Jump to content

Հասբանի (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասբանի
Բնութագիր
Երկարություն65 կմ
Ավազանի մակերես640 կմ²
Ջրի ծախս5 մ³/վ
Գետաբերանի տեղակայումՀորդանան
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՆահալ Այուն
Երկիր Լիբանան և  Իսրայել
ԵրկրամասՆաբատիայի մարզ և Safed Subdistrict?

Ալ Հասբանի[1] (Նահր ալ Հասբանի[2], արաբ․՝ الحاصباني‎‎ (Հասբանի), եբր.` שניר (Սնիր)[3] կամ եբր.` חאצבני (Հացբանի)[3]), լեռնային գետ Լիբանանում և Իսրայելում, Հորդանան գետի աջ վտակն է։ Իսրայելի չցամաքող քիչ թվով գետերից մեկն է։

Դեպի Հորդանան գետ իր ուղու մի մասը հոսում է Նահալ Սնիր Հացբանի արգելոցի միջով։

Գետը սկիզբ է առնում Լիբանանի Վադի Միմես և Նահր ալ-Վաթերի գետերի միախառնումից[4]։ Երկարությունը մոտավորապես 65 կմ է[5]։

Այն ունի քարքարոտ հուն և իր ամբողջ հոսանքի ընթացքում ուժեղ հոսք ունեցող գետ է, ձմռանը ջրի սպառումը կազմում է վայրկյանում մինչև 150 խորանարդ մետր[5]։ Ակունքից դեպի Հասբայա աղբյուրներ թեքությունը կազմում է 2,7 %, այդ հատվածի մեծ մասում Կազզանիի աղբյուրներից դեպի գետաբերան` մոտ 2,2 %[6]։

Ջրագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեկան հոսքը միջինը կազմում է 135 միլիոն խորանարդ մետր ջուր[5], ինչը տալիս է Հորդանանի տարեկան հոսքի մոտ մեկ քառորդը։ Գետի ջրի քանակությունը մեծապես տարբերվում է կախված սեզոնից. անձրևային սեզոնում օրվա առավելագույն հոսքի և չոր սեզոնի նվազագույն օրական հոսքի միջև ընկած տատանումը հասնում է 400-ի[6]։ Տարեկան առավելագույն հոսքը 300 միլիոն խորանարդ մետր է[5]։ Գետի ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 640 կմ², ներառյալ Բեքաայի հովտի մի փոքր արևելյան հատվածը և Հերմոնի լեռնային զանգվածի հյուսիսարևմտյան լանջը[6], հիմնական ներդրումը կատարում են Լիբանանի Հացբայայի և Կազզանիի[7] (Վազանի) աղբյուրների խմբերը[8], տարեկան համապատասխանաբար 30 և 50 միլիոն խորանարդ մետր ջրով[6]։

Տարեկան միջին հոսքը կազմում է 0,125 կմ³/տարի[9] (3.964 մ³/վ)։

Պատմական տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանում ներկայացվել էր Պաղեստինի քարտեզ, որտեղ գետը նշվում է որպես «Ն. ալ-Հասբանի», «Н. = Нааръ — Ріъка» մեկնաբանությամբ [1]։

2002 թվականին Ալ-Հասբանիի ջրերի օգտագործման ավելացման Լիբանանի կառավարության ծրագիրը լարվածություն առաջացրեց Իսրայելի հետ և, ըստ վարչապետ Արիել Շարոնի հայտարարության, կարող է դիտարկվել որպես կազուս բելլի[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Карта Сирии, масштаб 1:1 000 000, ГУГК, 1977 год
  2. Карта|I-36-XXX
  3. 3,0 3,1 «Хермон». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Энциклопедический путеводитель по Израилю. И. Торик. Иерусалим, МарТ (2001) 560 стр. ISBN 5-241-00040-2
  4. Карта|I-36-96
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Заповедник На́халь Снир — Хацбани». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.(եբրայերեն) — Управление природы и парков Израиля
  6. 6,0 6,1 6,2 6,3 Заповедник Нахаль Снир — Хацбани Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(եբրայերեն) — брошюра Управления природы и парков Израиля
  7. Название согласно: Карта|I-36-108-А|scale=1:50000
  8. Managing Water for Peace in the Middle East: Alternative Strategies. Masahiro Murakami, United Nations University Press, 1995 (անգլ.)
  9. Голанские высоты играют важную роль в водоснабжении Израиля
  10. Зерна нового конфликта на Ближнем Востоке всходят на воде
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասբանի (գետ)» հոդվածին։