Հարկերից խուսափում
Ենթակատեգորիա | delict, հարկային օրենսդրությունը չպահպանելը, Հանցավոր անգործություն |
---|
Հարկերից խուսափում, հարկերի անօրինական կերպով չվճարելը կամ մասամբ վճարելը, որը կատարվում է հանրային ծառայություններին ներկայացվելիք հայտարարգրերի կեղծման կամ բացակայության միջոցով։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարկային քաղաքականությունը տնտեսության վրա ազդող հզոր գործիքներից է, նաև հարկեր վճարող քաղաքացիների պետության կախվածության ցուցիչ, այդ պատճառով այն ներառված է պետության տնտեսական անվտանգության համակարգում։ Ցանկացած տնտեսավարող սուբյեկտ փորձում է նվազագույնի հասցնել իր ծախսերը[1]։
Շատ տարբեր են հարկերից խուսափելու պատճառները, դրանք կարող են լինել տնտեսական, քաղաքական, իրավական և այլն։ Որպես այդպիսին հարկերից խուսափելու հիմքերը կարելի է համարել՝
- Կազմակերպության ֆինանասական վիճակը վատթարացումը
- Եկամուտների նվազումը
- Հարկային օրենսդրության և հարկային քաղաքականության վիճելի կետերի առկայությունը
Հարկերից խուսափելը բավականին լուրջ տնտեսական հետևանքներ է ունենում՝
- Սոցիալական արդարության սկզբունքի չպահպանման հետևանքներ
- Պետական բյուջեի հարկային եկամուտների կրճատում[2]
Պետությունն օգտագործում է իր ձեռքի տակ եղած բոլոր լծակները, բոլոր միջոցները հարկերից խուսափելու շրջանից ազատվելու համար՝
- Հարկերից խուսափելու հնարավոր օրինական տարբերակների բացառումը իրավական բարեփոխումների միջոցով[3]
- Հարկերից խուսափելու կանխարգելման, վերահսկման, զսպման միջոցառումների արդյունավետ փաթեթի ստեղծում[4]
Աշխարհի գրեթե բոլոր երկրներն ընդհանուր առմամբ կորցնում են 427 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար[5]։ 2021 թվականին հրապարակված այս զեկույցը վկայում է, որ նախկինում ստեղծված իրավիճակը գնալով ավելի մտահոգիչ է դառնում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Соболев В. И., Отраслевые особенности финансов торговых организаций // Экономика и предпринимательство. 2015. № 9-2. С. 687-693
- ↑ Гордиенко М.С., Финансовая политика на современном этапе // Международная торговля и торговая политика. 2011. № 10. С. 36.
- ↑ Федоров Д.А., K вопросу об экономических целях общества // Экономика и социум. 2014. № 3-3 (12). С. 492-495
- ↑ Жахов Н.В., Концептуальный анализ современных моделей государственного регулирования национальных экономик // Молодой ученый. 2011. № 2-1. С. 109-112.
- ↑ Elliott, Larry; editor, Larry Elliott Economics (2020-11-20). «$427bn a year lost to tax abuse by firms and rich individuals, study finds». The Guardian (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-12-13-ին.
{{cite web}}
:|last2=
has generic name (օգնություն)