Jump to content

Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևավորում1790

«Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» (ռուս.՝ «Путешествие из Петербурга в Москву»), Ալեքսանդր Ռադիշչևի ամենահայտնի ստեղծագործությունը։ Հրատարակվել է 1790 թվականինի մայիսին Ռուսական կայսրությունում, այն տպագրվել է Ռադիշչևի տնային տպարանում առանց հեղինակին նշելու[1][2]։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը տարբեր քաղաքային և գյուղական հատվածների հավաքածու է, որոնք միմյանց կապված են փոստային կայանների անուններով, որի կողքով անցնում էր ճանապարհորդը։ Հեղինակը նկարում է ժամանակակից Ռուսաստանի նկարները՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով հողատերերի դասի կողմից ճնշված ճորտերի կարգավիճակի վրա։ Դրան զուգահեռ, Ռադիշչևը համարձակ կերպով դատապարտում է միապետությունը։ Բացի այդ, Ռադիշչևը վեպում ներառել է իր «Ազատություն» և «Խոսք Լոմոնոսովի մասին» ձոները։

Պատմությունը պարունակում է նաև մեծ թվով բացահայտ և թաքնված մեջբերումներ այլ գեղարվեստական ստեղծագործություններից, առանձին գլուխներում կան դրվագային պատմություններ, որոնք հետագայում հիմք են հանդիսացել այլ հեղինակների հայտնի ստեղծագործությունների համար[3]։

Գրելու ոճի տեսանկյունից Ռադիշչևը հետևում է սենտիմենտալ ճանապարհորդության ժանրի կանոններին, որոնք հատկապես տարածված էին Եվրոպայում 1780-1790-ական թվականներին։ Այս ոճը Ռադիշչևի մտքերը Ռուսաստանի հասարակական կառուցվածքի վերաբերյալ արտահայտելու միջոց է[4]։ Դրա շնորհիվ գիրքը կարողացավ անցնել գրաքննություն, գրաքննիչը նայում էր միայն բովանդակությանը, քանի որ վեպի գլուխները անվանակոչված են ըստ քաղաքների, գրաքննիչը այս գիրքը համարեց ուղեցույց և բաց թողեց այն առանց կարդալու։

Ռադիշչևի ճամփորդությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգը Մոսկվայի հետ կապող գլխավոր ճանապարհով։ Աշխատության գլուխները անվանակոչված են նրա այցելած բնակավայրերի անունները[5]։

Սանկտ Պետերբուրգ → Սոֆիա → Տոսնո → Լյուբան → Չուդովո → Սպասկայա Պոլիստ →Պոդբերեզե (գյուղ, Նովոգորոդսկի շրջան)Մեծ ՆովգորոդԲրոննիցա (գյուղ, Նովոգորոդսկի շրջան) → Զայցևո → Կրեստցի → Յաժելբիցի → Վալդայ → Եդրովո → Խոտիլովո → Վիշնի Վոլոչյոկ → Վիդրոպուժսկ → Տորժոկ → Մեդնոե → ՏվերԳորոդնյաԶավիդովո → Կլին → Պեշկի→ Չյորնայա Գրյազ → Մոսկվա։

Արձանագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես արձանագրություն «Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» գրքի, Ռադիշչևը վերցրել է մի հատված Վասիլի Տրեդիակովսկու «Հրեշը մեծ է, չարաճճի, հսկայական, հորանջում է և հաչում» բանաստեղծությունից փոփոխելով այն[6]։ Տրեդիակովսկու խոսքերով՝ «Հրեշը հսկա է, կատաղած և երեքգլխանի (Կերբերոս[7]։

Եկատերինա Երկրորդի 1790 թվականի սեպտեմբերի 4-ի հրամանագրով[8] Ռադիշչևը «մեղավոր է ճանաչվել հանցանքի մեջ՝ հրատարակելով գիրք... լի ամենավնասակար շահարկումներով, որոնք խառնում են հասարակական կյանքի խաղաղությանը, նսեմացնում իշխանությունների նկատմամբ հասարակության հարգանքը, ձգտելով վրդովմունք առաջացնել իշխանությունների դեմ նույնիսկ վիրավորելով Թագավորին։ Ռադիշչևը դատապարտվեց մահապատժի, բայց որպոս «ողորմություն և ի ուրախություն բոլորի» մահապատիժը փոխարինվեց տասը տարվա աքսորով դեպի Իլիմսկի բանտ[9]։ Ոչնչացվել է վեպի գրեթե ողջ տպաքանակը։ Ինքնին վեպը դրվել է արգելքի տակ։ Արգելքից դուրս է եկոլ միայն 1905 թվականին, որից հետո այն լայն ճանաչում գտավ և ունեցավ շատ վաճառքներ։

Տպագրված գրքի բնօրինակ հրատարակությունից, որը ոչնչացվել էր, պահպանվել են ընդամենը մի քանի օրինակներ։ Մատենագետ և մատենագիր Սմիրնով-Սոկոլսկին գրել է իրեն հայտնի ընդամենը 13 նման հազվագյուտ իրերի մասին և հատկապես նշել, որ դրանցից ամենաարժեքավորը «գաղտնի գրասենյակում գտնվող օրինակն է», որը գնել է Ալեքսանդր Պուշկինինը իր անձնական գրադարանի համար[10]։ Պուշկինը 1836 թվականին քննադատաբար է արտահայտվել Ռադիշչևի և նրա գրքի մասին, շատ ընդարձակ մեջբերումներ անելով, իր «Սովրեմեննիկ» ամսագրի մոջ։ Հոդվածին չեն անրադարձել գրաքննադատները։ 1840-1850-ական թվականներն ընկած ժամանակահատվածում «Ճամփորդությունը...» գործնականում անհայտ էր ընթերցասեր հասարակությանը, ամեն դեպքում մինչև 1857 թվականը Վիսարիոն Բելինսկու, Պետրաշևականների և նույնիսկ Ալեքսանդր Գերցենի մոտ մինչև 1857 թվականը «Ճանապարհորդության» հետքեր չկան։

Պուշկինի «Ալեքսանդր Ռադիշչև» հոդվածն առաջին անգամ հրապարակվել է Պ.Վ. Աննենկովի կողմից 1857 թվականին, իսկ 1858 թվականին Ալեքսանդր Գերցենը Ազատ ռուսական տպարանում (Լոնդոն) հրապարակեց «Ճանապարհորդության» ձեռագիր ցուցանմուշներից մեկը՝ լի բազմաթիվ անճշտություններով։ Չերկեսովի կողմից տպագրված «Ճանապարհորդությունը» 1872 թվականին ճորտատիրության կարգերի վերացումից հետո ամբողջությամբ տպաքանակը ոչնչացվեց։ Միայն ազդեցիկ Ալեքսեյ Սուվորինին, գրքի հրատարակման հարյուրամյակի կապակցությամբ կարողացավ թույլտվություն ստանալ 100 օրինակով նվեր տպագրելու համար[11]։ Ռուսաստանում «Ճանապարհորդության» վրայից վերջնական արգելքները հանվեցին Ռուսաստանում առաջին հեղափոխությունից հետո։

Խորհրդային տարիներին Ռադիշչևը ճանաչվել է որպես «առաջին ռուս հեղափոխական», և նրա գիրքը ներառվել դպրոցական ծրագրում։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Երկրորդը, կարդալուց հետո ասել է. «Ապստամբը Եմելյան Պուգաչովից վատն է։ Նա, գոնե թագավոր էր ձևանում, դավանում էր միապետական համակարգ, բայց այս մեկը հեղափոխության միջոցով որոշեց Ռուսաստանում հանրապետություն հիմնել»։

Այս ստեղծագործությանն անդրադարձել է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը․

«Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» գիրքը դարձավ նրա դժբախտության ու փառքի պատճառը, ինչպես արդեն ասել եմ, շատ միջակ գործ է, էլ չեմ խոսում բողոքական ոճի մասին։ Բողոքներ ժողովրդի դժբախտ վիճակից, ազնվականների բռնություններից և այլն։ Չափից շատ զգացմունքային պորթկումները երբեմն շատ ծիծաղելի են։ Մենք կարող ենք հաստատել մեր դատողությունները բազմաթիվ փաստերով։ Բայց ընթերցողը պետք է պատահականորեն բացի այդ գիրքը՝ ստուգելու մեր ասածի ճշմարտացիությունը։

Միևնույն ժամանակ, իր պատանեկության տարիներին Պուշկինը հիանում էր Ալեքսանդր Ռադիշչևով, և 19-րդ դարի վերջին գրականագետների շրջանում տարածվեց այն կարծիքը, որ Պուշկինի քննադատությունը Ռադիշչևի հասցեին փորձ էր, օգտագործելով Եզոպոսյան լեզուն շրջանցելու համար գրաքննությունը և հանրահռչակելու Ռադիշչևին[12]։

Ֆեոդոր Դոստոևսկին, «Ճանապարհորդության...» և ընդհանրապես Ռադիշչևի ոճի մասին արտահայտվել է ասելով, որ նրա ստեղծագործության մեջ «մտքի բեկորներն ու վերջավորությունները» համընկնում են ֆրանսիացի լուսավորիչների թարգմանությունների հետ։

Նիկոլայ Բերդյաևը գրել է՝ այն պահից երբ Ալեքսանդր Ռադիշչևին գրել է «Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» գիրքը Ռուսկան ազնվականությունը այդ ժամանակ նոր ծնվեց։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին «Դոժդ» հեռուստաալիքը թողարկեց Անդրեյ Լոշակի «Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա՝ հատուկ ճանապարհ» վավերագրական ֆիլմը[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «::S1226! Все для учёбы:: «Путешествие из Петербурга в Москву» А. Радищева» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 7-ին.
  2. Виноградова, 1991
  3. Елена Первушина «Путешествие из Петербурга в Москву» в пяти измерениях(ռուս.) // Наука и жизнь. — 2018. — № 10. — С. 72—77. Архивировано из первоисточника 28 Նոյեմբերի 2020.
  4. «Литературная карта Тверского края». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
  5. Василий Покровский Александр Николаевич Радище. — Москва: Типография Г. Лисснера и Д. Собко, 1907. — 230 с. — ISBN 978-5-4460-5329-2
  6. что означает: Чудовище тучное, гнусное, огромное, со ста пастями и лающее
  7. «Журнальный зал | НЛО, 2002 N55 | Е. А. ВИЛЬК — «Чудище стозевно» и Тифон» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 7-ին.
  8. «Полное собрание законов Российской Империи. Собрание Первое. Том XXIII» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  9. «Д. С. Бабкин. Комментарии: Радищев. Письмо А. Р. Воронцову, 4 декабря 1791 г» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 7-ին.
  10. Смирнов-Сокольский Н. П. Рассказы о книгах — М.: Изд. Всесоюзной книжной палаты, 1960. — 568 с.
  11. «Путешествие из Петербурга в Москву» Радищев Александр Николаевич
  12. Сакулин П. Н. Пушкин и Радищев. Новое решение старого вопроса Արխիվացված 2022-03-28 Wayback Machine
  13. TV Rain Inc (2014 թ․ նոյեմբերի 28). ««Путешествие из Петербурга в Москву: особый путь». Фильм Андрея Лошака. Любань – Чудово. Серия 1» (ռուսերեն). tvrain.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]