Հաքան Չալհանօղլու
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Հական Չալհանողլու | ||
Ազգությունը | թուրք | ||
Քաղաքացիությունը | Գերմանիա և Թուրքիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 8, 1994[2][3][4] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Մանհեյմ, Գերմանիա | ||
Հասակ | 177 սմ | ||
Քաշ | 61 կգ | ||
Դիրք | հարձակվողական ոճի կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բայեր 04 | ||
Համար | 10 | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Հաքան Չալհանoղլու (թուրքերեն՝ Hakan Çalhanoğlu, փետրվարի 8, 1994, Մանհեյմ, Գերմանիա), թուրք ֆուտբոլիստ, գերմանական «Բայեր 04» ակումբի և Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չալհանoղլուն սկսել է ֆուտբոլ խաղալ Մանհեյմի երիտասարդական թիմերում՝ «Տուրանսպորում» և «Պոլիցայում»։ 7 տարեկանում նա դարձավ «Վալյդհոֆ» ակադեմիայի խաղացող[5]։ 2009 թվականի ամռանը Չալհանօղլուն տեղափոխվեց «Կարլսրուե»։ 2011-12 մրցաշրջանում երիտասարդական թիմում իր խաղի շնորհիվ նա առաջին թիմի մարզիչ Յորնա Անդերսենի ուշադրությունը գրավեց, ով երիտասարդ ֆուտբոլիստին հրավիրեց հիմնական կազմ։ 2012 թվականի փետրվարի 2-ին Չալհանօղլուն «Կարլսրուեի» կազմում «Էրցգեբիրգե Աուեի» դեմ տնային խաղում իր դեբյուտը նշեց՝ խաղալով 79 րոպե և դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ 2012 թվականի մարտին նա նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ մինչև 2016 թվականի հունիսի 30-ը[6]։ Մինչ 2012-13 մրցաշրջանի մեկնարկը Չալհանօղլուն ստացավ 10 համարը։ 2012 թվականի հուլիսի 21-ին «Հեյդենհեյմի» դեմ արտագնա խաղում (2։2) նա խփեց իր առաջին գոլերը պրոֆեսիոնալ ֆուտբոլում։
2012 թվականի օգոստոսի 14-ին Չալհանօղլուն տեղափոխվեց «Համբուրգ»։ Նա պայմանագիր կնքեց մինչև 2016 թիվը և 1 տարի վարձավճարով հետ հանձնվեց «Կարլսրուեին»[7]։ Հինգ օր հետո Չալհանօղլուն «Կարլսրուեի» կազմում խաղաց «Համբուրգի» դեմ Գերմանիայի գավաթի առաջին ռաունդում և իր թիմին օգնեց հաղթանակի հասնել (4։2)՝ 1 գոլային փոխանցում կատարելով[8]։ 2012-13 մրցաշրջանում նա խփել է 17 գոլ 36 խաղում և դառնալով առաջնության 4-րդ ռմբարկուն, օգնեց «Կարլսրուեին» դուրս գալ 2-րդ Բունդեսլիգա։ Ինչպես նաև նա ճանաչվեց 3-րդ լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացողը[9]։
Մինչ 2013/14 մրցաշրջանի սկիզբը Չալհանօղլուն վերադարձավ «Համբուրգ» և ստացավ 9 համարը։ 2013 թվականի օգոստոսի 4-ին Գերմանիայի գավաթի առաջին ռաունդում «Շոտտայի» դեմ խաղում (4։0) նա դեբյուտը նշեց «դինոզավրերի» կազմում՝ խաղադաշտ դուրս գալով 77-րդ րոպեին[10]։ 1 շաբաթ անց Չալհանօղլուն Բունդեսլիգայում իր դեբյուտը նշեց «Շալկեի» դեմ արտագնա խաղում (3։3)՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում[11]։ 2013 թվականի օգոստոսի 31-ին բրաունշվեյգի «Այնտրախտի» դեմ տնային խաղում (4։0) նա իր առաջին 2 գոլերը խփեց Բունդեսլիգայում։ 2014 թվականի փետրվարի 5-ին Չալհանօղլուն երկարաձգեց «Համբուրգ» հետ պայմանագիրը մինչև 2018 թվականը[12]։
2014 թվականի հուլիսի 4-ին Չալհանօղլուն տեղափոխվեց «Բայեր 04»՝ կնքելով պայմանագիր մինչև 2019 թվականը[13]։
Ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Չալհանօղլուն խաղացել է Թուրքիայի պատանեկան և երիտասարդական բոլոր հավաքականներում։ 2013 թվականին Թուրքիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնությանը՝ երիտասարդական թիմերի միջև։ 3-րդ տուրի ավստրալիացիների դեմ խաղում (2։1) նա գոլ խփեց, որն օգնեց իր հավաքականին դուրս գալ 1/8 եզրափակիչ։ Միայն թե թուրքերը պարտվեցին ֆրանսիայի հավաքականին (1։4) և դուրս թռան առաջնությունից։
2013 թվականի սեպտեմբերի 6-ին Չալհանօղլուն իր դեբյուտը նշեց Թուրքիայի հավաքականում։ Նա 82-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ աշխարհի 2014 թվականի առաջնության խմբային փուլի Անդորրայի հավաքականի դեմ խաղում (5։0)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.hurriyet.com.tr/sporarena/italyanlar-hakan-calhanoglunu-duyurdu-imzayi-atiyor-41772906
- ↑ https://www.transfermarkt.co.uk/hakan-calhanoglu/nationalmannschaft/spieler/126414
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Waldhof vertraut seinem Tafelsilber — morgenweb.de
- ↑ «KSC verlängert mit Hakan Calhanoglu — KSC.de». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Der HSV verpflichtet Hakan Calhanoglu — HSV.de». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Alibaz macht's mit Gefühl, Stoll mit Wucht — kicker.de
- ↑ Krönung einer atemberaubenden Saison: Calhanoglu ist Spieler des Jahres — Fussball.de
- ↑ Der HSV dank Rudnevs am Ende standesgemäß — kicker.de
- ↑ Joker Szalai nutzt Adlers Patzer — kicker.de
- ↑ «HSV verlängert mit Calhanoglu bis 2018». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Calhanoglu wechselt zu Bayer 04». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2015-07-04 Wayback Machine (գերմ.)
- Անձնական էջը «Համբուրգի» պաշտոնական կայքում Արխիվացված 2015-09-24 Wayback Machine (գերմ.)
- Անձնական էջը Fussballdaten.de (գերմ.)
- Անձնական էջը Weltfussball.de (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաքան Չալհանօղլու» հոդվածին։ |
|
- Փետրվարի 8 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բայեր Լևերկուզենի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Թուրք ֆուտբոլիստներ
- Թուրքական ծագմամբ գերմանացիներ
- Թուրքիայի երիտասարդական միջազգային կարգի ֆուտբոլիստներ
- Թուրքիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Թուրքիայի մինչև 21 տարեկանների հավաքականի միջազգային ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Համբուրգի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Կարլսռուհեի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ