Jump to content

Մինաս Ժերայս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նահանգ
Մինաս Ժերայս
Minas Gerais
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
ՀամայնքԲրազիլիա
Հիմնադրված է1889 թ.
Մակերես586 514,0 կմ²
ԲԾՄ1193 մետր
Բնակչություն13 680 000 մարդ (1980)
Ժամային գոտիUTC−3 և America/Sao_Paulo?[1]
Պաշտոնական կայքmg.gov.br
Մինաս Ժերայս (Բրազիլիա)##
Մինաս Ժերայս (Բրազիլիա)

Մինաս Ժերայս (Minas Gerais), նահանգ Բրազիլիայի հարավ-արևելքում։ Տարածությունը 582, 6 հզ կմ2 է, բնակչությունը՝ 15,5 միլիոն (2007)։ Վարչական կենտրոնը՝ Բելու Հորիզոնտի։ Տնտեսապես զարգացած և խիտ բնակեցված նահանգներից է։ Տնտեսության հիմքը լեռնահանքային արդյունաբերությունն է, սև և գունավոր մետալուրգիան։

Մինաս Ժերայսում է կենտրոնացած երկրի ոսկու և ալմաստի հանույթի 80—90%-ը, երկաթի հանքաքարի, բոքսիտների և գրաֆիտի հանույթի մոտ 100%-ը։ Արտադրվում է պողպատի մոտ 40% -ը, մետաղական ցինկի 50% -ը, ալյումինի ավելի քան 60%-ը, երկաթի հալվածքի 75% -ը, նիկելի 100%-ը։ Զարգացած է մետաղամշակման և մեքենաշինական, նավթաքիմիական, ցեմենտի, տեքստիլ ու սննդի արդյունաբերությունը։ Մշակում են սուրճ, շաքարեղեգ, ծխախոտ, ցիտրուսային, հատիկային և այլ կուլտուրաներ։ Զբաղվում են նաև անասնապահությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 554
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինաս Ժերայս» հոդվածին։