Հետաքննությունների դաշնային բյուրո
Արտաքին տեսք
Հետաքննությունների դաշնային բյուրո Federal Bureau of Investigation | |
---|---|
Գործունեության ոլորտ | ահաբեկչություն և պայքար կազմակերպված հանցավորության դեմ |
Տեսակ | հատուկ ծառայություն, ԱՄՆ դաշնային իրավապահ մարմին և ԱՄՆ դաշնային գործակալություն |
Նշանաբան | Fidelity, Bravery, Integrity[1] |
Երկիր | ԱՄՆ |
Իրավասություն | ԱՄՆ |
Ստեղծվել է | հուլիսի 26, 1908 |
Հիմնադիր(ներ) | Ջոն Էդգար Հուվեր, Թեոդոր Ռուզվելտ և Չարլզ Ջոզեֆ Բոնապարտ |
Գլխամաս | Վաշինգտոն, ԱՄՆ և Ջ․ Էդգար Հուվերի անվան շենք, Վաշինգտոն, ԱՄՆ |
Միրջին թվակազմը | 35 104 մարդ (հոկտեմբերի 31, 2014)[2] |
Ղեկավար | Քրիստաֆոր Ռեյ[3] |
Նախագահ | Քրիստաֆոր Ռեյ |
Կայք | fbi.gov(անգլ.) |
Federal Bureau of Investigation Վիքիպահեստում |
Հետաքննությունների դաշնային բյուրո, ՀԴԲ (անգլ.՝ Federal Bureau of Investigation, FBI), ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի գերատեսչություն, որը կոչված է հետաքննելու դաշնային օրենսդրության խախտումներն ու ապահովելու երկրի պետական անվտանգությունը։ Հիմնվել է 1908 թվականին։
ՀԴԲ արխիվներում պահվում են միլիոնավոր ամերիկացիների դոսյեներ և մոտ 200 միլիոն մարդու մատնահետքեր։ Ունի 20000 մշտական և մեծ քանակությամբ արտահաստիքային (հիմնականում լրատու) աշխատակիցներ, մասնաճյուղեր ԱՄՆ-ի բոլոր նահանգներում և ներկայացուցչություններ մի շարք արտասահմանյան պետություններում։ Բյուրոյի ղեկավարին նշանակում է երկրի նախագահը և հաստատում սենատը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հետաքննությունների դաշնային բյուրո» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 372)։ |