Հոբարթ (անգլ.՝ Hobart), քաղաք և նավահանգիստ Ավստրալիայում։ Թասմանիա նահանգի վարչական կենտրոնն է։ 2020 թվականի տվյալներով, բնակչությունը կազմում է մոտ 233 հազար[4]։ Տրանսպորտային հանգույց է։ Զարգացած է էլեկտրամետալուրգիան, նավա և ավտոշինությունը, փայտասղոցման, սննդի արդյունաբերությունը։ Ունի համալսարան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 498)։