և սպիտակ բրինձը։ Միսոշիրուն հարյուրավոր տարիներ առաջ նախաճաշին ուտում էին ինչպես սովորական, այնպես էլ ազնվականներ մարդիկ։ Միսոշիրուը մատուցում են լաքապատ ամանի մեջ, որից այն պետք է խմել ծայրից։ Պինդ բաղադրիչներն ուտում են փայտիկներով։
Միսոսիրուի արագ պատրաստման եղանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորացած վակամե ջրիմուռներով և տոֆուով միսո խտանյութը ժողովրդականություն է ձեռք բերել Ճապոնիայում, քանի որ դրանով կարելի է արագ պատրաստել լիարժեք ապուր՝ դրա վրա լցնելով եռացող ջուր։ Միսոշիրուի խտանյութերը վաճառվում են ողջ երկրում, ինչպես նաև արտասահմանում։ Սովորական պահպանման ժամկետը 3-ից մինչև 12 ամիս է։
Վապպանի
[խմբագրել | խմբագրել կոդը]Վապպանին (ճապ.՝ わっぱ煮) ապուր է, որը պատրաստվում է միայն Ավասիմաուրայում (Նիիգաթա։ Մայրու «վապպայի» մեջ լցնում են միսոսիրու, ձուկ և բանջարեղեն, այնուհետև տաքացնում են տաք քարերի վրա։
Ազդեցություն առողջության վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնական քաղցկեղի ազգային կենտրոնի հետազոտությունը պնդում է, որ միսոսիրուի օգտագործումը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «BBC News — June 2003 — Miso soup 'cuts breast cancer risk'». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Разновидности мисосиру (включая сезонные) — Адзиномото.